l

lifestyle

15 Must Do List ԿամոԲլոգից՝ ՊՐԱՀԱ մեկնելու համար

Եվ այսպես դուք մեկնում եք Պրահա, սակայն գրեթե ոչինչ չգիտեք այս քաղաքի մասին: Ես նույնպես առաջին անգամ էի Պրահայում, հենց այստեղ եմ դիմավորել 2016-ը, ու բացի դիմավորելը կազմել եմ Պրահայի ամենահետաքրքիր վայրերի 15 Must Do List-ը, որը Ձեզ կօգնի ավելի պատկերավոր անցկացնելու համար Ձեր ճանապարհորդությունը: Խորհուրդ կտամ տեղադրել այս փոստը Ձեր ֆեյսբուքյան էջում, որպեսզի հետո այն չկորցնեք, ով գիտի, միգուցե Դուք իրոք 2016-ին կմեկնեք գործուղման հենց Պրահա:

  • Kamo Tovmasyan

Հաշվի առնելով, որ Ես մեկնել էի Պրահա Ամանորին, պատկերասրահներ, թանգարաններ և պատմական վայրեր համեմատաբար քիչ եմ այցելել: Դրանք Դուք այսպես թե այնպես կտեսնեք ու կայցելեք, քանի որ տուրիստական ուղեցույցներում և պաշտոնական գիդերում շորթ-լիստն անփոփոխ է: Ես փորձել եմ այցելել ու հիմա արդեն Ձեզ ներկայացնել ավելի ժամանցային ոլորտը, ոչ տուրիստական վայրերը, որոնց մասին ուղեցույցներում միգուցե չեք կարդա: Այսպիսով ահա 15 Must Do List-ը ԿամոԲլոգից՝ ՊՐԱՀԱ մեկնելու համար: 

Բոլորը միաձայն ասում էին. Ամանորը Պրահայում հեքիաթային է...չէին խաբում, բայց ամեն դեպքում Պրահան Եվրոպայի ամենաաշխույժ քաղաքներից չէ, այն ավելի ընտանեկան հանգստի, միգուցե սիրահարների համար իդեալական քաղաք է, իսկ այ ակտիվ ժամանցի սիրահարները 3 օր հետո կփախնեն այստեղից, ինչպես և եղավ իմ դեպքում...բայց այդ մասին հաջորդ փոստում....

Ինչ է հարկավոր իմանալ քաղաքի մասին մեկնելուց առաջ: Պրահան Չեխիայի մայրաքաղաքն է, իր մեծությամբ Եվրամիության քաղաքներից տասնչորսերորդն է, գտնվում է Վլտավա գետի ափին, ունի մոտ 1.5 մլն բնակչություն:

Պրահան Ինձ մոտ միշտ ասոցացվել է մանկությանս լավագույն ֆիլմերից մեկի հետ: Հիշում եք "Երեք ընկույզ Մոխրոտի համար" գերմանա-չեխական ֆիլմը: Հիմա չգիտեմ այս ֆիլմը հաճախ են ցուցադրում թե ոչ, բայց երբ փոքր էի, գրեթե յուրաքանչյուր տարի Ամանորին հեռուստատեսությամբ ցուցադրում էին այս ֆիլմ-հեքիաթը: Այն նկարահանվել է Չեխիայում գտնվող Švihov դղյակում, ու համարվում է 20-րդ դարի չեխական լավագույն ֆիլմը: Եթե չեք դիտել, խորհուրդ եմ տալիս դիտել Մոխրոտիկի մասին պատմող ամենաալտերնատիվ ֆիլմը:

Ինչպես արդեն ասացի, Ես այս փոստում շեշտը կդնեմ ավելի ոչ-տուրիստական վայրերի և ժամանցի տարբերակների վրա, քանի որ ցանկացած ուղեցույցում Դուք կգտնեք և Մայր տաճարի մասին ինֆորմացիա, և 250 մետրանոց Կառլովի կամուրջի մասին տեղեկություն, կարծում եմ Իմ փոստն ավելի կհետաքրքրի Իմ ոճի և նախասիրությունների անձանց:

Ես մեկնեցի Պրահա ուղիղ չվերթով, թռիչքը տևեց 3 ժամ: Չնայած, որ բոլորը զգուշացնում էին Պրահայի սառնամանիքի մասին, քաղաքում տաք էր, ձյուն դեռ չեր եկել, համենային դեպս ավելի տաք քան Երևանում:

Ամենաբարդը չեխական դրամին՝ կրոնին սովորելն է, Ես այդպես էլ չկողմնորոշվեցի եվրոն փոխելով կրոնի, հետո կրոնը փոխելով ռուսական ռուբլու...մի խոսքով հաստատ մեծ գումար եմ կորցրել փոխանակման ընթացքում: 1000 կրոնը մոտ 2.500 դրամ է: Օդանավակայանից մինչ կենտրոն տաքսին արժե 700 կրոն, մոտ 30 եվրո:

