l

lifestyle

Ինչպիսին է Փարիզն այս Ձմռանը (և ինչով զբաղվել այնտեղ?)

Իհարկե տաք եղանակին Փարիզն ավելի հեքիաթային է, բայց Ձմռանն էլ սիրո քաղաքն իր առանձնահատկությունն ունի: Ավստրիական Ավիաուղիների հետ մենք մեկնել ենք Փարիզ, Ձեզ ներկայացնելու ձմեռային Փարիզի առանձնահատկությունները, հետաքրքիր ժամանցավայրերը և պարզապես փոխանցելու համար այն մթնոլորտը, որը մենք վայելեցինք նախորդ շաբաթ: Այսպիսով, եթե մոտակա ամիսներին դուք պատրատվում եք մեկնել Փարիզ, այս փոստը վստահ եմ, ձեզ կօգնի ավելի հետաքրքիր անցկացնելու ձեր ճանապարհորդությունը:

  • Kamo Tovmasyan

Ամանորյա եվրոտուրը ներկայացնում է Ավստրիական Ավիաուղիները: Ճանապարհորդեք Աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներով օնլայն՝ մեր TRAVELING բաժնում:

www.austrian.com

Երևան, դեկտեմբերի վերջ, զզվելի եղանակ, ոչ մի հետաքրքիր զբաղմունք Ամանորին, ուր փախնել? Տաք երկրները հեռու են, Եգիպտոսում ու Դուբայում հայերը շատ են, նկատի ունեմ, դու փախնում ես հենց դեժավու մթնոլորտից, ուզում ես հայտնվես մեկ այլ կյանքում, բոլորովին անծանոթ մարդկանց հետ, որ քեզ չզգաս День сурка ֆիլմում: Ավստրիական Ավիաուղիներն առաջարկեց ընտրել երկու քաղաք, Ես էլ ընտրեցի սիրելի Փարիզը ու խենթ Բեռլինը: Հենց Christmas-ի գիշերը, վերցրեցի հին ճամպրուկս, զանգահարեցի նկարիչիս ու փախանք սառնամանիքից.....

Ինչու Փարիզ (այս տարի արդեն մեկնել էի)? Ամեն անգամ, երբ ուզում ես ինչ-որ բան անցյալում թողնես, ու սկսես նորից, փախչում ես Փարիզ, իսկ աշխատանքային գերլարված տարին այնքան նեգատիվ էր կուտակել, որ ուզում էիր կաշիդ հանել ու նորից սկսել ապրել նոր մարմնում: Ինչու Ավստրիական Ավիաուղիներով? Նախ այդպես միշտ ունես հնարավորություն մի քանի օր էլ հանգստանալ Վիեննայում, բացի այդ, վերջին շրջանում 2-3 ժամից ավել չեմ կարողանում ինքնաթիռում մնալ, ինչի արդյունքում էլ արդեն 3 անգամ հրաժարվել եմ ասիական երկրներ ու ԱՄՆ մեկնելուց: Ուղիղ չվերթով Փարիզ կհասնես 5 ժամում, իսկ այսպես, գոնե 3 ժամ անց կհանգստանաս Վիեննայում ու հետո էլի 2 ժամ մի կերպ կդիմանաս...երևի շատ ինքնաթիռ նստելուց է, կամ տարիքից..

Արդեն 3 անգամ ընտրում ենք նույն հյուրանոցը Փարիզում, բայց այս անգամ փոշմանեցի, այդ պատճառով չեմ էլ խորհուրդ տալիս: Գիտեք, երբ ամռանն ես գնում, մի տեսակ ամեն ինչ մոտ է թվում, սենյակները մեծ...իսկ ձմռանը հյուրանոցն այնքան հեռու էր, ու սենյակն էլ այնքան փոքր...կամ էլ Ես պարզապես վատ տրամադրությամբ էի Փարիզ հասել, հաշվի առնելով, որ Ամանորի մոտ մի քանի պատվիրատուներ էժանորեն քցեցին, չվճարելվ իրենց պատվերների գումարը, ինչը պարզապես նյարդայնացնում է, ու ստիպում տոնական այդ օրերին տհաճ պատմությունների մեջ ընկնել:

