l

lifestyle

Լուսինե Թովմասյանը ներկայացնում է PANDORA ապրանքանիշի աշնանային հավաքածուն

PANDORA Հայաստանը՝ համագործակցելով հայտնի մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի հետ, հայուհիների դատին է հանձնում վառ գույներով, հետաքրքիր երկրաչափական կառուցվածքներով բարձրորակ արծաթից, ոսկուց և 14կ ոսկեպատումով PANDORA աշնանային հավաքածուն: Նոր աշնանային հավաքածուում կարող եք գտնել զարդեր, որոնք կհիշեցնեն Ձեր լավագույն ակնթարթների և ձեռքբերումների մասին: PANDORA–ն ստեղծում և ներկայացնում է բարձրորակ մետաղներից ձեռակերտ զարդեր՝ փորձելով այն կրելու հաճույքն ու հպարտությունը փոխանցել կանանց:

  • Kamo Tovmasyan

Լուսինե Թովմասյանի հետ արված ֆոտոշարքում PANDORA զարդերը ներկայացված են տարբեր ոճերում, ինչի արդյունքում հստակ երևում է, որ հավաքածուում կարող եք գտնել ցանկացած հագուստի, կերպարի և առիթի համար նախատեսված մատանիներ, ականջօղեր, վզնոցներ և ,իհարկե,  չարմեր ու թևնոցներ: Մետաղական տարբեր գույներով և հետաքրքիր կառուցվածքով զարդերը առկա են Moments, Essence և  Pandora Rose հավաքածուներում: PANDORA-ն ոգեշնչում է աշխարհի բոլոր կանանց տոնելու իրենց կյանքի հաջողությունները: Այս ոճային և կանացի զարդերը կրելով՝ Դուք արտահայտում եք Ձեր ուրույն ոճը և ստեղծում փոքրիկ հիշողություններ Ձեր կյանքի անմոռանալի պահերի մասին:

 Ժամանակակից տեխնոլոգիաների և ավանդական ոսկերչության համադրության արդյունքում ստեղծված PANDORA  զարդերը վաճառվում են աշխարհի ավելի քան 100 երկրներում:

Հայաստանում PANDORA  զարդերը պաշտոնապես ներկայացված են հետևյալ հասցեներում ՝

  • Դալմա Գարդեն Մոլ, Ծիծեռնակաբերդի խճ. 3

  • Երևան Մոլ, Արշակունյաց 34

  • TIME ժամացույցների և զարդերի խ/ս, Հս. Պողոտա 5

  • TIME ժամացույցների և զարդերի խ/ս, Բաղրամյան 85

back-top