l

lifestyle

Մաս Առաջին. Ամանորյա Փարիզը Ավստրիական Ավիաուղիների հետ

Ամանորյա Փարիզը, նորաբաց Louis Vouitton Foundation թանգարանը, Galeries Lafayette-ի ֆանտաստիկ տոնածառը, հայկական խաչքարը Լուվրում, Էյֆելյան աշտարակի տոնական դեկորացիան, լավագույն հյուրանոցներից մեկը Փարիզում....այս ամենը կարդացեք ԱՄԱՆՈՐՅԱ ՓԱՐԻԶԸ Austrian Airlines-ի հետ նախագծի առաջին մասում..

  • Kamo Tovmasyan

Դիտեք շուտով Ամանորյա Փարիզը Ավստրիական Ավիաուղիների հետ վիդեոտարբերակով:

Ավստրիական Ավիաուղիների հետ նախորդ Ամանորին մեկնել էինք Նյու Յորք, իսկ այս տարի որոշեցինք, որ հետաքրքիր կլինի ներկայացնել Փարիզը: Ճիշտ էր արդյոք ընտրությունը թե ոչ՝ այս պոստում...

Hyatt Regency Paris հյուրանոցը գտնվում է Հաղթանակի կամարի հարևանությամբ: Ժամանակին լյուքս դասի լավագույն հոթելներից մեկն այսօր մի փոքր արդեն կորցրել է իր ռեյտինգը, սակայն մնում է Փարիզի լավագույն հյուրանոցների շարքերում: Ես նախապես խնդրել էի հատկացնել Ինձ համար ամենաբարձր հարկում, քանի որ այնտեղից տեսարանը պետք է որ գեղեցիկ լիներ, և ինչպես տեսնում եք, չէի սխալվել...

3 Place du Général 

WEBSITE

Վատ ինտերնետային կապ, մաքուր հարմար համարներ, շատ թանկ բիզնես կենտրոն, որտեղ կես ժամ ինտերնետից օգտվելու համար վճարում էիր 15 եվրո, սակայն կապն այնքան վատն էր, որ կես ժամվա ընթացքում 1 ֆոտո չէիր կարողանում մեյլ անել...Իրականում հյուրանոցն ուներ դրական ու բացասական կողմեր, չգիտեմ նույնիսկ պետք է խորհուրդ տալ թե ոչ...Մայիսին գնումն ամրագրելով 6 գիշերվա համար Ես վճարել էի 840 եվրո, եթե Ամանորի մոտ գնեի, կվճարեի մոտ 1800 եվրո...Մի խոսքով, Դու վճարում ես միայն տեսարանի համար, որը հավատացեք Ինձ արյդքան չարժէ...

Tour Delice երևանյան ընկերությունը հետաքրքիր անակընկալ էր Ինձ մատուցել, համարում սպասվում էր հանրահայտ Galeries Lafayette-ի հատուկ անվանական քարտ...այնպես չի, որ շատ օգտագերծեցի, բայց հաճելի էր...

Էյֆելյան աշտարակից չի լինում հոգնել, այն իրոք գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին և օրվա բոլոր ժամերին...

Ահա այսպիսի գունդ էին տեղադրել աշխտարակի մոտ Ամանորյա դեկորացիայով...

Նախորդ անգամ չէի բարձրացել երրորդ հարկ, այս անգամ վերջապես բարձրացա..ու երազանք պահեցի...ճիշտ է երազանքը չկատարվեց...

Անտանելի հերթ Լուվրում...Փաստորեն պետք է օնլայն գնել տոմս, որպեսզի կարողանալ առանց հերթ ներս անցնել....Մի կերպ խաբելով հսկիչին, հայտնվեցի առաջին շարքում և չնայած բողոքների ներս անցա....հայավարի...

PR....պարզապես PR...այս կյանքում ամեն ինչը հիմնված է Փիառի վրա....

Հայկական խաչքար, եթե ճիշտ եմ հիշում 18-րդ դարի, հենց առաջին հարկում...

Լուվրի հարևանությամբ կա մի շատ գեղեցիկ սրճարան, կոչվում է Le Cafe Marly, այստեղ բացօթյա հատվածում խորհուրդ եմ տալիս սուրճ խմել...ամեն դեպքում կյանքում կան պահեր, որոնք ցանկանում ես միշտ հիշել...

Անկեղծ ասած Ես չէի պատկերացնում, որ փարիզյան Galeries Lafayette-ն այսքան հսկայական է. առանձին շենք միայն կանանց համար, տղամարդկանց համար առանձին շենք...սննկանալ կարելի է ))))

40 Boulevard Haussmann

Իհարկե պետք է լուսանկարվել այստեղի տոնածառի հետ, որն այստեղ հատուկ գեղեցկություն ունի և տարբերվում է մնացածից...

Աշնանը Փարիզում բացվել է ևս մեկ հետաքրքիր ժամանցավայր՝ Louis Vouitton Foundation-ը, որն իրականում հանրահայտ նորաձևության տան հետ այդքան կապ չունի, որքան ժամանակակից արվեստի հետ, այնպես որ եթե Դուք այստեղ փնտրելու եք ֆեշն սրահներ, զուր ժամանակ եք ծախսելու...Ժամանակակից, որոշ տեղերում անհասկանալի արվեստ....Այստեղ ևս խորհուրդ եմ տալիս տոմսերը գնել օնլայն, հերթ չկանգնելու համար, վիդեոտարբերակում դուք կտեսնեք, թե ինչ երկար է հերթը...

8 Avenue du Mahatma Gandhi

www.fondationlouisvuitton.fr

Ի դեպ եթե Փարիզի գլխավոր տոնածառը համարվում է Փարիզի Աստվածամոր տաճարի դիմաց գտնվող տոնածառը, ապա Մեր հրապարակի տոնածառին, կարծում եմ պետք չէ անուն դնել....

Հաջորդ մասում կպատմեմ Փարիզի ակումբների մասին....

 

back-top