l

lifestyle

Կիմ Քարդաշյանը, Շերը, Սերժ Թանկյանը Հայող ցեղասպանությանը նվիրված The Promise ֆիլմի պրեմիերային

Երեկ Հոլիվուդում տեղի ունեցավ The Promise` ԽՈՍՏՈՒՄ ֆիլմի նախադիտումը, որին ներկա էին Կիմ և Քորթնի Քարդաշյանները, Շերը, Սերժ Թանկյանը, Սիլվերսթր Ստալլոնեն, Կրիստիան Բեյլը, Օռլանդո Բլումը, Օլիվիա Պալեռմոն, Անժելա Սարաֆյանը...Օսկարակիր ռեժիսոր Տերի Ջորջի պատմական դրաման ներկայացնում է Հայոց Մեծ Եղեռնի ընթացքում բռնկված սիրո պատմություն: Այս ֆիլմի մասին այսօր խոսում է ողջ Հոլիվուդը և իմ այս փոստը հենց այս նոր սպասված ֆիլմի մասին է...

  • Kamo Tovmasyan

Ապրիլի 21-ին ֆիլմն արդեն կներկայացվի կինոէկրաններին: 100 մլն բյուջե ունեցող այս դրամայում նկարահանվել են Կրիստիան Բեյլը, Ժան Ռենոն, Անժելա Սարաֆյանը, Օսկար Այզեկը, Շարլոտ Լե Բոնը: Դիտեք թրեյլերը:

Ֆիլմի հոլիվուդյան նախադիտման հյուրերն էին իհարկե Կրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, Անժելա Սարաֆյանը, ովքեր նկարահանվել են ֆիլմում, ինչպես նաև Աշխարհի ամենաազդեցիկ հայերից Շերը, Կիմը և Քորթնին: Կարմիր գորգին հայտնվել են նաև Սերժ Թանկյանը, Սիլվեսթր Ստալլոնեն, Օռլանդո Բլումը, Օլիվիա Պալեռմոն:

Լոնդոնում ֆիլմ էկրաններին կհայտնվի Ապրիլի 28-ից, Շվեդիայում՝ Մայիսի 19-ից, Իսպանիայում՝ Հունիսի 2-ից, Նիդերլանդներում՝ հունիսի 15-ից: Հայաստանում ֆիլմը կներկայացվի Ապրիլ 27-ից, համենային դեպս ես կարողացա ճշտել, որ Երևան Մոլում գտնվող ԿԻՆՈՊԱՐԿ կինոթատրոնում հենց այդ օրվանից կցուցադրվի ֆիլմը:

back-top