l

lifestyle

PHANTOM անգլիական բրենդի շնորհանդեսը Հյուսիսային պողոտայում

Հյուսիսային պողոտա 1/4 հասցեում բացվեց PHANTOM յուրահատուկ զարդերի և աքսեսուարների խանութ-սրահը։ Ինչպես արդեն ներկայացրել էինք Live with Kamo!-ի ընթացքում Phantom-ը էքսկլյուզիվ աքսեսուարների  սրահ է, որտեղ ցուցադրված է  դիզայներական և նորաձև  տեսականի։ PHANTOM-ն անգլիական ապրանքանիշ է, այն ներկայացված է Լոնդանում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Բարսելոնյանում, Վիետնամի Հանոյ և Սայգոն քաղաքներում, Թբիլիսիում, Բելառուսում և օդանավակայանների Duty Free սրահներում: Ֆանտոմի աքսեսուարները ստեղծված են նորաձևը և օրիգինալը գնահատող տղամարդկանց և կանանց համար:

  • Kamo Tovmasyan

 PHANTOM խանութ-սրահում ցուցադրված են՝

• Դիզայներական թևնոցներ, պատրատված էկզոտիկ կաշիներից արծաթի համադրությամբ

• Պոլիմերներից պատրաստված փողկապներ և թիթեռնիկներ

• Արծաթից և էկզոտիկ կաշիներից պատրատված ճարմանդներ

• Արծաթից և էկզոտիկ կաշիներից կլիպս-ճարմանդներ

• Էկզոտիկ կաշիներից պատրաստված գոտիներ

• Էկզոտիկ կաշիներից պատրաստված ժամացույցի գոտիներ

• Բջջայինների պատյաններ էկզոտիկ կաշիներից

• Գլխարկներ , պատրաստված էկզոտիկ կաշիներից և արծաթից

 PHANTOM ապրանքանիշը ներկայացնում է նաև պրեմիում դասի կաշվե իրեր: Բոլոր աքսեսուարները դիզայներական աշխատանքներ են: PHANTOM-ի գլխավոր առանձնահատկությունը էկզոտիկ կաշիներն են: Ապրանքանիշի համար ընտրված են միայն լավագույն կաշիները՝ կոկորդիլոսի, ալիգատորի, պիթոնի, ջայլամի, աֆրիկյան մողեսի, քանի որ բարձրորակ կաշվե աքսեսուարը յուրաքանչյուր պահարանի կարևոր բաղադրիչն է: Կարևոր առանձնահատկություններից է նաև թանկարժեք մետաղների՝ ոսկու, շվեյցարական արծաթի, և բնական քարերի համադրությունը: PHANTOM-ի յուրաքանչյուր զարդ ապրանքանիշի վարպետների ձեռի աշխատանքն է:

Ձեռքի աշխատանքի որակը և յուրահատկությունը երբեք չի համեմատվի գործարանային աքսեսուարների հետ: PHANTOM-ը միշտ ներկայացնում է նոր, թրենդային և տարբերվող աքսեսուարներ: PHANTOM-ի հետ, Դուք կարող եք  վստահ լինել, որ Ձեր աքսեսուարը Ձեր անհատականության արտացոլումն է:

Այս ամենի հետ մեկտեղ Phantom-ը ներկայացնում է նորույթ Հայաստանում՝ ժամանակակից սերնդի փողկապներ բարձրորակ պոլիմերներից և շվեյցարական արծաթից... Այս փողկապները ժամանակակից արվեստի «գլուխգործոցներ» են, որոնք համատեղում են դասական ոճը և ֆուտուրիստական դիզայնը, թույլ տալով Ձեզ համապատասխանել ցանկացած dress-code-ի՝ միաժամանակ չմիաձուլվելով ամբոխին:

Այս աքսեսուարները բացառապես ձեռքի աշխատանքներ են, ինչի շնորհիվ յուրաքանչյուր փողկապ ստեղծվում է էքսկլյուզիվ և իր տեսակի մեջ եզակի դիզայնով:

Ֆանտոմում ցուցադրված է նաև AK ապրանքանիշը, որը հանդիսանում է PHANTOM-ի սուբբրենդը: AK-ը ստեղծում է տղամարդկանց համար նախատեսված էքսկլյուզիվ աքսեսուարներ: AK հավաքածուն ավանդական արհեստագործության և նորարարության համադրությունն է: AK աքսեսուարների ետևում կանգնած են հմուտ դիզայներների և վարպետների թիմ: Անպայման նշենք, որ AK հավաքածուի բոլոր աքսեսուարները limited edition են:

Խանութ-սրահում ցուցադրված է նաև Phantom KARMA Charm Club հավաքածուն, որը բնական քարերից և թանկարժեք մետաղներից պատրաստված էքսկլյուզիվ թևնոցների հավաքածու է: Charm Club-ի շնորհիվ Դուք կարող եք դառնալ դիզայներ՝ ստեղծելով Ձեր յուրահատուկ թևնոցը։

  Հյուսիսային պող. 1/4

055-400 102

Facebook/PhantomEdition

back-top