l

lifestyle

«FASHION FORUM YEREVAN 2019». կամուրջ դեպի միջազգային նորաձևություն

 Հունիսի 26-29–ը Հայաստանում կայացավ «FASHION FORUM YEREVAN 2019» միջոցառումը, որի նպատակն էր խթանել հայաստանյան նորաձևության ոլորտի զարգացումն ու դառնալ յուրօրինակ հարթակ՝ միջազգային փորձագետների հետ գիտելիքի և փորձի փոխանակման, միջազգային փորձի ուսումնասիրման, ոլորտում գործընկերային կապերի ձեռքբերման և համագործակցության ցանցի ընդլայնման համար: Ամենամյա «Fashion Forum Yerevan 2019» միջոցառումը կազմակերպեց «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ: 

  • Kamo Tovmasyan

«FASHION FORUM YEREVAN 2019» հնգօրյա ֆորումի ընթացքում նախատեսված էին բազմաթիվ և բազմաժանր միջոցառումներ՝ կրթական, փորձի փոխանակման ծրագրերից մինչև շրջայց Հայաստանի հյուսիսարևելյան մարզ՝ Տավուշ, հայ դիզայներների աշխատանքների ցուցադրումից մինչև հայկական մշակույթի ներկայացում։ Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունիսի 25-ին՝ 

«Որդան կարմիր» հայկական գորգերի նորաբաց թանգարանում: Բացման արարողությունը մեկնարկեց «Ժառանգություն» խորագրով ցուցադրությամբ, որի շրջանակում հին հայկական ձեռագործ արվեստի նմուշների կողքին ցուցադրվում էին հայ դիզայներների հագուստների ու աքսեսուարների նմուշներ, որոնց ստեղծման ակունքներում հայկական մշակույթն է: Ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, ԵՄ պատվիրակությունը և այլք:

Հունիսի 26-27-ը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ երկօրյա կրթական համաժողով, որին սեմինարներով ու ելույթներով մասնակցեցին և իրենց փորձը հայ դիզայներների հետ կիսեցին նորաձևության ոլորտի ավելի քան մեկ տասնյակ միջազգային փորձագետներ, դիզայներներ, ոճաբաններ, բլոգերներ ու լրագրողներ: Ֆորումի շրջանակում ելույթ ունեցան Յուլիա Վիդոլոբը՝ The Blueprint ամսագրի գլխավոր խմբագիրը, Հիլարի Ալեքսանդրը՝ Daily Telegraph-ի նորաձևության տնօրենը, Իվան Ռոդիչը՝ Street style լուսանկարիչ, ոճաբան, Անտոնիո Մանչինելին՝ Maria Claire Italia ամսագրի խմբագիր, Լուկա Ռիցին՝ Pitti Immagine վերապատրաստման և խորհրդատվական ծրագրի ղեկավարը, Ասադ Ավադը` նկարիչ, դիզայներ, ձեռագործ յուրօրինակ պարագաների և աքսեսուարների հեղինակ, Լուչիո Կոլապիետրոն՝ ոճաբան, իմիջ խորհրդատու, Էլիանո Դիանան՝ Տորինոյի համալսարանի պրոֆեսոր, Մարինա Բարիկինան՝ նորաձևության փորձագետ, Կարինա Հարությունովան՝ Farfetch ոճաբան, Իրինա Վերմիշյանը՝ 7Sisters.ru կանանց առցանց ամսագրի համահիմնադիր, Աննա Զվիժինսկայան՝ նորաձևության ինֆլուենսեր և նորաձևության ոլորտի միջազգային ու տեղական այլ մասնագետներ։