Ելիսեյան դաշտերը Ամանորին պատբելու բան չեն...ոնց որ հեքիաթ, լույսեր, մարդիկ, զգում ես Ամանորի շւնչը, կյանքի ռիթմը....եղանակն էլ այնքան տաք էր՝ 8 աստիճան:

Ամանորին Ելիսեյան դաշտերում չեմ կարող ասել ինչքան մեծ տոնավաճառ է գործում: Բացի խանութները, զեղչերը, տոնական երաժշտությունը, առանձին հատվածով էլ սկսվում է տոնավաճառը հարյուրավոր տնակներով ու ապրանքատեսակներով:  Մի ամբողջ երեկո կարող ես այստեղ անցկացնել:

Զգացվումա չէ, որ ուտելն ամենակարևորնա ինձ համար, առաջինը հենց սա էլ նկարել...նվերներ, ուտեստներ, խաղեր....չեմ հիշում այսքան մեծ Ամանորյա տոնավաճառ էլ որտեղ եմ տեսել, կարծեմ նույնիսկ Լոնդոնում այսքան մեծ չէր:

Ամենուր զեղչեր են, գնում ես քեզ նվերներ, ու մոռանում, որ հունվարի 3-ից ամեն ինչ նորից զեղչվում է...Փարիզում շոփինգն այնքան էլ տրամաբանական չէ, հաշվի առնելով, որ այս կոստյումները, որոնք գնեցի Փարիզից, Բեռլինում մի քանի օր անց ուղիղ կես գինն էին: Գիտեք նց էի կատաղե?

Այս նկարում չի երևում, բայց Ամանորին 10 կգ քաշ եմ ավելացրել, ամեն օր ուտում էինք, ուտում ուտում....մի տեսակ հա ուզում ես ուտել, ուտել ))))))))

Ամեն տարի ինքս ինձ խոստանում եմ հեծանիվ, մեքենա ու չմուշկ վարել սովորել: Այս տարի մի կերպ չմուշկները սովորեցի, Էյֆելյան աշտարակի առաջին հարկում բացվել էր սահադաշտ, որտեղ ցերեկային ժամերին նույնիսկ հոկեյ կարող էիր խաղալ, բայց այն բավական փոքր էր ու մենք գնացինք Եվրոպայի ամենամեծ սահադաշտ:

Ահա այն, 1800 ք/մ: Տեսնես ինչքան գումար է հարկավոր, որ մեր Համալիրում այսպիսի էֆեկտներով սահադաշ կառուցեն, որ համ սահես, համ պարես..չուզենաս հեռանալ: Այս սահադաշտի մասին Ես առանձին փոստ եմ գրել կարող եք կարդալ ահա այստեղ:

Ամեն տարի Ամանորին Փարիզի Galleries Lafayette-ը ներկայացնում է էքսկլյուզիվ տոնածառ, այս տարի այն ահա այսպիսինն էր:

Իսկ այսպիսինն էին Galleries Lafayette-ի և հարևանությամբ գտնվող Printemps-ի տոնական ցուցափեղկերը:

Ինչով զբաղվել երեկոյան? Փարիզում հանիպեցինք մեր ընկերներին Երևանից, ովքեր ցանկանում էին սուշի փորձել, Ես էլ ուղեկցեցի նրանց Փարիզի Buddha Bar:

Ոչ սուշին, որ Մոհիտոն չհավանեցինք, բացի ֆիրմային հավով աղցանից: Ամեն դեպքում մի քանի ժամ այս մթնոլորտում հանգստանալն իրոք հաճելի էր:

Փարիզի Buddha Bar-ը գտնվում է 8-12 Rue Boissy d'Anglas հասցեում, Ելիսեյան դաշտերի հենց վերջում, եթե մոտավոր տեղը գտնեք քարտեզով, ապա տաքսու կարիք չի լինի, պարզապես երբ ավարտվում են դաշտերը պետք  թեքվել ձախ ու մոտ 50 մետր քայլել:

