l

lifestyle

ՀԻԱՆԱԼԻ ԷՐ! Panatsea Cafe & Restaurant-ի բացումը Զաքյան 8 հասցեում

Եթե անկեղծ՝ առաջին հայացքից ինձ թվաց, թե Panatsea Cafe & Restaurant-ը հերթական գեղեցիկ անկյունն է Երևանում, բայց համտեսելով ուտեստները, այստեղ պատրաստված դեսերտներն ու ներկա լինելով բացման երեկոյին՝ հիմա արդեն կարող եմ վստահ ասել, որ սա ամենահամեղ, յուրահատուկ և տարբերվող նոր ժամանցավայրերից է Երևանում: Զաքյան 8 հասցեում՝ Ռուսաստանի դեսպանության դիմաց գտնվող մեծ այգու հարևանությամբ տեղակայված Panatsea Cafe & Restaurant-ն իրոք բոլորիս զարմացրեց՝ կազմակերպելով բացման երեկո, որից ոչ մի հյուր չէր շտապում հեռանալ:

  • Kamo Tovmasyan

 

Panatsea Cafe & Restaurant-ի փոքրիկ գաղտնիքն այն է, որ ավելի քան 20 տարի ընկերությունն արտադրում է կաթնամթերք: Բնականաբար ռեստորանի ուտեստները և դեսերտները պատրաստվում են հենց սեփական արտադրության հումքով, ինչը անհնար է չնկատել ու համային առումով չտարբերել: Ինչպես նշեց Շեֆ-խոհարար Տիգրան Օհանյանը՝ եվրոպական խոհանոցի հայտնի ուտեստներում առկա են նաև ձեռագիր համեմունքներ, սոուսներ, որոնք ներկրվում են Հունաստանից, չեն օգտագործվում կիսաֆաբրիկատներ և հիմնական շեշտը հենց բնական հումքով պատրաստված թարմ մենյուն է: Ինչպես մսային, այնպես էլ ուտեստներ բուսակերների համար, ծովամթերքների սիրահարների համար և իհարկե հեղինակային դեսերտներ, որոնք իրոք շատ համեղ էին, նույնիսկ միայն այստեղ պատրաստվող էկլերը փորձելով կհամոզվեք, որ սա պարզապես հերթական գովազդը չէ: 

Բացի համը, պետք է առանձնացնեմ նաև վիզուալ գեղեցիկ ձևավորումը ինչպես բացման շնորհանդեսի ֆուրշեթի, այնպես էլ մենյուում առկա ուտեստների կամ նախաճաշերի մատուցման, որոնք գրավում են նաև իրենց վիզուալ տեսքով: Ի դեպ, եթե միանաք Պանացեայի ֆեյսբուքյան էջին, կարող եք տեղեկանալ հատուկ նախաճաշերի մասին, որոնք շատ հետաքրքիր են մատուցվում, և մենք ինքներս այս կիրակի, հատուկ նախաճաշի համար առավոտյան 11.00-ին որոշել ենք այցելել Panatsea Cafe & Restaurant: Յոգուրտներ, փանքեյքեր, քափքեյքեր, խաչապուրիներ, էկլերներ, թխվածքաբլիթներ, թարմ թխված հացեր...այս շաբաթ և կիրակի, միացեք մեզ:

Փակ և բացօթյա սրահներ, եվրոպական խոհանոց, գինիների, կոկտեյլների, միլկշեյքերի մեծ ընտրանի, շատ ջերմ ու չհոգնեցնող ինտերիեր, սպասարկումն արդեն կգնահատեք, երբ այցելեք: Բացման շնորհանդեսի երաժշտական մասն ապահովեցին Կարինա Առուստամյանը, The Band-ի և DJ Smoke-ը: Երեկոն վարում էր Աննա Գրիգորյանը:

Զաքյան 8

091-540 501

Facebook/PanatseaCafe&Restaurant

back-top