l

lifestyle

ՊԱՈՒԶԱ արևելյան քաղցրավենիքի խանութ-սրճարանի բացումը Ն. Տիգրանյան 10 հասցեում

Ն.Տիգրանյան 10 հասցեում իր դռներն է բացել ՊԱՈՒԶԱ արևելյան քաղցրավենիքի խանութ-սրճարանը: MERDAS բարձրակարգ շոկոլադի լայն տեսականին, հանրահայտ Bernotti շոկոլադը, արևելյան թեյ, սուրճեր, աղանդեր և հենց տեղում գործող թխվածքի արտադրամաս, որտեղից կարող եք ձեռք բերել առանք քիմիական հավելումների համեղ թխվածքներ, պատվիրել տորթեր, կամ համտեսել ամենը հենց ներսում գործող սրճարանում: 2019թ.-ը սկսենք քաղցրով:

Երևանում շատ քիչ խանութներ կան, որտեղ ներկայացված են արևելյան թեյերի, սուրճի, շոկոլադների տեսականի: Նորաբաց ՊԱՈՒԶԱ խանութ-սրճարանը ներմուծում է ամենահայտնի արևելյան ապրանքանիշերի քաղցրավենիքները, աղանդերը, նաև թեյեր և սուրճ: Ներսում գործող արտադրամասում մշտապես հնարավոր է պատվիրել թարմ խմորեղեն և տորթեր առանց քիմիական հավելումների, այսպես ասած՝ տնական: Ներսում գործում է նաև փոքրիկ սրճարան, որտեղ կարող եք հենց տեղում համտեսել սուրճը, թեյերը, աղանդները և հետաքրքիր ինտերիերի ներքո հաճելի ժամանակ անցկացնել: Աշխատանքային ժամերն են առավոտյան 09.00-ից մինչ երեկոյան 22.00-ն:

Ն. Տիգրանյան 10

(010) 20 24 27

Facebook/PAUSAcoffesshop

back-top