l

lifestyle

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՅԻ «Արկածային տուրիզմի ապահովագրություն» պրոդուկտի շնորհանդեսը

Առաջին անգամ Հայաստանում! ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ներկայացնում է Հայաստանում նոր ապահովագրական պրոդուկտ`«Արկածային տուրիզմի ապահովագրություն», որը մշակվել է Հայաստանի Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի Արկածային տուրիզմի ասոցիացիայի հետ համատեղ։ Այս պրոդուկտը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր վարում են ակտիվ կյանք, նախընտրում են ակտիվ հանգիստ և զբաղվում են սիրողական կամ պրոֆեսիոնալ սպորտով։

  • Կամո Թովմասյան

«Արկածային տուրիզմի ապահովագրություն»-ը երկար սպասված պրոդուկտ է, նախատեսված է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բնակիչների համար և գործում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այն ապահովում է դժբախտ պատահարներից ապահովագրություն 5 միլիոն դրամ գումարի սահմաններում։

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում գործող 140 տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ։ Հյուրերի համար ստեղծված էր անմիջական ջերմ միջավայր, կազմակերպվեցին հետաքրքիր մրցույթներ և  խաղարկություններ՝ բազմաթիվ նվերներով գործընկերներից։ Գլխավոր մրցանակը Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ գնդակն էր: Միջոցառումը վարում էր Գրիգոր Կյոկչյանը: Երաժշտությունը՝ DJ GUEVO-ի:

Մանրամասների համար կարող եք զանգահարել (010) 591010:

back-top