l

lifestyle

MOULIN ROUGE երեկոն MONTMARTRE restaurant-cocktail-bar-ում

MONTMARTRE restaurant-cocktail-bar-ը գտնվում է Փարիզ հյուրանոցի 12-րդ հարկում՝ տանիքում: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ամռանն ընդառաջ մենք ներկա էինք բացօթյա շրջանի բացման երեկոյին, որի խորագիրն այս տարի MOULIN ROUGE-ն էր: Սև/Կարմիր լուքերով ժամանած հյուրերն իրոք զարմացած էին, քանի որ երեկոն այս անգամ էլ ավելի անակնկալային ու ստացված էր, միգուցե պարզապես վերջին շրջանում շատ քիչ են նման գեղեցիկ միջոցառումները ու բոլոր ժամանցասերները վաղուց չէին մասնակցել իրոք հիանալի կազմակերպված երեկոյի: Սիրով եմ ներկայացնում երեկոն, հյուրերին և MONTMARTRE-ի առանձնահատկությունները:

ՓԱՐԻԶ հյուրանոցը գտնվում է Ամիրյան 4/6 հասցեում, իսկ MONTMARTRE restaurant-cocktail-bar-ը հյուրանոցի 12-րդ հարկում՝ տանիքում: Այն երևանյան ամենագեղեցիկ ու բարձրակարգ ռեստորաններից մեկն է, որը գործում է շուրջ տարի, սակայն բացօթյա հատվածին հատուկ ոգևորությամբ են սպասում, քանի որ տարվա այս շրջանին յուրաքանչյուր week-end-ին կարող եք ոչ միայն վայելել համեղ խորտիկներ, հեղինակային կոկտեյլները և երևանյան տեսարանը, այլև լսել սիրված բենդերի և արտիստների կատարումները: Առաջարկում եմ միանալ MONTMARTRE restaurant-cocktail-bar-ի ֆեյսբուքյան էջին, որտեղ ներկայացված են մոտակա համերգային ծրագրերը, ինչպես նաև կարող եք հեշտությամբ նախապես ընտրություն կատարել մենյուից կամ կոկտեյլների ցանկից:

Ամիրյան 4/6

ՓԱՐԻԶ հյուրանոց/ 12-րդ հարկ

095-554 502

 Facebook/MontmartreRestaurant-Cocktail-Bar

Իրականում MONTMARTRE-ում հաճախ են թեմատիկ երեկոներ կազմակերպվում, բայց այս անգամ երեկոն ավելի քան ստացված էր, գեղեցիկ, հիանալի հյուրերով, լավ երաժշտությամբ...կարծես բոլորը վաղուց տանից դուրս չէին եկել, ու սա հիանալի առիթ էր հանդիպելու, շփվելու..դե եղանակն էլ բոլորիս օգտին էր:

Կարմիր գույներ, փարիզյան շունչ, Լոտրեկի կերպար, պատկերացրեք, Ես՝ որ միշտ հետևում եմ բոլոր միջոցառումների ձևաչափին, թերևս միջոցառման ամենասխալ հագնված հյուրերից էի: Բոլորը շատ գեղեցիկ էին, պարաստված և հիանալի տրամադրությամբ: Թեմատիկ ձևավորումներ, մուլենռուժյան շոու, Մարբեյի հիանալի վոկալը և հատուկ կոկտեյլներ բոլոր հյուրերին: Բացի գեղեցիկ դիզայնը, սպասարկումը, հիանալի անձնակազմը, պետք է ընդգծեմ MONTMARTRE-ի շատ կարևոր առանձնահատկություններից մեկը: Պատահական չէ, որ այն պարզապես ռեստորան կամ սրճարան չի դիտարկվում, շատ կարևոր դեր ունի այստեղի բարը, որտեղ հիմնականում մատուցվում են ֆիրմային կոկտեյլներ: Հենց MONTMARTRE-ում է աշխատում լավագույն հայ բարմեններից մեկը՝ Ստեփանը, ում հաղթանակի մասին մենք վերջերս պատմել էինք, նա Տոկիոյում տեղի ունեցած Աշխարհի բարմենների առաջնությունում երրորդ տեղն է զբաղեցրել:

back-top