l

lifestyle

Չորրորդ PEN BOX սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում

Արդեն 16 տարի ներկայանալով մի շարք հեղինակավոր բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ PEN BOX սրահը սիրով հրավիրում է ձեզ իր՝ թվով չորրորդ սրահ, որը բացվել է Դալմա Գարդեն Մոլում: Այսուհետ բացի Parker, Waterman, Moleskine, Bruno Visconti, Rotring և այլ բրենդերի տեսականիները, PEN BOX-ը պաշտոնապես կներկայացնի նաև գերմանական հանրահայտ LAMY բրենդի տեսականին: Նոր սրահի բացման շնորհանդեսը դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Շատերի կողմից սիրված սրահ արդեն իսկ կարող եք այցելել նաև Դալմա Գարդեն Մոլում: Երկրորդ հարկում, վերելակների անմիջապես դիմաց  կգտնեք Pen Box-ի արդեն չորրորդ սրահը: Գրենական աշխարհի ցանկացած իր լավագույն որակով, միջազգային հանրահայտ բրենդերից հասանելի է PEN BOX սրահներում: PEN BOX-ը ներկայացնում է Parker, Moleskine, Waterman, Rotring, Paper Mate, Copic, Sharpie և Bruno Visconti ապրանքանիշերի գրենական պիտույքներ, նոթատետրեր, պայուսակներ, գրքեր, խաղեր, այն ամենն, ինչ պատկերացնում ենք գրենական աշխարհում: Հիշեցնեմ, որ մյուս երեք սրահները գործում են Երևան Մոլում, Մաշտոց 48 ("Նաիրի" կինոթատրոնի հարևանությամբ) հասցեում, որտեղ դեռ 2002թ-ին մենք բոլորս այցելում էինք որակյալ և տարբերվող նոթատետրեր և գրենական պիտույքներ գնելու համար, ինչպես նաև Մոսկովյան 8 հասցեում՝ ART by PenBox: 

Ծիծեռնակաբերդի խճուղի 3 /Դալմա Գարդեն Մոլ

Արշակունյաց 34 / Երևան մոլ

Մոսկովյան 8 / ART by PenBox

Մաշտոց 48 / ՆԱԻՐԻ կինոթատրոնի դիմաց

Facebook/Pen Box

back-top