l

lifestyle

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՐ! Ալտերնատիվ Fashion Show Երևան Մոլում Guevo-ի, Leo-ի և Karina K-ի հետ

Երևան Մոլը շարունակում է կազմակերպել տարբեր կոնցեպտի միջոցառումներ, ու եթե անկեղծ, արդեն ազատ ժամանակ շտապում ես այնտեղ ոչ թե զուտ գնումներ կատարելու, այլ հուսալով, որ այդ օրերին նորից որևէ հետաքրքիր իվենթ կլինի: Այսօր աշխատանքից հետո մեր թիմը որոշեց այցելել Երևան Մոլ, որտեղ Ապրիլի 7-ը նշվում էր յուրովի՝ Ալտերնատիվ ֆեշն ցուցադրության տեսքով: Նվագում էին մեր ընկեր DJ-ները, ու այն, ինչ մենք տեսանք այսօր, հիմա, դեռ իվենթը չավարտված շտապում եմ ներկայացնել ձեզ:

  • Kamo Tovmasyan

...հեղաՓՈԽՎԻՐ-կարծես հուշում են մեզ, որ ժամանակն է փոխել զգեստապահարանը, ու ազատվելով բաճկոններից արդեն շրջել քաղաքում նոր հանդերձանքով: Գովազդվում էր իվենթը որպես ալտերնատիվ ֆեշն միջոցառում, ոչ ստանդարտ, ու մեզ բնականաբար հետաքրքիր էր, թե ինչ է պատրաստել այս անգամ Երևան Մոլի թիմը:

Երբ ես 16 տարեկան էի, հագուստ ինձ համար գնում էին ծնողներս, դե 90-ականներին, երբ դու գումար չէիր վաստակում, չէիր էլ կարող ընտրել թե ինչ ես կրելու: Հիմա նկատել եմ, որ արդեն դեռահաս տարիքից ինքդ ես ընտրում քո ոճը, ինչը շատ ճիշտ է, շատ գովելի, որ ծնողները չեն թելադրում երեխաներին սեփական ոճը, սակայն կա խնդիր. ոչ բոլոր երիտաարդներն են կարող ճիշտ համադրել հագուստը, կամ էլ ալարում են (ճիշտն ասած ես էլ եմ ալարում) միմյանց համահունչ տաբատ/վերնաշապիկ/գլխարկ/կոշիկ գնել:

Ալտերնատիվ ֆեշն ցուցադրությունը, ոչ թե ստատիկ նորաձևության ցուցադրություն էր քայլահարթակին, այլ նոր սերնդի շատ պոզիտիվ երիտասարդների լայվ-ցուցադրություն, որի ընթացքում կարող էիր ընտրել լուք, տեսնել, թե ինչպես է ճիշտ համադրել հագուստը ու գուցե հենց այս օրինակով առաջնորդվելով գնում կատարել: Վառ դիմահարդարմամբ յուրաքանչյուր մոդել ուներ իր MY LOOK-ը, որտեղ տեսնում ես, թե որ սրահից է տաբատը, շապիկը, ակնոցները և այլն....Ըստ իս, հիանալի նախագիծ է, վառ գույներ, առաջադեմ երիտասարդներ, ոչ ստատիկ հայկական մոտեցում..նույնիսկ նախանձեցի նախագծի մասնակիցներին: Մի փոքր լայվ վիդեո եմ նկարել, կարող եք դիտել ահա այստեղ:

Ողջ օրը նվագում էին լավագույն հայ DJ-ները Güevo-ն, Leö-ն և առաջին անգամ Հայաստանում նվագում էր Սինգապուրից Հայաստան տեղափոխված և արդեն այստեղ իր կարիերան նոր սկսող աղջիկ-DJ Karina K-ը: Իհարկե այսքանով չէր սահմանափակվում նախաձեռնությունը: SWAG DANCE SHOW-ն նույնպես հատուկ հյուրերի թվում էր, Givenchy բրենդի ներկայացուցիչը Rouge խանութ-սրահում այսօր անցկացնում էր դիմահարդարման մասին խորհրդատվություն, իսկ համապատասխան տաղավարներում իրականացվում էր անվճար դիմահարդարում: Այսօր Երևան Մոլի բոլոր այցելուները կարող էին ստանալ Ակումբային Քարտ առանց որևէ պայմանի: Ի դեպ, հաջորդ ամսին Երևան Մոլը ներկայացնելու է արդեն նոր ՆՎԵՐ ՔԱՐՏ-ը, որը գործելու է ոչ թե կոնկրետ սրահի համար (այս տարբերակն արդեն վաղուց գործածվում է), այլ ողջ Մոլի համար լինի դա խանութ-սրահներ, մանկական խաղասրահ թե կինոթատրոն:

back-top