l

lifestyle

Ինչպես մենք անվճար գնացինք Մադոննայի Rebel Heart համերգին

Տարվա ամենապահանջված համերգային շրջագայությունը՝ լեգենդար Մադոննայի Rebel Heart-ն արդեն մի քանի ամիս է, ինչ երգչուհու երկրպագուներին հնարավորություն է տալիս վայելել Նրա նոր շոուն: Համերգի տոմսերը գնել էինք դեռ Մարտ ամսին, սակայն Բեռլինում՝ համերգից 1 օր առաջ ViaGogo ընկերությունը մեզ նամակ է ուղարկում. "Կներեք, տեխնիկական պատճառներով Ձեր տոմսերն անվավեր են համարվում և Ձեր գումարը մենք կրկին փոխանցում ենք Ձեր հաշվեհամարին"...բայց իհարկե Մենք չէինք կարող այդքան հեշտ հանձնվել...

  • Kamo Tovmasyan

Բեռլինյան ուղևորությունը ներկայացնում է Austrian Airlines ընկերությունը:

www.austrian.com

Rebel Heart-ը Մադոննայի 10-րդ շրջագայությունն է՝ համանուն ալբոմի գովազդային արշավի շրջանակներում: Երկու ժամ տևող համերգների շարքը մեկնարկվել է սեպտեմբերի 9-ին, վերջին շոուն տեղի կունենա հաջորդ տարվա Մարտի 27-ին: Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Ավստրալիա...Մադոննան շրջագայում է ողջ աշխարհով մեկ՝ գովազդելով Իր նոր ալբոմը, որն ըստ քննադատների այդքան էլ հաջող չի ստացվել:

Երգչուհու նախորդ շրջագայությունը Նրան բերել էր 300 մլն-ից ավել հասույթ, սպասվում է, որ Rebel Heart-ը նույն հաջողությունը կունենա: Ի տարբերություն վերջին ալբոմների, որոնք այդքան էլ լավ չեն վաճառվում, Մադոննայի համերգների տոմսերը վաճառվում են մեկնարկից մի քանի օր անց:

Տոմսերի գինը սկսվում էր 85 եվրոյից, սակայն մենք գնել էինք դրանք վերավաճառքով, 107-150 եվրո վճարելով: Մարտ ամսին էինք գնել, Մեզ խոստացել էին համերգից 3 օր առաջ տոմսերն առաքել այն հյուրանոց, որտեղ մենք մնում ենք: Պատկերացրեք 10 ամիս սպասում ենք այս համերգին, մեկնում ենք Բեռլին, իսկ համերգից 1 օր առաջ ViaGogo կայքը, որն էլ վերավաճառում էր տոմսերը, տեղեկացնում է, որ տոմսեր չի կարող վերավաճառել և մեր գումարը կրկին փոխանցում է Իմ հաշվեհամարին: Ես գրում եմ շատ երկար ու շատ մեղմ ասած կատաղած նամակ այն մասին, որ մենք իրոք ծախսել ենք մեծ գումարներ բեռլինյան համերգին ներկա լինելու համար և խորհուրդ տվեցի ևս մեկ անգամ փորձել մեզ տոմսեր գտնել: Ինձ զանգահարում են կայքի ադմինիստրացիայից ու ներողություն խնդրելով ուղարկում տոմսեր...անվճար...ասացին, հոգեբանական դժվար իրավիճակ ստեղծելու համար մեզ նվիրում են տոմսեր....Ես էլ ասացի-Կներեք, բայց Մադոննայի անվճար տոմսերից չենք հրաժարվի )))) Ճիշտ է, ինչպես ասում են ոչինչ հենց այնպես չի պատահում, և վերադառնալիս մենք բաց թողեցինք մեր ինքնաթիռը, ինչի արդյունքում ստիպված եղանք թռիչքը տեղափոխելու համար վճարել այնքան, որքան համերգի տոմսերի արժեքն էր...այ այսպիսի մաթեմատիկա:

Բեռլինյան համերգները երկուսն էին, դրանք տեղի էին ունենում Mercedes-benz Arena-յում:

Ի տարբերություն այլ քաղաքների, Բեռլինում համերգը շատ հանգիստ էր ընթանում, չկային հերթեր, խելագար ֆանատներ, մենք համերգից կես ժամ առաջ ենք գնացել և հանգիստ առաջ շարժվելով հայտնվել ենք բեմի անմիջապես մոտ:

Ահա այսպիսին է Մադոննայի նոր շոուի բեմը, այն համաձուլում է խաչը և սիրտը. Rebel heart-Ապստամբ սիրտ:

Սա դեռ սկիզբն է, մենք չգիտենք, որ 2 ժամ ուշացումով է սկսվելու համարգը, այդ պատճառով էլ ժպտում ենք: Չնայած համերգն այնքան հետաքրքիր էր, որ մենք չհասցրեփցինք էլ բարկանալ Մադոննայի վրա...

20.00-ին նշանակված համերգը սկսվեց 22.00-ին, Մենք ստիպված էլ հոթ-դոգ կերանք, էլ ռեդ բուլ-վոդկա խմեցինք, ի դեպ մարդիկ էլ էին ուշանում, երևի կարդացել էին, որ Մադոննան իր համերգները սկում է 2 ժամ ուշ և առանց հապաղելու հանգիստ գալիս էին: Սկզբում մեզ նույնիսկ թվաց, թե դահլիճը չի լցվի ու միայն 22.00-ին դահլիճն արդեն ֆուլ հաուզ էր ինչպես ասում են:

Համերգի տևողությունն էր մոտ 2 ժամ, Մեզ սպասվում էր երգչուհու 23 հիթերի լայվ և ոչ այնքան լայվ կատարումներ, պարզապես աննկարագրելի շոու, հիանալի սաունդ և անսպասելի երիտասարդ ու ակտիվ Մադոննա:

Համերգն ինքը նման էր կոնցեպտուալ մյուզիքլի, Մադոննան 4 անգամ փոխում է բեմական հագուստը, ի դեպ այս շոուի բեմական հագուստների համար աշխատել են Miu Miu, Prada, Gucci, Fausto Puglisi, Moschino, Nicolas Jebran, Aura Tout Vu, Swarovski, Alexander Wang & Lilly e Violetta նորաձևության տները և դիզայներները:

 

A video posted by www.Kamoblog.TV (@kamotovmasyan) on Nov 10, 2015 at 10:03pm PST

Այ հիմա փորձում եմ առանձնացնել ամենահետաքրքր համարները, բայց չեմ կարողանում, քանի որ յուրաքանչյուր համար իրոք տարբերվող էր ու օրիգինալ, բայց խորհուրդ եմ տալիս համացանցում վատ որակի վիդեոներ չդիտել: Ես ինքս ողջ համերգը դիտել էի սիրողական նկարահանված տարբերակով, արդեն հետաքրքիր չէր, քանի որ գիտեի թե ինչ է սպասվում, իսկ այ սաունդի դեպքում իրոք զարմացած էի, քանի որ լավ սաունդի, բեք վոկալիստների շնորհիվ Մադոննան իրոք հիանալի էր երգում նույնիսկ այդքան պարելուց հետո, Ես ավելի վատ էի պատկերացնում:

15 տարեկանից սիրում եմ Նրան, հիշում եմ հենց առաջին ձայներիզներս Մադոննայինն էին, իրոք երազանք էր լինել այս համերգին, նա ինձ միշտ ոգեշնչել է:

 

Thanks for a perfect show Madonna )))

A video posted by www.Kamoblog.TV (@kamotovmasyan) on Nov 10, 2015 at 10:14pm PST

back-top