l

lifestyle

ՓՈՂՈՑ ՊԱՐԱԴԻ 588 հայկական փախլավայի սրահի բացումը Հյուսիսային պողոտայում՝ Tashir Street Shopping Gallery​-ում

Համեղ, տնական, հայկական փախլավաներ Հյուսիսային պողոտայում գործող Tashir Street Shopping Gallery​-ում: ՓՈՂՈՑ ՊԱՐԱԴԻ 588՝ այսպես է կոչվում հայկական փախլավաների նոր սրահը, որի բացման շնորհանդեսին մենք հրավիրված էինք: Չրերով, դարչինով ու դասական փախլավաներ, որոնք ամեն առավոտ արտադրամիս առաքվում են սրահ, ու մինչ երեկոյան 22.00-ն սպասում են ձեզ: Շնորհավորւմ եմ հիմնադրին՝ Լյոլյա Բադեյանին, շատ համեղ նախաձեռնության համար ու առաջարկում եմ ձեզ դիտել մանրամասները ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Սրահը բաց է 10.00-22.00-ն, ինչպես արդեն նշեցի՝ ներկայացված են երեք տեսակ փախլվաներ, հատկապես չրերով փախլավան անպայման կփորձեք: Գունեղ սրահն ունի հետաքրքիր անվանում՝ ՓՈՂՈՑ ՊԱՐԱԴԻ 588: Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել՝ վստահ լինելով, որ մեզանից յուրաքանչյուրն էլ փախլավայի սիրահար է, ու անտարբեր չի կարող մնալ: Շատ հարմար է ընդմիջումներին, կամ աշխատանքից հետո գնումներ կատարելու համար: Հյուսիսային պողոտա՝ Tashir Street Shopping Gallery​: հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095-580 588

Facebook/ Փողոց Պարադի 588

back-top