l

lifestyle

Անձնական փորձով! 10 ամենաշատ պատվիրվող և եզակի համերը MARRAKESH HOOKAH HOUSE-ում

Տերյան 19 հասցեում բացված MARRAKESH HOOKAH HOUSE-ն ինչպես և սպասվում էր միանգամից դարձավ Երևանի ամենաոճային վայրերից մեկը, որտեղ կարելի է ծխել շատ լավ նարգիլե, յուրահատուկ ինտերիերում նշել տարբեր միջոցառումներ, իսկ սուրճերի և թեյերի տեսականին արդեն առանձին թեմա է, որին դեռ կանդրադառնամ: Քանի որ նույնիսկ մոլի նարգիլե ծխողները շատ հաճախ չեն կողմնորոշվում, թե ինչ համի նարգիլե կարելի է պատվիրել, ես որոշեցի ճշտել, թե բացման օրվանից մինչ օրս որոնք են 10 ամենաշատ պատվիրվող նարգիլեի համերը, այնպես որ այցելելով MARRAKESH, կարող եք ավելի արագ կողմնորոշվել նարգիլեի ընտրության հարցում:

Ներկայացված մոտ 10 բրենդերի թութունները շուրջ 50-ից ավել համային տարբերակներ ունեն: Fumari, Starbuzz, Haze, Argelini, Al Fakher, Tangiers, Darkside...նրանք, ովքեր մասնագիտացված են նարգիլեի ոլորտում և ովքեր ամենաէքսկլյուզիվ համերի հետևորդներն են թերևս կզարմանան, տեղեկանալով, որ այստեղ կարելի է ծխել նույնիսկ DARKSIDE բրենդի SUPERNOVA և Dark Cola համերը, որոնք գրեթե անհնար է այսօր գտնել Հայաստանում: Ահա նարգիլեի այն 10 միքսերը, որոնք ամենաշատն են պատվիրում MARRAKESH HOOKAH HOUSE-ում և որոնք մենք ձեզ խորհուրդ ենք տալիս փորձել:

 1. FUMARI-White Gummi+Red Gummmi+Limonchello

2.FUMARI-Spicy Chai+Chocolate Mint+French Vanilla

3.STARBUZZ-Blue Mist + Classic Mojito

4.STARBUZZ-Code 96 +Sex On The Beach

5.HAZE-Kazuza+Iceberg

6.ARGELINI-Royal Barbarice+Mint

7.Al FAKHER-Marcuja +Mint

8.TANGIERS-Summer Celebrations

9.DARKSIDE-Bananapapa+Deepblue Sea+Supernova

10.DARKSIDE-Dark Cola+Supernova

Նաև նշեմ, որ այստեղ ներկայացված են գերմանական հայտնի KAYA նարգիլեները, որոնք բերվել են հենց Գերմանիայից և ունեն պատրաստման հատուկ եղանակ: Այն տարբերվում է Հայաստանում կարծրատիպ դարձած նարգիլեի պատրաստման եղանակից, իսկ մատուցման և սպասարկման որակի մասին դատողությունները թողնում ենք ձեզ: MARRAKESH HOOKAH HOUSE-ի բացման շնորհանդեսը կարող եք դիտել ահա այստեղ:

 Տերյան 19

044-20 40 60

Facebook/MarrakeshYerevan

 

Բացի նարգիլեն, MARRAKESH HOOKAH HOUSE-ը մասնագիտացված է նաև թեյի ոլորտում, ու միայն այստեղ կարող եք վայելել Մարոկկոյի ավանդական եղանակով պատրաստված թեյերը, որոնք նաև մատուցվում են Մարոկկոյի ավանդույթների համաձայն: MARRAKESH HOOKAH HOUSE-ում թեյըմպումը նման կլինի արևելյան ծեսի, որը ձեզ կզարմացնի և կհագեցնի: Իհարկե թեյերի հետ կարծում եմ պարտադիր պետք է պատվիրել արևելքի լավագույն բաղադրատոմսերով պատրաստված փախլավաներ, որոնք այստեղ իրոք շատ համեղ են:

Թե փոքր ընկերական խմբերով, թե զույգերով, թե նույնիսկ մեծ ծննդյան տոները նշելու համար իդեալական վայր է: Եթե ունեք հյուրեր արտերկրից, նույնպես խորհուրդ եմ տալիս այստեղ ուղեկցել, վստահ եմ գոհ կմնան ձեր ընտրությունից, նույնիսկ եթե նարգիլեի սիրահար չեն: Միացեք MARRAKESH HOOKAH HOUSE-ի ֆեյսբուքյան էջին, հետևելու նորություններին և իվենթներին և այցելեք վայելելու ձեր հանգիստը:

back-top