l

lifestyle

Պետք է այցելել! Paparazzi Cafe-ի բացումը Աբովյան 3 հասցեում

Մեկ տարի առաջ Երևանում բացված Paparazzi ակումբն իրոք նոր շունչ հաղորդեց երևանյան ակումբային կյանքին՝ դառնալով այսօրվա գլխավոր դենս-ակումբը Երևանում: Վերջերս փոխելով իր վայրը, արդեն Աբովյան 3 հասցեում հիմնադիր DJ Shant-ը բացի ակումբային ոլորտը, որոշեց քայլ անել նաև ռեստորանային բիզնեսում, նույն վայրում բացելով նաև Paparazzi Cafe: Գեղեցիկ ինտերիեր, հիանալի տեսարան և շատ մտերմիկ անձնակազմ, հյուրերն էլ կարծես ընտրված լինեն: Paparazzi Cafe-ի բացման շնորհանդեսը դիտեք մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

Աբովյան 3 հասցեում դեռ 90-ականներին գործում էր երևանյան առաջին ակումբներից մեկը, սակայն այսօր այս վայրն այնպես է վերափոխվել, որ նույնիսկ ես՝ կարծելով, թե դեժավյու է սպասվում ինձ, զարմացա՝ հայտնվելով բոլորովին նոր, թարմ, գեղեցիկ միջավայրում: 4-րդ հարկում գործում է Paparazzi ակումբը, որն ինչպես ասացի այսօր ամենաթոփ երևանյան դենս-ակումբն է: Յուրաքանչյուր երեկո այստեղ են նվագում նոր սերնդի լավագույն DJ-ները ու մինչ լուսադեմ, մանավանդ հանգստյան օրերին դրսում կարելի է հետևել հերթերի:

Paparazzi Cafe-ն գործում է 6-րդ հարկում, կոնցեպտն այսպիսին է. յուրաքանչյուրս էլ ակումբն գնալուց առաջ որոշում ենք ինչ-որ տեղ սնվել, խմել, հետո նոր գնալ պարելու, ու հենց այստեղ կարելի է փաստորեն pre-drink անել ու պատրաստվել արդեն փարթիի:

Paparazzi Cafe-ն գործում է առավոտյան 10.00-ից մինչ վերջին հաճախորդը, այստեղ կա և նախաճաշ և լանչ, և հատուկ առաջարկներ կորպորատիվ միջոցառումների և ծննդյան տոների համար: Եվրոպական ուտեստներ, կոկտեյլներ, կալիան ու շատ եմ ուզում նշել՝ հիանալի այցելուներ. հիմնականում սփյուռքահայեր, ինչպես ճիշտ ասեմ...մեկ այլ Երևան:

Paparazzi Cafe-ում կան տարբեր հատվածներ, ինչպես բացօթյա հատվածը, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կինո Մոսկվան, կա աշխատանքային հատված, որի մոտ կարելի է նույնիսկ մենակ նստել ու աշխատել, վերևում գործում են նաև երկու այսպես կոչված cozy space-եր փոքր խմբերի համար, ովքեր ցանկանում են առանձնանալ ընդանուր սրահից:

Խորհուրդ եմ տալիս բոլորին այցելել, ոչ թե նրա համար, որ Paparazzi Cafe & Club-ը մեզ շատ հարազատ է, այլ իրոք թե անձնակազմը, թե մթնոլորտը, հանգիստ ինտերիերը ձեզ լարված չի պահի ինչպես շատ վայրերում և վստահ եմ գոհ եք հեռանալու...ավելի ճիշտ չեք հեռանալու, այլ կեսգիշերին իջնելու եք 4-րդ հարկ՝ Paparazzi Club:

Աբովյան 3

055-444 144

Facebook/PaparazziCafe

back-top