l

lifestyle

2017 թ.-ի 9 երևանյան rooftop-երը, որոնք պետք է այցելել

Ինչպես ողջ աշխարհում մեզ մոտ ևս մայիս ամսից սկսած ավելի սիրված են բացօթյա ժամանցավայրերը որոնք գտնվում են հյուրանոցների և տարբեր բիզնես կենտրոնների բարձր հարկերում, և որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան: Քանի որ հենց ամռանն ենք մենք ունենում ավելի շատ հյուրեր արտերկրից, որոնց պետք է զարմացնել մեր Երևանով, ներկայացնում եմ ձեզ ամենասիրված ու ամենագեղեցիկ տեսարաններն ունեցող երևանյան 9 rooftop-ը, որոնք 2017-ին ակտուալ կլինեն: Տեղադրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջում, այն ձեզ պետք կգա ամառվա ընթացքում...

  • Kamo Tovmasyan

Եթե դուք այցելել եք արդեն բոլոր այս 9 երևանյան ժամանցավայրերը, առաջարկում եմ ձեզ կարդալ մեր հատուկ փոստը աշխարհի ամենաօրիգինալ rooftop-երի մասին, համոզված եմ ճանապարհորդելու ընթացքում այս փոստը ձեզ ևս պետք կգա....

Paparazzi Cafe

 Paparazzi Cafe-ից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կինո Մոսկվա: 1 տարվա ընթացքում այն դարձավ ամենաշատ այցելվող ռուֆթոփերից մեկը: Հյուրերի մեծ մասը սփյուռքահայեր են, աշխատակազմը ևս, դժվար կլինի գտնել մինուս այս նորաբաց վայրում: Սրճարանի բացման շնորհանդեսը կարող եք դիտել ահա այստեղ:

Աբովյան 3

055-444 144

Facebook/PaparazziCafe

______________________

 

BLACKBERRY

BLACKBERRY rooftop-ը գործում է արդեն երկու, անկասկած այս տարի ևս ամենապահանջված ու մարդաշատ բացօթյա սրճարաններից է լինելու, մենք ինքներս այստեղ նարգիլե ծխելու համար ենք գնում, նշել ենք նաև մեր ընկերներից մեկի ծննդյան տոնը: Հիանալի անձնակազմ, միշտ մարդաշատ, կխաբեմ, եթե ասեմ ցնցող տեսարան է բացվում այստեղից, բայց այն, որ դու գտնվում ես ամենակենտրոնում ստիպում է քեզ զգալ քաղաքի ռիթմը:

Աբովյան3

091-033838

Facebook/BlackBerry-yerevan

___________

EL SKY BAR

Rooftop-երի քաղաքային մշակույթը զարգացրել է հենց El Sky Bar-ը, որտեղ ամեն օր նվագում են նոր սերնդի ամենասիրված DJ-ները, հատկապես խորհուրդ կտամ այցելել հանգստյան և տոն օրերին, պարելու, համեղ սնվելու համար....մոտեցեք բարմեն Դավիթին ու խնդրեք ձեզ համար պատրաստի հատուկ կոկտեյլ..Հունիսի 1-ին այստեղ մենք կնշենք մեր 10-ամյակը:

Գրիգոր Լուսավորիչ 9

Երևան Պլազա բիզնես կենտրոն

(+374 41) 49 49 49 , (+374 41) 71 71 71

Facebook/ElSkyBar

_______

Monroe Cafe & Lounge

 

Իմ ամենասիրած երևանյան սրճարաններից մեկը գտնվում է Կինո Մոսկվայի երկրորդ հարկում, հատկապես երեկոյան շատ հաճելի է նստել բացօթյա հատվածում և հետևել մարդկանց: Հարմար է նարգիլե ծխելու, ամռանը սառը ձմերուկ ու սեխ ուտելու համար + միշտ սիրալիր ընդունելություն.

Աբովյան 18

(011) 333 300

Facebook/MonroeCafe&Lounge

________

AdAstra Restaurant & Bar

 Radisson Blu հյուրանոցի 7-րդ հարկում բացված է AdAstra Restaurant & Bar-ի հատկապես բացօթյա հատվածը ձեզ կզարմացնի գեղեցիկ տեսարանով: Եթե չեք եղել այս ժամանցավայրում առաջարկում եմ մեծ խմբով այցելել, փորձել հեղինակային խոհանոցը, ու հանգստանալ կենտրոնի աղմուկից: Բացման շնորհանդեսի ամբողջական փոստում դուք կկարդաք ավելին AdAstra Restaurant & Bar-ի մասին:

Ազատության պողոտա 2/2

Redisson Blu hotel, 7–րդ հարկ

010-21 99 00

Facebook/AdAstraRestaurantandBar

__________

CASCADE ROYAL

Նախորդ տարվա տարվա ամենամեծ աղմուկ բարձրացրած ժամանցավայրը, որտեղ հանգստյան օրերին սեղան պետք էր ամրագրել 1 օր առաջ: Ամենամասշտաբային երևանյան տեսարանը, ֆանտաստիկ Արարատը և տարբեր սրահներ բոլոր տեսակի հանգիստը սիրող անձանց համար: Cascade Royal-ի բացման շնորհանդեսի փոստում դուք կկարդաք ավելին այս նորաբաց ու արդեն իսկ չափազանց սիրված վայրի մասին:

Անտառային փողոց 192

011-44 01 44

Facebook/CascadeRoyal

__________

Forty-Four Sky Bar

Եթե անկեղծ, ես էլ չգիտեմ, թե ինչու է այն կոչվում 44, մոռացել եմ հարցնել, բայց գիտեմ, որ Opera Suite հյուրանոցի 13-րդ հարկում գործող Forty-Four Sky Bar-ում միշտ լավ երաժշտություն է, միշտ լավ մարդիկ ու գեղեցիկ տեսարան դեպի Կասկադ, Օպերա և ոչ միայն...

Բաղրամյան 1

(011) 201-000

Facebook/Forty-Four Sky Bar

__________

Mozaic Sky Bar

Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի վերջին երկու հարկերը զբաղեցնում է Mozaic Sky Restaurant & Sky Bar-ը, այն գործում է մինչ կեսգիշեր, բացօթյա սրահը բաղկացած է երկու հատվածներից, որտեղից բացվում է ամբողջական Երևանի տեսարանը:

Մ.Խորենացի 15

(011) 770990

Facebook/MozaicSkyBar

__________

Montmartre Restaurant-Cocktail-Bar

Եվ վերջում ներկայացնեմ մեր լավ գործընկերներին: ՓԱՐԻԶ հյուրանոցում գործող Montmartre Restaurant-Cocktail-Bar-ում մենք հաճախակի ենք լինում, քանի որ այստեղ միջազգային ընկերությունները կազմակերպում են իրենց մաստեր-կլասսերն ու թեմատիկ երեկոները, հենց Montmartre Restaurant-Cocktail-Bar-ն էլ հաճախակի կազմակերպում է իր փակ միջոցառումները, ահա այստեղ դուք կարող եք ծանոթանալ դիզայնին, այստեղ դիտել նոր սեզոնի բացման երեկոն, իսկ այստեղ կգտնեք Գեդսբի երեկոյի մասին պատմող մեր փոստը:

 Ամիրյան 4/6

060-60 00 60

Facebook/MontmartreRestaurant-Cocktail-Bar

 

__________

 

back-top