Հունիսի 27-ին «Նորաձևության և դիզայնի պալատ»-ը «La Galleria» խանութի հետ համատեղ իրականացրեց Հայաստանի սկսնակ դիզայներներին խրախուսելու, աջակցելու ծրագիր. նրանք «Fashion Forum Yerevan 2019»-ի շրջանակում ներկայացրին «Generation V» նախագիծը: Այս անգամ նպատակ էին հետապնդում օգնել երիտասարդ դիզայներների աշխատանքները ճանաչելի դարձնելուն: Նախագծի թեման Արցախն էր, շապիկների հավաքածուն, որը ցուցադրվում էր, կրում էր «Հաղթանակի սերունդ» խորագիրը. շապիկների վաճառքից ստացված գումարի մի մասը փոխանցվելու է «Նորաձևության և դիզայնի պալատ»-ին՝ կրթական ծրագրեր իրականացնելու համար, մի մասն էլ՝ երիտասարդ դիզայներներին:

Հունիսի 28-ին Լուչիո Կոլապիետրոն «5Concept» հայկական դիզայներական խանութ-սրահում վարեց սեմինար, այնուհետև նույն խանութ-սրահում հայ դիզայներները, որոնց թվում՝ Վահան Խաչատրյանը, Արամ Նիկոլյանը. Վիգեն Դերդերյանը, Ինգա Մանուկյանը, Նելի Սերոբյանը և ուրիշներ, արտերկրից ժամանած գործընկերներին ներկայացրին իրենց հավաքածուները` ստեղծված հատուկ միջոցառման համար:

«Fashion Forum Yerevan 2019»–ը Երևանով չսահմանափակվեց։ Հունիսի 29-ին միջազգային հյուրերին Հայաստանը, հայկական մշակույթն ու հին ձեռագործ արհեստի նմուշները ներկայացնելու նպատակով Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ շրջայց կազմակերպվեց Տավուշի մարզ։ Միջոցառումների շրջանակում սերտ համագործակցություն էր ստեղծվել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ու ոլորտի ներկայացուցիչ «Ոսկենի» գինետան հետ, ինչի արդյունքում հայկական ավանդական գինին և գինեգործությունը լավագույնս ներկայացվեց արտասահմանյան հյուրերին։

“FASHION FORUM YEREVAN 2019”: a bridge towards international fashion

FASHION FORUM YEREVAN 2019” from June 25 to 29 with its beautiful mission of evolving and expanding the fashion industry in Armenia has already launched. Its goal is to boost the development of Armenian fashion industry and to become a special platform for sharing knowledge and exchanging experience with international experts, establishing partnership and expanding cooperation networks. The Forum officially kicked off on June 25, in “Vordan Karmir” museum with “Heritage” exclusive exhibition of Armenian clothes and accessories designers’ collections placed next to old Armenian handmade artworks whose source of inspiration is Armenian culture. The RA Prime Minister’s wife Anna Hakobyan was present at the official opening ceremony.

Numerous multi-genre events are provided for the five-day “FASHION FORUM YEREVAN 2019” ranging from educational, experience exchange programs up to a tour round the northern province of Armenia-Tavush, from the Armenian fashion designers' collections presentation to introduction of Armenian culture. The Forum was a unique opportunity for Armenian designers and other representatives of the sector to communicate with the leading experts of the fashion industry of England, Italy, Russia, Lebanon, Switzerland in person, to discuss the issues related to the sector with them. From June 26 to 27 in TUMO Center for Creative Technologies knowledge and experience transfer platform was created with leading international experts, designers, influencers, stylists, bloggers and journalists, a unique opportunity for Armenian designers and sector representatives to meet with leading fashion industry experts, explore international experience and create a network for further collaboration.

Presentation of Armenian designers' new collections at 5Concept store of Armenian brands on June 28. Besides, on June 29 a cultural tour in Tavush province of the RA with "My Armenia" program of USAID and Smithsonian Institution, with the aim to raise the country's awareness, introduce Armenian culture and old handcrafts to the international guests. Within the framework of "Fashion Forum Yerevan 2019" events close cooperation has been established with the Vine and Wine Foundation of Armenia and Voskeni winery to present the best traditional Armenian wine and winemaking to international guests, as well as with other local sector related companies.

The annual “Fashion Forum Yerevan 2019” event is organised by the “Fashion and Design Chamber” NGO with the support of the EU4Business SMEDA project implemented by GIZ, and the State Tourism Committee of the RA Ministry of Economy.

back-top