l

lifestyle

Թույն էր! PANDA HOOKAH-ի բացումը Սարյան 2/2 հասցեում!

Ամեն օր չենք գրում , որ ԹՈՒՅՆ ԷՐ, որովհետև ամեն օր իրոք թույն չի լինում: Սարյան 2/2 հասցեում բացվեց PANDA HOOKAH լաունջը, որը մոսկովյան PANDA HOOKAH-ի մասնաճյուղն է: Մոսկվայում այն գործում է Պակրովկա 3/7 հասցեում, ու հիմա արդեն Սարյան 2/2-ում էլ կարող եք ծխել, ի դեպ, Մոսկվայից ժամանակ նարգիլեի մասնագետի կողմից պատրաստված նարգիլեները, իսկ վերջինս հավաստիացնում է, որ թութունների տեսականին այստեղ անսահման է: Թույն անձնակազմ, շատ լավ բացում, հյուրեր, գոգոներ...մերսի, որ հրավիրեցիք, շատ լավ օր ենք անցկացրել:

  • Կամո Թովմասյան

Հենց Սարյան/ Թումանյան խաչմերուկի հարևանությամբ, Մ. Սարյանի տուն-թանգարանի դիմաց գտնվող PANDA HOOKAH-ն մոսկովյան ձեռագիր ունի, թե դիզայնի, թե անձնակազմի առումով: Անձնակազմը շատ լավն էր, պատկերացրեք մենք էլ ֆոտոխցիկները թողած բոլորի հետ միասին պարում ու խմում էինք: Կալյանը շատ լավն էր, տեսականին շատ մեծ էր, նույնիսկ կային համեր, որոնք վերջին տարիներին չեն արտադրվում: Մասնագետը հենց մոսկովյան PANDA HOOKAH-ի մասնագետն էր, որը եկել էր արդեն երևանյան PANDA HOOKAH-ի բացման կապակցությամբ: Փորձեք կոկտեյլները, քանի որ բարմենը տարիներ շարունակ ապրել ու աշխատել է Էկվադորում, ու եթե դիտեք վիդեոն, կիմանաք, թե ինչու պետք է պարտադիր փորձել նրա պատրաստած կոկտեյլները: Խոհանոցը չենք փորձել, քանի որ բացմանը ուզում էինք միայն ծխել ու խմել, բայց փորձեցինք շոկոլադե պիցցան, որը շատ համեղ էր, խմորը կարծես Նեապոլի պիցցայի խմորը լիներ, ինչ-որ գաղտնիք հաստատ ունի խոհարարը: Բացմանը բոլորիս սպասվում էր հյուրասիրություն, գոգո-շոու, կոկտեյլներ, պիցցաներ, կալյաններ ու շատ լավ երաժշտություն DJ Grig-ից: PANDA HOOKAH-ն աշխատում է մինչ 01.00-ը, առաջարկում եմ միանալ ֆեյսբուքյան և ինստագրամի էջերին, բաց չթողնելու համար իվենթները և անպայման այցելել. նոր է, հետաքրքիր է, հարմար է ու հաստատ ձեզ դուր կգա:

PANDA HOOKAH

Սարյան 2/2

(011) 777722

Facebook/Panda Hookah Yerevan

Instagram/pandahookah.yerevan

back-top