Չեմ սիրում ԳՈՂՏՐԻԿ բառը, բայց Պրահան իրոք գողտրիկ քաղաք էր՝ կարծես ստվարաթղթից պատրաստված շենքերով: Ինչպես ասացի 3 օրը բավական կլինի այն բացահայտելու համար: Չնայած նրան, որ քաղաքը փոքր չէ, ոտքով կարող ես շրջել կենտրոնական հատվածում և մի քանի ժամում տեսնել հիմնական վայրերը:

Ամանորը տոնում էին Հին քաղաքում, հենց այստեղի հրապարակում տեղադրված էր մինիմալիստական ռոնածառը, ամենուր ամանորյա նվերներ էին, երաժշտություն, զբոսաշրջիկներ, ի դեպ, շատ հայեր և քաղաքի պատմական հարստություններից գլխավորները:

Ողջ երեկո հրապարակում ռոք համերգ էր, ուղիղ կեսգիշերին Մեզ միացավ DJ-ը, իսկ հրավառությունից հետո բոլորիս առաջարկեցին տոնել Ամանորը Պրահայի ակումբներում:

 

A video posted by www.Kamoblog.TV (@kamotovmasyan) on Dec 31, 2015 at 10:56pm PST

_______________

 

Հյուրանոց ընտրելիս Ես կարևորում եմ վայրը, ինտերնետի առկայությունը և տեսարանը: Խորհուրդ եմ տալիս ամրագրել համար հենց գլխավոր հրապարակում գտնվող Apartments Wenceslas Square բնակարան-հյուրանոցում: Այն գտնվում է անմիջապես կենտրոնում, համեմատաբար թանկ չէ, մաքուր է, և ունի այ այսպիսի տեսարան պատշգամբից: Սա իհարկե լավագույն համարն է. բանն այն է, որ Ես նախապես տեղեկացրել էի, որ բլոգեր եմ ու ներկայացնելու եմ Պրահան իմ բլոգում: Միգուցե այդ պատճառով Ինձ հատկացրել էին ամենամեծ համարը, որի պատշգամբում կարելի էր իմ մյուս փարթին կազմակերպել: Եթե որոշեք ամրագրել այս տուն/հյուրանոցում համար, հիշեց, որ սա 810 համարի բնակարանն է:

Apartments Wenceslas Square

www.pragueapartment.cz

________________

Իհարկե ցանկացած քաղաքում նախ և առաջ փորձում ես համտեսել տվյալ քաղաքի գլխավոր ուտեստը. այս դեպքում դա խոզի մեծ կտորներն են, որոնք մեր դեպքում հում էին, ու այդպես էլ չկարողացանք ուտել...

....եվ հայտնի Trdelnik-ը, որը վաճառում են ամնուր, լավ կլինի ուտել այն նուտելայով, այդպես ավելի համեղ է....

Իհարկե Պրահայում կան բազմաթիվ ռեստորաններ տարբեր խոհանոցներով, ըստ ճաշակի...

Եթե Դուք չեք սիրում եվրոպական խոհանոց, ճիշտ կլինի այցելել Hard rock Cafe Prague . ինչպես ասում են «փորձված թանն անփորձ մածունից լավ է».

Hard Rock Cafe Prague

Dům U Rotta, Malé náměstí 3

_______________

Պրահայի ամենագեղեցիկ շենքերից մեկը՝ պարող շենքն է կամ Ginger & Fred-ը: Սա ճարտարապես Վլադո Միլունիչի աշխատանքն է, որը կառուցվել է 20 տարի առաջ: Ինչպես հասկացաք Իր անվանումը ստացել է լեգենդար Ջինջեր Ռոջերսի և Ֆրեդ Ասթերի պատվին:

Շենքում տեղակայված են տարբեր ընկերությունների գրասենյակներ, իսկ ահա ամենավերևում գտնվում է La Perle de Prague ռեստորանը շատ գեղեցիկ տեսարանով:

Rašínovo nábř. 1981/80

_________

Պրահայի փողոցներում շատ են ժամանակակից արվեստի նմուշները, ներկայացնում եմ դրանցից մի քանիսը, որորնք գտնվում են համեմատաբար կենտրոնում և արժե տեսնել իրականում:

 

A video posted by www.Kamoblog.TV (@kamotovmasyan) on Jan 1, 2016 at 11:09am PST

 

