l

lifestyle

Դեպի Փարիզ և Բոլոնյա! SEGAFREDO և SQ1 սրճարանների 10-րդ՝ տոնական խաղարկությունը

FIGARO ընկերությունն իր SEGAFREDO և SQ1 սրճարանների այցելուների շրջանում յուրաքանչյուր տարի անցկացնում է մասշտաբային խաղարկություն, իսկ քանի որ այս տարի արդեն 10-րդ՝ տոնական խաղարկությունն էր, մրցանակներն ավելի քան ապշեցնող էին: Ուղևորություններ դեպի Ֆրանսիա և Իտալիա Air France-ից, Multi Wellness Center-ի տարեկան անդամակցության քարտեր, ինչպես նաև Honor 7x սմարթֆոն և Watch 2 սմարթ ժացույց HUAWEI-ից: Megerian Carpet-ում տեղի ունեցած միջոցառման բոլոր մանրամասները՝ ԿամոԲլոգում:

 

Իրականում նման հետաքրքիր խաղարկություններ և ակցիաներ Figaro Group-ը կազմակերպում է տարին մի քանի անգամ: Հենց հիմա եթե միանաք SEGAFREDO-ի ֆեյսբուքյան էջին ահա այստեղ և SQ1-ի ֆեյսբուքյան էջին ահա այստեղ, դուք կծանոթանաք արդեն նոր խաղարկության պայմաններին, որի շրջանականերում խաղարկՎում են ուղետոմսեր դեպի Շրի Լանկա: Բաց մի թողեք հնարավորությունը այս ամառ հայտնվելու ամենագեղեցիկ հանգստավայրերից մեկում: Իսկ հիմա ներկայացնեմ 10-րդ՝ տոնական խաղարկության մանրամասները:

Այսպիսով, վերջին երկու ամիսների ընթացքում SQ1 սրճարանում 5000 դրամ և ավել հաշիվ ունեցող հաճախորդները ստանում էին կտրոններ և մասնակցում տոնական խաղարկությանը: Մրցանակներն էին՝ երկու անձի ուղետոմս դեպի Փարիզ AIR FRANCE ընկերության կողմից, 1 տարվա անդամակցության քարտ MULTI WELLNESS CENTER-ի կողմից և WATCH 2 սմարթ ժամացույց HUAWEI ընկերության կողմից:

SEGAFREDO սրճարանի հաճախորդները նույն պայմաններով արդեն պետք է փորձեին շահել HONOR 7X HUAWEI սմարթֆոն, կրկին 1 տարվա անդամակցության քարտ MULTI WELLNESS CENTER-ից և, քանի որ SEGAFREDO-ն իտալական բրենդ է, ուղետոմս 2 անձի համար դեպի Բոլոնյա, այդ թվում և այցելություն SEGAFREDO-ի մայր գործարան, որը գտնվում է հենց Բոլոնյայում:

Բացի հիմնական նվերներից, ներկաներին սպասվում էր նաև հատուկ խաղարկություն, որի արդյունքում խաղարկվեցին հանգստյան փաթեթներ Ծաղկաձորում, 10-30 000 դրամի նվեր-քարտեր Figaro Group-ի կողմից և հայկական զարդեր Megerian Carpet Armenia-ից:

Խաղարկությունը տեղի ունեցավ MEGERIAN CARPER ARMENIA-ում: միջոցառումը վարում էր Նարեկ Քթոյանը, հատուկ երաժշտական անակնկալով հյուր էր Միքայել Ոսկանյանն իր բենդի հետ միասին, դե իսկ մասնակիցների և գործընկերների քանակը դուք կտեսնեք ֆոտո/վիդեո շարքում: Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, հաղթողներին և սպասում արդեն հաջորդ խաղարկությանը: Անցկացրեք ձեզ ժամանցը SEGAFREDO և SQ1 սրճարաններում՝ հիշելով, որ դուք ևս կարող եք դառնալ այս խաղարկությունների հաղթողը և համատեղել համեղ ուտեստների վայելումը արժեքավոր մրցանակներ շահելու հնարավորության հետ:

back-top