l

lifestyle

Պետք է փորձել! Բեռլինի Radisson Blu հյուրանոցը Աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիումով

Երբ ընկերներով ես ճանապարհորդում՝ ընտրում ես հյուրանոց, որ լինի է կենտրոնում ու թանկ չլինի:  Մնացած հարմարություններն այդքան էական չեն, նկատի ունեմ նախաճաշը, սպասարկումը...ով է հյուրանոցում երկար մնում որ (եթե դու չես մեկնել ընտանեկան all inclusive հանգստի Դուբայ)?: Բայց կան հյուրանոցներ, որտեղ գոնե 1 օր պետք է մնալ, ու այդ հյուրանոցների շարքում է Բեռլինի Radisson Blu-ն: Մենք այդպես էլ արեցինք, որպեսզի ձեզ ներկայացնենք Աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիումով հյուրանոցը:

  • Kamo Tovmasyan

Ամանորյա եվրոտուրը ներկայացնում է Ավստրիական Ավիաուղիները: Ճանապարհորդեք Աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներով օնլայն՝ մեր TRAVELING բաժնում:

www.austrian.com

Բեռլինում Մենք մնացել ենք երկու հյուրանոցներում, ներկայացնելու եմ Ձեզ ավելի թանկ ու ավելի մատչելի տարբերակներ, եթե որոշեք մեկնել Բեռլին: Կարծում եմ ծանոթ եք Radisson Blu հյուրանոցային ցանցին, այն աշխարհի առաջատար հյուրանոցային ապրանքանիշերից է և ունի գրեթե 395 հյուրանոցներ աշխարի 110 երկրներում: Նախորդ տարի Ես ներկայացրել եմ Ձեզ երևանյան Radisson Blu հյուրանոցի բացման շնորհանդեսը, եթե բաց եք թողել, առաջարկում եմ նախ դիտել այն ահա այստեղ:

Բեռլինյան Radisson Blu-ն գտնվում է անմիջապես Բեռլինի մայր տաճարի հարևանությամբ, Karl-Liebknecht-Strasse 3 հասցեում: Հիանալի վայրում է տեղակայված, հարևանությամբ ամանորյա տոնավաճառն էր, Ակվա-պարկը, ինչպես արդեն ասացի Բեռլինի մայր տաճարը, իսկ մեկ խաչմերուկ այն կողմ էլ արդեն Ալեքսանդրպլացն էր՝ Բեռլինի "սիրտը":

1 օրվա ամրագրումը հյուրանոցում արժե մոտ 160 եվրո: Սպասարկումը հիանալի է, wi-fi-ն ահավոր: Հյուրանոցի համարը պատրաստ է լինեւոմ, ցավոք 15.00-ից, իսկ այ դուրս պետք է գալ կեսօրին:

Հյուրանոցի գլխավոր այցեքարտը կարելի է ասել, Աշխարհի ամենամեծ գլանաձև՝ 25 մետր բարձրությամբ, 11 մետր տրամագծով ակվարիումն է, որտեղ լողում են 97 տեսակ 1 500 ձկներ: Ակվարիումի լույսերը վառվում են մինչ 21.00-ն, դա հաշվի առեք, եթե դուք 1 օրով եք այստեղ մնալու:

AquaDom-ը հյուրանոցի հակառակ կողմում գտնվող Sea Life ժամանցային կենրոնի մի մասն է: Sea Life-ն իրենից ներկայացնում է ընտանեկան կոմպլեքս 5000 ձկներով, ջրային փոքր կենդանիներով, իսկ վերջում արդեն առանձին մուտքից հայտնվում ես Radisson Blu հյուրանոցի շքասրահում, որտեղից վերելակով բարձրանում ես ակվարիումի մեջ:

 

Այս նախագծի արժեքը կազմել է 12 մլն եվրո, Sea Life-ի տոմսի արժեքն է 19 եվրո, սակայն, եթե դուք մնում եք այս հյուրանոցում, կարող եք նախապես գնել տոմսեր 15 եվրո արժեքով:

Վերելակի հատվածն իրականում ամենահետաքրքիրն է, կարելի է ասել դու գնում ես տոմս հենց միայն այս մի քանի րոպեները վայելելու համար, բայց դրանք, ինչ խոսք, ֆանտաստիկ են:

 

Այսպիսով, ինչպես արդեն ասացի կա երկու տարբերակ վայելելու այս տեսարանը: Առաջինը, դա Sea Life-ի տոմս գնելն է, իսկ երկրորդը՝ հյուրանոցում համար ամրագրելն է, որտեղից բացվում է ահա այսպիսի տեսարան: Երբ հայտնվեք հյուրանոցում խնդրեք ձեզ տալ հենց նման համար, որտեղից կա տեսարան դեպի ակվարիում, բայց հիշեք, ր այս համարները չունեն այլ պատուհան:

Համարն ամրագրելով մենք խնդրել էինք հենց այս համարը մեզ տրամադրել, ու ի զարմանս ինձ, մեզ չմերժեցին: Ճիշտ է, ես պատրաստվում էի քնելուց վայելել ակվարիումը, որի լույսերն ինչպես ասացի երեկոյան 21.00-ից արդեն անջատվում են: Փոխարենը, երբ արթնանում եք տեսնում եք թե ինչպես են կերակրում ձկներին...

Ամեն առավոտ 3-4 աշխատակիցներ կերակրում են ձկներին և մաքրում են ակվարիումը, որին դու կարող ես հետևել քո համարից: Յուրաքանչյուր օր ձկներն ուտում են մոտ 8 կգ սնունդ:

Եթե դուք բացարձակ սեր չունեք ձկների հանդեպ ու այս ամենը ձեզ ոչինչ չասեց, կարող եք խնդրել համար, որտեղից բացվում է արդեն տեսարան դեպի քաղաք, մասնավորապես դեպի Բեռլինի մայր տաճար:

Նրանք, ովքեր եղել են Բեռլինում, հավանաբար նկատած կլինեն, որ Բեռլինի բոլոր հյուրանոցների լոգարանները նույն սպիտակ սալիկներով են..չեմ հասկանում, թե ինչու:

Հյուրանոցում գործում էր նաև հիանալի լողավազան և շոգեբաղնիք: Կարող եք պարզապես առանց որևէ պատրաստության գալ այստեղ, կստանաք բոլոր անհրաժեշտ պարագաները, լողավազանը գործում է առավոտյան 06.30-ից մինչ 22.00-ն:

Մի քիչ տարօրինակ էր շոգեբաղնիքի հատվածը, որտեղ բացի խալաթով հյուրերը, կային նաև ամբողջովին մերկ տատիներ, պապիներ...չգիտեմ, միգուցե ես այդ աստիճան առաջադեմ չեմ, որքան ինձ թվում է...Չէ, ես եղել եմ նուդիստների ծովափում, բայց, որ 5 աստղանի հյուրանոցի լողավազանում կհանդիպեմ մերկ մարդկանց...չնայած, սա Բեռլինն է:

Ամենավերևի հարկում ռեստորանն է, ճիշտ է, մենք չենք  ճաշել այստեղ, քանի որ այն շատ...այսպես ասած պոմպեզնի էր, բայց տեսարանը շատ գեղեցիկ էր:

Դե ինչ, բոլորին մաղթում եմ հաճելի ճանապարհորդություն, հուսով եմ այս փոստը ձեզ դուր եկավ, ամրագրեք այն ձեր ֆեյսբուքյան էջում, միգուցե հենց այս տարի դուք Բեռլին եք մեկնելու, ով գիտի?

back-top