Գրող Կաֆկայի հայելապատ պտտվող գլուխը վստահ եմ դուր կգա բոլորիդ, սա սկանդալային Դևիդ Չերնի աշխատանքն է, այն գտնվում է QUADRO մոլի ետնամասում:

Spálená 2121/22

Մետալիկ դիսկերից ստեղծված հղի կնոջ քանդակը նույնպես Դեյվիդ Չերնի աշխատանքն է, այն գտնվում է Dlouhá և Masná փողոցների հատման վայրում և ստեղծված է գովաբանելու հղի կնոջ և նոր ծնվող երեխայի գեղեցկությունը:

Չերնի ևս մեկ աշխատանք, այն կոչվում է ՇՈՂՈՔՈՐԹՈՒԹՅՈՒՆ, այն տեղադրված է FUTURA թանգարանի բակում:

Holečkova 789/49

մոլ այցելելով վստահ եմ Դուք կզարմանաք և կհիանաք 470 սմ բարձրություն ունեցող ՁԻ կողվող այս քանդակը...

Štěpánská 61

2000 թ.-ին Ժիժկովի հեռուստաաշտարակի վրա հայտնվել են ահա այս, մի քիչ վախենալու 10 Babies-ները, որոնցից մի քանիսն էլ չորեքթաթում են Կամպայի այգում: Սա նույնպես Չերնի աշխատանքն է:

Զիգմունդ Ֆրեյդի քանդակը ստացել է ԿԱԽՎԱԾ ՄԱՐԴԸ անվանումը: Քանդակն ունի 220 սմ բարձրություն, այն տեղադրվել է 1997 թ.-ին, տեսնել այն կարելի է Husova փողոցում;

Կոմունիզմի զոհերին նվիրված քանդակը տեղադրվել է 2002թ-ին, Պրահայի կենտրոնում՝ Պետրշինում.

 Ահա այսպիսին է գրող Ֆրանց Կաֆկայի արձանը:

Dušní 141/12

Միզող տղաների քանդակներ կան եվրոպական մի շարք քաղաքներում, սակայն Դևիդ Չերնի այս աշխատանքն ամենատարօրինակն է դրանցից: Նախ միզողները տղաներ չեն, այլ հասուն տղամարդիկ, միզելուց նրանց անդամները շարժվում են, իսկ ամենատարօրինակն այն է, որ դու կարող ես ուղարկել հաղորդագրություն 724 370 770 համարին և այս քանդակները կարող են միզելով գրել քո ուզած բառը: Գտնվում են այս միզողները Կաֆկայի թանգարանի բակում: Cihelná 635/2b

Եվս մեկ սկանդալային աշխատանք Չերնից, որը քանդակագործը տեղծել է Na Zábradlí թատրոնի 50-րդ տարեդարձի առթիվ: Մարդկային էմբրիոնն արդեն 20 տարի գտնվում է թատրոնի պատով ընթացող խողովակի մեջ և հատկապես տպավորիչ է երեկոյան, երբ լուսավորվում է:

Anenské nám. 209/5

Na Zábradlí

Բաց մի թողեք նևա Վլտավայի ափին գտնվող դեղին լուսավորովող պինգվիններին և հարևանությամբ տեղադրված 6 մետրանոց աթոռի քանդակը, որի հեղինակն է Մագդալենա Ժետելովան:

_____________________

Ժիժկով թաղամասում գտնվող ժիժկովյան հեռուստաաշտարակը գեղեցիկ է հատկապես գիշերը, երբ լուսավորում է: Նրա բարձրությունն է 216 մետր, ինչպես արդեն ասացի հեռուստաաշտարակի վրա տեղադրված են Չերնի կողմից ստեղծված 10 սև քանդակներ, որոնց շնորհիվ էլ հեռուստաաշտարակի մասին կարծիքները տուրիստական գիդերում տարբեր են. ոմանք համարում են այն գեղեցիկ շինություն, ոմանք՝ տգեղ: Վերելակների արագությունը կազմում է վայկրանում 4 մետր: 66 մետր բարձրության վրա գործում է հիանալի տեսարանով Oblaca ռեստորանը, որի մասին դեռ կպատմեմ, իսկ եթե չեք ցանակոնւմ ճաշել, պարզապես բարձրացեք 93 մետր բարձրության վրա գտնվող տեսահարկ՝ այնտեղից Պրահայով հիանալու համար:

Mahlerovy sady 2699/1

____________

Եթե սիրում եք գիրք կարդալ պետք է այցելեք Պրահայի գրադարան՝ Tower of books-ում սելֆի անելու համար...չնայած, նրանք, ովքեր սիրում են գիրք կարդալ շատ սելֆիներ չեն նկարում: Հարյուրավոր գրքերից կազմված այս լաբիրինթոսի ներսում տեղադրված են հայելիներ, որոնց շնորհիվ լուսանկարներն իրոք հետաքրքիր են ստացվում:

