l

lifestyle

Հատուկ ԿամոԲլոգի համար Նյու Յորքից! Philipp Plein ապրանքանիշի ցուցադրությունը, հյուրերը և աշխարհի ամենասեքսուալ հանցագործի դեբյուտը որպես մոդել

Երեկ New York Fashion Week-ի շրջանակներում տեղի ունեցավ Philipp Plein ապրանքանիշի Աշուն/Ձմեռ 2017/18 հավաքածուի ցուցադրությունը, որը լի էր անակնկալներով: Մենք խնդրեցինք Philipp Plein ապրանքանիշի երևանյան սրահի տնօրեն գոհարին հատուկ ԿամոԲլոգի ընթերցողների համար ներկայացնել շոուի մանրամասները հենց Նյու Յորքից...

  • GOHAR

Շոուն տեղի ունեցավ Նյու Յորքի Հանրային գրադարանում, որտեղ, ի դեպ, մինչ օրս երբեք նորաձևության ցուցադրություն տեղի չէր ունեցել:

Իհարկե ողջ գրադարանը ձևափոխված էր, շոուն տևեց 1 ժամ, որին հաջորդեց afterparty-ին:

Հյուրերի ցանկում էր ռեփփեր NAS-ը, ով բացեց շոուն իր հիթերով:

Գլխավոր հյուրն իհարեկ Մադոննան էր Սթիվեն Կլայնի հետ:

Քայլի Ջեներն ու Թայգան նույնպես հատուկ հյուրերի թվում էին:

Ֆիլիպ Պլեյնը և Կարին Ռոյտֆելդը (French Vogue).

Երեք գեղեցկուհիներ. Փերիս Հիլթնը, նրա քույրը՝ Նիկի Հիլթնը և Miss Universe 2012 Օլիվիա Կալպոն

Շոուի անակնկալներից մեկը Աշխարհի ամենասեքսուալ հանցագործի՝ Ջերեմի Միկսի դեբյուտն էր որպես մոդել: Եթե հիշում եք, 2014թ-ին նրա լուսանկարը համացանցի հիթն էր դարձել: Ջերեմին ձեռբակալվել էր անօրինական զենքի օգտագործման փոստարկով: 2016թ.-ի մարտ ամսին, դուրս գալով բանտից Ջերեմին պայմանագիր է կնքում White Cross մոդելային գործակալության հետ և առաջին անգամ քայլահարթակում հայտնվում է հենց Philipp Plein-ի շոուի ընթացքում:

Առաջարկում եմ գնահատել հավաքածուն օնլայն, իսկ շուտով, արդեն երևանյան Philipp Plein սրահում հասանելի կլինեն նոր հավաքածուի նմուշները:

back-top