l

lifestyle

Պետք է այցելել! Rooms Hotel Tbilisi

El Style Gran Turismo 2-ի բոլոր հյուրերը Թբիլիսիում պետք է մնային ROOMS HOTEL-ում, որը ROOMS վրացական դիզայներական ընկերության նախագիծն է: Նախկին Samshoblo տպագրատան շենքը վերածվել էր իսկական մոդեռն հյուրանոցի, որտեղ միաձուլված էր հին ու նոր Վրաստանի, լոֆթի և բոհեմական շիկի աուրան: Սովորաբար հյուրանոցներին ես գրեթե ուշադրություն չեմ դարձնում՝ շտապելով դուրս գալ քաղաք ու զբոսնել, բայց Rooms Hotel-ից չէիր էլ ցանկանում դուրս գալ...Հյուրանոցի մասին ավելին կարդացեք մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

Նախագծի հեղինակներն են ROOMS դիզայներական ընկերության հիմնադիրներ Նատա Ջամբերիձեն և Քեթի Տոլոռայը: Հյուրանոցի սեփականատերերը հավանելով անվանումը առաջարկել են դիզայներներին համատեղ համաձայնությամբ հյուրանոցների շարքը հենց այդպես էլ անվանել: Եվս մեկ ROOMS HOTEL գործում է Կազբեկում:

ROOMS-ը գտնվում է հենց ֆիլհարմորնիայի շենքի հարևանությամբ՝ Կոստավա 14 հասցեում: Հյուրանոցի 8 հարկերում տեղակայված են 140 համարները, որտեղ հայտնվելով քեզ զգում էիր ինչպես Գեթսբին 30-ականներին ԱՄՆ-ում: Ներքևում ավտոկայանատեղին է, միակ մինուսը լողավազանի բացակայությունն է:

Բոլորին խորհուրդ եմ տալիս բաց չթողնել նախաճաշը, խոհարարները հենց տեղում պատրաստում են ամեն ինչ ու նույնիսկ սպասքը, մատուցման ձևը...ամեն ինչ հատուկ է, պետք է բաց չթողնել ոչ թե ուտելու այլ վայելելու համար նախաճաշի մատուցման կուլտուրան:

Համարները տարբեր են, բայց բոլորն էլ օրիգինալ, մեկ օրվա համարի գինը սկսվում է 250$-ից, կախված սեզոնից, համարից..

Ես շարունակում եմ անկանխիկ վճարումներ կատարել իմ «VTB- Airmiles» կո բրենդ քարտով, որը թույլ է տալիս թե Հայաստանում, թե արտերկրում, թե փոքր, թե մեծ գնումների դեպքում կուտակել մղոններ, որոնք ավելի ուշ կարող եք փոխել ավիատոմսերի հետ: Ծանոթացեք «VTB- Airmiles» կո բրենդ քարտի հետ մանրամասնորեն ահա այստեղ:

Համարներից երևացող լուսանկարները KOLGA TBILISI PHOTO մրցանակաբաշխության հաղթողների աշխատանքներն են:

Հատկապես ամռանը շատ հաճելի է սուրճ խմել բացօթյա հատվածում...

Եվ ինչպես արդեն նշեցի Կազբեկում գործում է ցանցի երկրորդ հյուրանոցը՝ Rooms Hotel Kazbegi-ը:

back-top