l

lifestyle

RIHANNA Beauty Salon Studio-ի բացումը Իսահակյան 38 (Կասկադ) հասցեում

Գեղեցկությունը գնահատող և սպասարկման բարձրակարգ ձեռագիր նախընտրող անձանց սիրով ներկայացնում եմ Կասկադի հարևանությամբ՝ Իսահակյան 38 հասցեում բացված ՌԻՀԱՆՆԱ գեղեցկության սրահ-ստուդիոն կանանց, տղամարդկանց և երեխաների համար: Խնամքի ամբողջական ծառայությունների շարք՝ բարձրակարգ նյութերով, ինովացիոն սարքավորումներով և շքեղ ինտերիերում. ահա թե ինչպես տպավորվեց մեզ մոտ այս գեղեցիկ սրահը, որի բացման շնորհանդեսը կարող եք դիտել ԿամոԲլոգում:

  • Իսահակյան 38/1, 010-54 34 99, 099-54 34 99
  • Կամո Թովմասյան

Շքեղ ինտերիերը հուշում է բարձրակարգ սպասարկման, որակի և միմիայն որակյալ նյութերով աշխատանքի մասին: Սրահ-Ստուդիոյի մասնագետները վերապատրաստվել են արտերկրում և սիրով կսպասարկեն բոլոր այցելուներին ինովացիոն տեխնոլոգիական նոր սարքավորումներով՝ վարսերի գանգրեցման, ELOS մազահեռացման, ոտքերի բուժական խնամքի ամենավերջին արտադրության ապարատային նմուշներով: Վարսահարդարում, դիմահարդարում, մաշկի խնամք-կոնսուլտացիա, իհարկե մատնահարդարման և ոտնահարդարման ապարատային և բուժական խնամք: Չնայած այս շքեղությանը՝ գնային քաղաքականությունը ՌԻՀԱՆՆԱ սրահ-ստուդիոյում ավելի քան հասանելի են բոլորի համար, ըստ  ծառայության տեսակի: Սրահը գործում է Իսահակյան 38 հասցեում՝ Կասկադի հարևանությամբ, առավոտյան 10.00-20.00-ն: Կարծում եմ այս շքեղությունը և հարմարավետությունը ոչ ոքի անտարբեր չի թողնի, այնպես որ այցելեք ՌԻՀԱՆՆԱ՝ հետևելու և ընդգծելու ձեր գեղեցկությունը:

ՌԻՀԱՆՆԱ գեղեցկության սրահ-ստուդիո

Իսահակյան 38/1 (Կասկադի հարևանությամբ)

010-54 34 99

099-54 34 99

back-top