Korunní 2160/68

____________________

Պրահայում շատ ռուֆթոփեր չկան, քանի որ երկնաքերեր էլ չկան: Արդեն պատմեցի Ginger & Fred շենքում գործող La Perle de Prague ռեստորանի մասին, իսկ սա U Prince հյուրանոցի տանիքին գտնվող Terasa U Prince ռեստորանն է, որտեղից բացվում է տեսարան դեպի Old Town:

Staroměstské nám. 460/29

Ամենաբարձր տեսարանը Oblaca ռեստորանից է, որըգտնվում է Ժիժկովի հեռուստաաշտարակում:

Mahlerovy sady 2699/1

______________

Պրահայում կան շատ տարօրինակ թանգարաններ, օրինակ ուրվականների թանգարան, կամ այս մեկը՝ պատմական զուգարանների թանգարան: Ի դեպ զուգարանի թանգարաններ կան նաև Դելիում և Մյունհենում:

Vyšehradská 1703/12

______________

Գրեթե բոլոր եվրոպական քաղաքներում հնարավոր է շրջել նավով և հիանալ քաղաքով, սակայն ոչ բոլոր նավերում կան սաունաներ: Պատկերացրեք-հիանում եք Պրահայի ճարտարապետությամբ սաունայից, որը գտնվում է նավի մեջ..կարծում եմ արժե փորձել:

Rašínovo nábř

________________

Պրահայի գրադարանները շատ գեղեցիկ են: Վերևում տեսնում եք Պրահայի տեխնիկական գրադարանի նախասրահը, իսկ ներքևում՝ Կլեմնենտինում գրադարանը:

Technická 2710/6

Mariánské nám. 5

___________________

Գրեթե յուրաքանչյուր քայլափոխին դուք կհանդիպեք թաիլանդական մերսման սրահների, որտեղ նաև կարող եք ընդունել հատուկ ոտքերի մերսում ձկներով: Հավատացեք, ի վերջո չեք դիմանա և ինքներդ կցանկանաք փորձել Garra Rufa Fish Spa` մանավանդ քաղաքում շատ զբոսնելուց հետո:

 

Hungry fishes)))

A video posted by www.Kamoblog.TV (@kamotovmasyan) on Jan 1, 2016 at 11:13am PST

 

_____________

Գիշերային կյանքը Պրահայում այնպիսին է, ինչպիսին եվրոպական գրեթե բոլոր քաղաքներում, բացառությամբ իհարկե Բեռլինի: Գլխավոր ակումբն է KARLOVY LAZNE-ն, որը 5 հարկանի է, հետևաբար ներսում գործում են 5 տարբեր ոճի պարահրապարակներ...Խնդիրն այն է, որ պարահրապարակներն այդքան էլ մեծ չեն, իսկ հարկերով բարձրանալն ու իջնելը պիկ ժամերին գրեթե անհնար է: Մենք Ամանորի գիշերը 4-րդ հարկից մինչ 3-րդ հարկ իջանք 30 րոպեում:

Smetanovo nábř. 198/1

Մուտքի արժեքն է 15 եվրո, երաժշտությունը` հիփ հոփից մինչ ռետրո:

Գները թանկ չեն. 2 վոդկա-էներգետիկ ըմպելիք՝ 255 կրոն-14 եվրո:

______________

Ջոն Լենոնի սիրահարներին խորհուրդ եմ տալիս բաց չթողնել ԼԵՆՈՆԻ ՊԱՏԸ: Պատը գտնվում է Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Լենոնի մահից հետո երաժշտին նվիրված պատկերներ և լոզունգներ սկսեցին հայտնվել պատի վրա այնպիսի արագությամբ, որ կառավարությունը չկարողացավ կանգնեցնել ընթացքը, ի վերջո դարձնելով այն քաղաքի խորհրդանիշներից մեկը:

Velkopřevorské náměstí

_____________

 

Bobová dráha Prosek. Ամենահետաքրքիր ընկերական և ընտանեկան ակտիվ ժամանցի տարբերակներից մեկը Պրահայում: Առավոտյան 10.00-ից մինչ 20.00-ն, տոն օրերին մինչ 22.00-ն կարող եք ստանալ 800 մետր ադրենալին՝ սահելով հատուկ սահնակով՝ վճարելով 3 եվրո:

Prosecká 906/34b

Սիրելի ընկերներ, իհարկե այսքանով Պրահան չի սահմանափակվում, հուսով եմ այս գեղեցիկ քաղաքում դուք կտեսնեք ավելին և կվերադառնաք միայն հարուստ տպավորություններով.....

 

 

 

back-top