l

lifestyle

PIAFCHIK HANDMADE հեղինակային ձեռագործ զարդեր

Տարիներ առաջ Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գրաֆիկայի ֆակուլտետի ուսանողուհի Լինա Գագիկյանի մտքով անգամ չէր անցնի, որ մետաղին ասեղնագործ նախշեր ստեղծելու նախասիրությունը կարող է ինքնատիպ բրենդի նախադրյալ դառնալ: Ինքնատիպ բրենդ, որը ստացավ բրենդին համահունչ անվանում՝ Piafchik...

  • Kamo Tovmasyan

       Piafchik Handmade հեղինակային ստեղծագործություններն առանձնանում են յուրահատուկ հնաբույր կանաչին խփող գույնով, որը գործերին տալիս է իրեն բնորոշ հնաոճ տեսք:   Piafchik handmade աշխատանքներն անհատական են և մեկ օրինակից, որոնց պատրաստումը համառ ու երկարատև աշխատանք է պահանջում: Յուրաքանչյուր զարդի համար արվում է անհատական էսքիզի գրաֆիկական մշակում, որից հետո ասեղով նկարվում է մետաղի վրա:
 

 Piafchik-ի մոտ առանձնապես ցայտուն է դրսևորված յուրաքանչյուր աշխատանքի հանդեպ անհատական մոտեցումը, պատասխանատվությունն ու սերը: Հեղինակի համար սիրած աշխատանքը լոկ պարտականություն կամ պատվեր չէ, այլ  այդ շրջանակներից դուրս մի աշխարհ, որը լի է հայկական ոգով: Piafchik-ի ձեռակերտ աշխատանքները՝ ներկայացվելով տարբեր ցուցահանդեսների, այդ թվում՝ բարեգործական, արժանացել են բարձր գնահատանքի և հիացմունքի: Piafchik-ն իր յուրահատուկ զարդերի շնորհիվ արժանացել է հայեցիությունը, հայ արվեստը, առանձնահատուկ ձեռագործ աշխատանքը  գնահատող  անհատների  ուշադրությանը: Հեղինակի համար ամենամեծ գնահատականն այն է, որ Piafchik ձեռագործ աշխատանքները գնահատվում են ինքնատիպ, համարձակ, ոճային, արդիականությունը հնության մեջ տեսնող  անհատների կողմից:

back-top