l

lifestyle

Պետք է այցելել! Provence Cafe Restaurant-ը նոր հասցեում և նոր ձևաչափով

Շատերի համար սիրելի դարձած Provence Cafe Restaurant-ը վերաբացվել է ու այսուհետ կգործի նոր՝ Աբովյան 10 հասցեում: Նախորդ տարի Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երեւանյան այցի ընթացքում Provence Cafe Restaurant-ի ամենօրյա հյուրերն էին: Նրանք սիրեցին այստեղ մատուցվող ուտեստները, բարձր գնահատեցին սպասարկումը, ինչի մասին վկայում է Քիմի գրառում ռեստորանի պատին: Թե ինչումն է Provence Cafe Restaurant-ի առանձնահատկությունը և նման բարձր ցուցանիշը՝ կարդացեք մեր հատուկ փոստում:

  • Gor Elchyan
  • Kamo Tovmasyan

Քաղաքի ամենակենտրոնում, հարմարավետ անկյուններից մեկում Provence Cafe Restaurant-ն այժմ հանդես է գալիս արդեն նոր ձևաչաթով, որպես սրճարան՝ շարունակելով ու հավատարիմ մնալով նախկին ավանդույթներին: Թե ցերեկային ժամերին, թե երեկոյան կարող եք հաճելի մթնոլորտում սուրճ խմել, հաշվի առնելով, որ Provence Cafe Restaurant-ն առաջարկում է դեսերտների ու կոկտեյլների նոր մենյու:

Provence Cafe Restaurant-ի ճաշացանկը լիովին նորացված է. պիցաների լայն տեսականի, աղցաններ, տաք ուտեստներ՝ այս ամենը սիրով պատրաստված է Իտալիայում վերապատրաստված խոհարարի կողմից: Ի դեպ, խոհարարն այստեղ կին է, ինչը եւս հետաքրքիր առանձնահատկություն է մեր քաղաքում: Provence Cafe Restaurant–ում նաեւ մատուցվում են հեղինակային ճաշատեսակներ, որոնք քաղաքում այլ տեղ չեք գտնի՝ օրինակ սև ցեզար աղցանը: Ցերկային ժամերին այստեղ մատուցվում է լանչ-մենյու, դե իսկ բարեհամբյուր եւ պրոֆեսիոնալ սպասարկումը  Provence Cafe Restaurant-ի այցեքարտն է դարձել: Սրճարանի նախասրահում գինու սրահն է, հայկական և արտասահմանյան բարձրորակ գինիների տեսականին կարող եք համտեսել համապատասխան ուտեստներով:

Սակայն ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ սրճարանում անհատական մոտեցում է ցուցաբերվում ցանկացած այցելուի: Անկախ ձեր մասնագիտությունից, ձեզ բարձրակարգ սպասարկում կառաջարկեն: Բացի այդ, անխտիր բոլոր այցելուներին սրճարանում հյուրասիրություն է սպասվում:

Provence Cafe Restaurant-ը կատարյալ վայր է թե զբոսաշրջիկների, թե երեւանցիների համար: Իտալացի դիզայների գաղափարով սրճարանի ինտերիերը համադրվել է սրահներում առկա հին երեւանյան վառարանների հետ՝ ներկայանալով վինտաժային ու ժամանակակից ոճերի համակցությամբ:

Provence Cafe Restaurant-ի երկրորդ հարկում կա նաև հատուկ սրահ, որտեղ ձեզ որեւէ մեկը չի խանգարի բիզնես հանդիպումներ կազմակերպելուց, կամ պարզապես ընկերների հետ առանձնալուց: Վայրն այնքան հարմարավետ ու նորաոճ, որ կարող եք հենց այստեղ կազմակերպել ձեր ծննդյան տարեդարձը, կամ նշել այլ տոնական միջոցառում փոքր խմբով:

Բացի Քիմից ու Քանյեից Provence Cafe Restaurant-ը սիրելի վայր է դարձել շատ ու շատ հայտնի մարդկանց համար ու նորաբաց վայրում եւս պատին շնորհակալական գրություն թողնելու ավանդույթը շարունակվում է: Վերջերս այստեղ էին Վլադիմիր ու Սաթի Սպիվակովները, նրանց թողած գրությունն էլ կարող եք տեսնել սրճարանում:

Աբովյան 10

(011) 808008

www.provencelorange.am

Facebook/ProvenceCafeRestaurant

back-top