l

lifestyle

Ինչպիսին էր Փարիզն այս ամռանը?

Մեր Եվրոտուրը, որը ներկայացնում էր Ավստրիական Ավիաուղիները սկվեց Փարիզից, իսկ Փարիզ մեկնելու համար երբեք առիթ պետք էլ չի փնտրել: Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, որից երբեք չես հոգնում...Թե ինչպիսին էր Փարիզն այս ամռանը, հետևեք այս փոստում... 

  • Kamo Tovmasyan

Եվրոտուր ԿամոԲլոգի հետ նախագիծը ներկայացնում է Ավստրիական Ավիաուղիները: Նախագծի հեռուստատարբերակը կարող եք դիտել ԱրմՆյուզ հեռուստաընկերության եթերում, ԿամոԲլոգ ծրագրում:

Շնորհակալություն Ավստրիական Ավիաուղիներին այս ֆանտաստիկ ճանապարհորդության համար, կարծում եմ սա Իմ երբևէ ունեցած ամենաուրախ ճանապարհորդությունն էր, միգուցե նաև այն պատճառով, որ Ինձ հետ էին 4 ընկերներս: Այսպիսով Փարիզ Մենք մեկնեցինք DJ Guevo-ի հետ միասին, իսկ Լեոն, Աննան և Տիկոն մեզ միանալու էին հաջորդ օրը...

Ֆեյսբուքյան էջումս փոստեցի, որ թռիչքը շատ հանգիստ էր, մանավանդ, որ լացող երեխաներ չկային մեր կողքին, ինչը վրդովմունքի առիթ հանդիսացավ Իմ ընթերցողների շրջանում: Ես իհարկե սիրում եմ երեխաներին, հարգում եմ բոլոր ծնողներին, բայց մի ստիպեք Ինձ գրել ոչ անկեղծ ստատուսներ այն մասին, թե որքան հաճելի է, երբ ողջ թռիչքի ընթացքում ականջիդ տակ լացում է փոքր երեխա..Չգիտեմ ինչու են բոլորը ցանկանում, որ Ես լինեմ իդեալական, բարի և հասկացող: Լացող երեխան նյարդայնացնում է և վերջ...

Տաքսին Փարիզում թանկ է, բայց օդանավակայանից ալարում ես այլ միջոցներ փնտրել ու պատրաստ ես վճարել նույնիսկ 70 եվրո, միայն թե շուտ հասնես հյուրանոց, եթե ընկերներով եք, ավելի լավ...

Սա Մեր հյուրանոցն էր, եթե անկեղծ՝ բուք անելուց գրված էր, որ Ելիսեյան դաշտերից 5 րոպե հեռավորության վրա է գտնվում, տեղում պարզեցինք, որ 15 րոպե...երևի 1 թիվը չէի կարդացել...լավ հյուրանոց էր, մանավանդ, որ տերը հայ էր, բայց հաջորդ անգամ չեմ ամրագրի, շատ քայլեցինք....

Զբոսնում ենք Փարիզում ու հանդիպում Գլյուկոզային.....խնդրեց Մեզ հետ նկարվի, չկարողացանք մերժել....

Հեծանիվներ և մոտոներ....անկախ սեռից ու տարիքից....չէ... Ես շատ լուրջ պետք է մտածեմ այս խնդրի մասին....

Կներեք, բայց այս անգամ ևս Ես պատրաստ չեմ այսքան երկար հերթ կանգնել....

Հարբեցող, ով այ այսպիսի գործեր է նկարում գետնի վրա: Նույնիսկ ֆեյսբուքայն էջ ունի՝ facebook.com/truca.cristian

Վարձեցինք մոտո, որ տաքսիներից չսննկանայինք...

Լուվրի տոմսը 5 եվրոյով թանկացել էր...

ՓԻԱՌ.....

Ամռանը շատ հաճելի է զբոսնել, կամ պարզապես հանգստնալ Էյֆելյան աշտարակի մոտ....

Ոստիկաններից վախեցող պակիստանցիները 20 եվրոյով վաճառում են գինի և շամպայն, բայց 5-ով կարող ես գնել....

Զզվելի գինի էր, պարզապես այդ պահին ուզում էիր խմել այդ պահի կենացը...

Տուրիստներ, ադեկվատ դեմքեր, սելֆի անող չինացիներ....

...և իհարկե համբուրվող զույգեր....

Գեղեցիկ ես բայց դու, գրողը տանի.... 

Իհարկե Պիգալ և Մոնմարտր...

Էխ Փարիզ Փարիզ, ինչքան լավ ու վատ հիշողություններ ունեմ այստեղ.... 

Դե ինչ ժամանակն է դիմավորելու Մեր ընկերներին......

 

back-top