l

lifestyle

Arm Sign Expo 2018 առաջին միջազգային մասնագիտացված գովազդի և պոլիգրաֆիայի ցուցահանդեսը

PROM EXPO ընկերությունը կազմակերպել է Arm Sign Expo 2018 առաջին միջազգային մասնագիտացված գովազդի և պոլիգրաֆիայի ցուցահանդեսը, որն ընթանում է սեպտեմբերի 27-29-ը՝ YerevanExpo ցուցահանդեսային համալիրում (Հ.Հակոբյան 3): Arm Sign Expo 2018 ցուցահանդեսին մասնակցում են ոլորտը ներկայացնող հայաստանյան առաջատար կազմակերպությունները. արտաքին գովազդ, գովազդային պոլիգրաֆիա, ձևավորում, բրենդավորում, մեդիա գովազդ: Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր` Control Print ընկերություն: 

  • Հ. Հակոբյան 3, www.promexpo.am, 091-777 051, 091-234 889

Ցուցահանդեսի շրջանակներում կծանոթանաք ոլորտը ներկայացնող հայաստանյան առաջատար կազմակերպությունների գործունեությանն ու արտադրանքներին, կտեղեկանաք ոլորտի բոլոր նորարարությունների մասին: Սեպտեմբերի 28-ին (11.00-ից 20.00-ն) և 29-ին (11.00-ից 16.00-ն) դուք դեռ ունեք հնարավորություն այցելել տարածաշրջանում իր տեսակով եզակի ցուցահանդես և ծանոթանալ տպագրական և գովազդի ոլորտի հայկական ընկերությունների առաջարկներին: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Control Print ընկերությունը, բավական հետաքրքիր էր Business Style ընկերության տաղավարը, որն իրենից ներկայացնում էր քաղաքային մթնոլորտ, որտեղ կարող ես սուրճ խմել, կամ կլաս խաղալ: Ներկայացված են հայաստանյան առաջատար ընկերությունները, այդ թվում U Print, AM-PG Group, GAT CUTTING, Տիգրան Մեծ, Big Board, Yell.am, Brandon և այլք:

Ինչպես նշեց Arm Sign Expo 2018 նախագծի ղեկավար Օսիպյան Էլիզան, հաջորդ տարի պլանավորվում է ցուցահանդեսը կազմակերպել ավելի լայն մասշտաբներով, քանզի հնարավոր է նաև հարևան երկրներում գործող ընկերությունների ներկայացումը: Նմանատիպ ցուցահանդես գործում է միայն Ղազախստանում, ուստի կան բոլոր շանսերը հայաստանյան ցուցահանդեսը դարձնել միջազգային ընկերությունների համար հիանալի հարթակ,-ասաց Նա: Մեր ընկերությունները աչքի են ընկնում կրեատիվ լուծումներով և առաջարկներով, ուստի այս ցուցահանդեսը, կարծում եմ, արդեն իսկ հաջողության է մատնված,-հավելեց նախագծի ղեկավարը:

Նշեմ, որ YerevanExpo ցուցահանդեսային համալիրը գործում է Հ.Հակոբյան 3 հասցեում: տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091-777 051, 091-234 889 հեռախոսահամարներով:

back-top