Եվս մեկ գեղեցիկ վայր, որտեղ խորհուրդ կտամ ձեզ այցելել Փարիզում: Maison Blanche ռեստորանը գտնվում է 15 Avenue Montaigne հասցեում տեղակայված Théâtre des Champs Elysées-ի տանիքին: Պարզ դիզայնով, շքեղ տեսարանով այս "Սպիտակ Տունը" Փարիզի ամենահեղինակավոր ռեստորաններից է: Նախապես սեղան պատվիրելու դեպքում կարող եք նստել պատուհանին մոտ, որտեղից Էյֆելյան աշտարակն ավելի լավ է երևում, իսկ այսօր, եկեք համաձայնենք, որ շատերս ժամանցավայրն ընտրում ենք առաջին հերթին ոչ թե խոհանոցի, այլ տեսարանի, դիզայնի և իմիջի համար: Այս ռեստորանի մասին Ես գրել եմ առանձին փոստ, որը կարող եք կարդալ ահա այստեղ: Գործում է մինչ 02.00-ն:

GEORGES. Ահա երրորդ ռեստորանը, որտեղ նույնպես խորհուրդ եմ տալիս այցելել, եթե նախընտրում եք ֆրանսիական ոչինչ չասող խոհանոցը: Այն գտնվում է Centre Pompidou-ի ամենավերջին հարկում, համեմատաբար թանկ է՝ չկշտացնող, անհամ ուտեստներով, բայց հիանալի տեսարանով, մանավանդ երեկոյան: Հասցե՝ Place Georges Pompidou, գործում է մինչ 02.00-ն, սակայն խոհանոցը բաց է մինչ 00.00-ն:

Այս անգամ Փարիզում մեծ խմբով էինք, մեզ միացել էին մեր ընկերները ու 7 հոգով որոշում էինք ուր գնալ՝ Մուլեն Ռուժ թե Լիդո: Ես խորհուրդ տվեցի Լիդոն, նրանք չէին եղել Փարիզում ու ցանկացան տեսնել Մուլեն Ռուժը...վերջում փոշմանեցին, այն շատ հին էր ու ծերերի համար: Եվս մեկ անգամ խորհուրդ բոլորին՝ ոչ մի Մուլեն Ռուժ, միայն ԼԻԴՈ: Լիդոյի մասին առանձին փոստով կարող եք կարդալ ահա այստեղ:

Բոլորն ասում էին. "Էս ցրտին ինչ Դիսնեյլենդ?". Նախ ցուր չէր, հետո Ամանորին Դիսնեյլենդ ավելի հեքիաթային էր, այն էլ 5 ընկերներով:

Միակ վայրը, որտեղ ուզում ես (բայց էլ չես կարում) քեզ երեխա զգալ, ու փոշմանում ես, որ մեծացել ես:

Դիսնեյլենդի միակ մինուսն այն է, որ այստեղ չես կարողանում համեղ սնվել, իսկ ողջ օրը անցկացնում ես այստեղ, չես էլ կարող քեզ զսպել: Կան մի քանի ռեստորաններ, որտեղ եթե սթեյք պատվիրես երևի համեղ կլինի, բայց դրանց մոտ հերթերն ավելի մեծ են, քան ատրակցիոնների մոտ, ու ստիպված ես բավարարվել ներսում վաճառվող բուրգերով, որն ուտելուց հետո մտածում ես, թե ինչի մսից կարող էր լինել այդ զզվելի բուրգերը:

Ինչ կարող եմ ավելացնել սիրելիներս, առավոտյան 7.30 ա, լույսը նոր բացվեց, դրսում հետույքային եղանակ, տանս ջրերը 10 օր է չկան, չնայած, տակի հարևանն ունի, չեմ հասկանում ինչից կլինի: Զանգեցի Ջրմուղ կոյուղի, ասացին համայնատիրություն պիտի զանգեմ, ընկերներս էլ ասացին խողովակներն են սառել պետք է պլիտա պահեմ վրան տաքանա...ողջ գիշեր համ պահում էի համ Games o Trone-ն էի նայում: Սերիալի բոլոր 6 սեզոնները նայեցի պրծա, բայց ջրերը տենց էլ չեկան: Բա սա կյանք ա?

 

back-top