l

lifestyle

PEOPLE'S Gastro Cafe-ի բացումը Կասկադում

Կասկադ, Թամանյան 1/17, այսպես ասեմ՝ Կասկադի կենտրոնից դեպի Բաղրամյան տանող հատվածում բացվել է PEOPLE'S Gastro Cafe-ն, որն այսօր ներկայացնում եմ: Տարբեր ոճերի, տարբեր տարիքային խմբերի, տարբեր խոհանոցների սիրահարների համար նոր վայր, որտեղ համեղ է, հաճելի և ուրախ: Փորձեմ ներկայացնեմ ձեզ սրահները, խոհանոցը, հյուրերին, մթնոլորտը...իսկ Դուք արդեն ինքներդ կորոշեք, թե ինչու պետք է այցելեք PEOPLE'S Gastro Cafe:

  • Թամանյան 1/17, (033) 454 445
  • Kamo Tovmasyan

Սկսեմ սրահներից: Չէ, սկսեմ աշխատանքային ժամերից: PEOPLE'S Gastro Cafe-ն գործում է առավոտյան 10.00-ից մինչ 02.00-ը, ու հենց տարբեր ոճի սրահների առկայությունը այցելուներին կստիպի հետաքրքիր ժամանց անցկացնել օրվա տարբեր ժամերին: Գլխավոր սրահը չծխողների համար է, այն ինքնին բաժանված է մի քանի ոճային հատվածների, հայկական էթնիկ անկյունից մինչ նեոնային երիտասարդական սելֆի անկյունը: Ի դեպ, այս ձևաչափը հենց բացման շնորհանդեսին արդեն գործեց, հյուրերն ըստ տարիքային խմբի և նախասիրության, հենց տեղում կողմնորոշվեցին, թե PEOPLE'S Gastro Cafe-ի որ անկյունն է իրենց համար: Բացօթյա հատվածն այս եղանակին արդեն պաշտպանված է, այնպես որ այստեղ նույնպես կարող եք սեղան ամրագրել, իսկ այ ավելի բարային մշակույթի սիրահարներին դուր կգա առաջին հարկը, որտեղ կարելի է նաև նարգիլե ծխել: Առաջին հարկը կարծես առանձին բար/ակումբ լինի: Նարգիլեների բոլոր գլխավոր համերը, ծննդյան տոների անցկացման համար հարմար սրահ, օդափոխանակության ժամանակակից համակարգ ու մեծ էկրան: 

Խոհանոցի մասին. մսակերները գոհ են հեռանալու, շատ համեղ էր խոհարարների հատուկ բաղադրատոմսերով պատրաստված մսային ուտեստները, որոնք հենց մեզ մոտ էին մատուցում, ես անձամբ ապուրների սիրահար եմ, կարող եմ ասել, որ համեղ էին նաև ապուրները, փորձել եմ երկուսը: Դեսերտի մասին չեմ կարող ասել, քանի որ մսային ուտեստներն այնքան համեղ էին, հերթը դեսերտին չհասավ: Հայկական խոհանոց, եվրոպական ուտեստներ, ֆիրմային ուտեստներ, խոհանոցը շեշտադրված էր, ինչը խոսում է լուրջ խոհարարական թիմի և սպասումների մասին: 

Այ այսպիսի հետաքրքիր գինու անկյուն կար, որտեղ հնարավոր էր գտնել թե հայկական, թե միջազգային հայտնի գինիներ, կարծում եմ գինու սիրահարներն արժանավույնս կգնահատեն PEOPLE'S Gastro Cafe-ն այս տեսանկյունից:

Սա ինչպես ասացի ավելի նեոնային, ավելի կանացի, այսպես ասեմ՝ սելֆի հատվածն էր, ու հենց կանայք էլ շտապում էին այստեղ տեղ զբաղեցնել:

Հայկական նախշազարդերով հատվածը, ավելի ընկերական խմբերի համար նախատեսված:

Տիգրանը վարում էր բացման շնորհանդեսը, բայց կարծում եմ հիմա Տիգրանն արդեն այսքան նիհար կառուցվածքով չի, քանի որ մենք երկուսով իրոք չէինք կարողանում հագենալ համեղ մսային ուտեստներով: Հաջորդ տարի 1-ամյակը Տիգրանը կվարի արդեն մի քանի կգ. ավելացված քաշով: Հյուրորին սպասվում էր համեղ հյուրասիրություն, գինիների համտեսում, իհարկե տոնական տորթ, կենդանի երաժշտություն բացօթյա հատվածում, DJ LEO-ի սեթը առաջին հարկում: Ամեն ինչ կազմակերպված էր հրաշալի, գրկաբաց հյուրընկալմամբ և դրական լիցքերով, շնորհակալություն:

Թամանյան 1/17

(033) 454 445 

Facebook/PEOPLE'S

back-top