l

lifestyle

Երկրորդ Մաս. Ամանորյա Փարիզը Ավստրիական Ավիաուղիների հետ

Երկրորդ մասում՝ իրոք հեքիաթային Մուլեն Ռուժը, Փարիզի ամենամեծ սահադաշտ-ակումբը, Բուդդա բարը, Քուին ակումբը և Հաղթանակի կամարի Ամանորյա շքեղ հրավառությունը....Ինչպես ենք 2015-ը դիմավորել Փարիզում Ավստրիական Ավիաուղիների հետ՝ կարդացեք այս պոստում...

  • Kamo Tovmasyan

Դիտեք շուտով Ամանորյա Փարիզը Ավստրիական Ավիաուղիների հետ վիդեոտարբերակով:

Queen ակումբը Փարիզի ամենառեյտինգային ակումբը չէ, սակայն այն գտնվում է հենց Հաղթանակի կամարի հարևանությամբ, Երևանի համեմատ սուպեր ակումբ է, ամեն օր գործում է յեսգիշերից, ամեն օր տարբեր ֆորմատի շոուներ, և որ ամենակարևարն է, ֆեյսն այստեղ համեմատաբար հեշտ է անցնել, այնպես, որ եթե Դուք Փարիզում ցանկանում եք պարել, ամենաարագ, հարմար տարբերակը հենց սա է...Մուտքի համար վճարում եք 20 եվրո, ևս 4 եվրո իրերի համար, կոկտեյլները սկսվում են 15 եվրոյից...

102 Avenue des Champs-Élysées

www.queen.fr

Ամենագեղեցիկ երեկոն որ ունեցել եմ Փարիզում...Փարիզի Grand Palais-ն վերածել էին դիսկո-սահադաշտի: Մուտքը 25 եվրո, հիանալի երաժշտություն, հարյուրավոր մարդիկ, սրճարան, մինչ ժամը 02.00-ն...Աննկարագրելի տպավորություն էր... 

3 Avenue du Général Eisenhower

www.legrandpalaisdesglaces.com

Մինչև հիմա չեմ մոռանում ֆիրմային Բուդդա աղցանի համը....Իրոք ամենագեղտրիկ, ինչպես ասում են վայրերից մեկը Փարիզում, երկհարկանի Buddha Bar-ը, որտեղ, ցավոք գլխավոր սրահում տեղավորում են միայն մեծ խմբերի, բայց միևնույն է այստեղ ծախսած ոչ մի եվրոյի համար չես ափսոսում....

8-12 Rue Boissy d'Anglas

Բոլորն Ինձ խորհուրդ էին տալիս Փարիզում գնալ Lido, իսկ Ես որոշեցի այցելել Moulin Rouge, քանի որ այստեղ էլ չէի եղել: 125 եվրո արժե տոմսը, որն իր մեջ ներառում է կես շիշ շամպայն: 1 ժամ առաջ արդեն սկսվում է հերթը, և որքան հեռվում ես դու կանգնած, այնքան բեմից հեռու Դու կնստես դահլիճում, չնայած եթե դու իրոք հետևել ես դրես-կոդին, Քեզ կնստեցնեն հենց բեմի մոտ, ինչպես Իմ դեպքում էր....Շքեղ կարմիր սրահ, ֆանտաստիկ շոու, կարող եմ ասել, որ սա երբևէ տեսածս ամենահիշվող շոուն էր....

82 Boulevard de Clichy

www.moulinrouge.fr

Ամանորի գիշերը որոշել էի գնալ Էյֆելյան աշտարակի մոտ, սակայն ասացին, որ այնտեղ ոչինչ չի սպասվում: Փոխարենը հազարավոր անձինք հետևեցին Հաղտանակի կամարի շքեղ շոուին.....Ինչպես ասում են, տարին ճոխ ենք սկսել, տեսնենք վերջն ինչ է լինելու)))))

back-top