l

lifestyle

Ինչո՞ւ պետք է լսել Օքսանա Բաբուրյանի OXYTOCIN EP-ն

OK, բոլորը բողոքում են, թե հայկական շոու-բիզնեսում ռաբիսն է տիրում, միլիոններով դիտումներ են գրանցում մուղամները, հիմա ուզում եմ ներկայացնել թույն որակով կոնտենտ, որը, կարծում եմ բոլորս պետք է տարածենք ու ճիշտ գնահատենք: Օքսանա Բաբուրյանը, որը հայտնի է Ձեզ ԱՐՑԱԽԻ ՁԱՅՆԵՐ նախագծից, թողարկել է իր առաջին՝ OXYTOCIN EP-ն և նոր տեսահոլովակ: 5 նոր երգերից կազմված EP-ն ամբողջությամբ Արտեմ Վալտերի աշխատանքն է, նրա մասին առանձին կխոսեմ: Ներբեռնել եմ EP-ն, հիմա լսում եմ բոլոր 5 երգերն ու գրում եմ այս փոստը: Կիսվեք այս փոստով Դուք ևս, սատարենք արակյալ հայկական երաժշտություն ստեղծող արտիստներին:

  • Kamo Tovmasyan

Նախ տեսահոլովակի մասին, սա Օքսանայի առաջին տեսահոլովակը չէ, բայց այն կարծես ՆՈՐ սկիզբ է ՆՈՐ Օքսանայի համար. նրան ճանաչելով եմ վկայում: Տեսահոլովակի ռեժիսորն է Լիրա Քոչարյանը, օպերատորն է Արտյոմ Աբովյանը, իսկ տեսահոլովակի և հենց OXYTOCIN EP-ի պրոդյուսերն է երգահան, երգիչ Արտեմ Վալտերը: Վալտերի երգերը այն քիչ հայկական երգերից են, որոնք մեր ակումբներում հնչում են: Նա իրոք շատ որակյալ մյուզիք է գրում, ու սա ևս մեկ առիթ է լսլու OXYTOCIN EP-ն:

Գիտեք դեռ 90-00-ականներին մենք ավելի շատ լսում էինք հայ փոփ արտիստներին, Երգի պետական թատրոնի սաներին, քան ստանդարտ կլկլոց: Հիշում եք Հայկոյի բումը, Արմինկայի դիսկոն, նորմալ երգեր ունեինք: Հիմա, գաղտնիք չի, որ նախկինում ասված 6/8-ը դարձել է արդեն այսօրվա փոփ-ը, էլ ոչ ոք չի էլ կարողանում ասել 6/8 ա, քանի որ ստանդարտը դայա, ու շատ քիչ արտիստներ կան, որ փորձում են շրջանցել ռաբիսը, թելադրել իրենցը ու պահանջարկ ունեն, 2-3 կատարող երևի թե: Օքսանան ներկայացնում է ոչ ռաբիս մյուզիք, ոչ ամենալավ տարում, բայց սա լավ առիթ է գնահատել լավ երաժշտությունը, լսել հայկական պարային մյուզիք և մեր ուշադրությամբ օգնել երգչուհուն չշեղվել ճանապարհից ու ստիպված չանցնել ռաբիսի, ինչպես եղավ շատ հայտնի երգչուհիների հետ, ովքեր պնդում էին, թե երբեք չեն անցնի ռաբիսի: 

5 նոր երգ, էս պահին լսում եմ դեռ երրորդը՝ 3 ՀՈԳԻ ՄԵԿ ՍԵՐ, ակտուալ ինչպես երբեք: Երկու տարբերակ կառաջարկեմ EP-ն լսելու համար: Ես դաունլոդել եմ Apple Music-ում, այդպես ինձ ավելի հարմար է, կարող եք դուք էլ ներբեռնել ԱՍՅՍՏԵՂ: Երկրորդ տարբերակը երգչուհու յութուբյան ալիքն է, որտեղ բոլոր երգերն արդեն տեղադրված են, կարող եք լսել դրանք ԱՅՍՏԵՂ: Նշեմ նաև, որ OXYTOCIN-ն առկա է բոլոր երաժշտական թվային դաշտերում: Դաշտերուուում, դաշտերուուում, հայկական լեզուն մի տեսակ չի թողնում ինովացիոն բառեր օգտագործել, դաշտերումը որսա?

Առաջին երգը՝ ԵՍ ԷԻ: Երևի իմ տարիքում էսքան ուժեղ հնարավոր չի սիրահարվել, որ ինչ-որ մեկին ասել՝ Ետ արի, ես էի մեղավոր: 30-ից հետո հասկանում ես, որ ետ գալու իմաստ չկա, մեկա 2 ամսից էլի բաժանվելու եք, վերջ, արդեն համը ոնց ասում են՝ հելելա: Բայց 15-25 տարեկանում դեռ քրքրվում ես էդ մտքից, որ Նա պիտի վերադառնա, այնպես որ երգն այս կոնկրետ տարիքային խմբի համար էր: Անցնենք երրորդին: Դե երկրորդ՝  OXYTOCIN երգը բնականաբար ամենալավ հիթն է, ես այն արդեն 1 շաբաթ է, ինչ լսում եմ:

3 ՀՈԳԻ 1 ՍԵՐ: Սա էլ հավանեցի, իրական երգ, իրական պատմություն, որ բոլորս էլ ապրել ենք: Ով կարա լինի մեզ դատավոր-լավ խոսքեր են: Սիրային եռանկյունին ամենահետույքային իրավիճակնա, ու ամենաբարդը եռանկյունուց դուրս գալնա:

ԱՆՏԱՆԵԼԻ: Էս տարբերակը եռանկյունուց էլ վատա, երբ հանդիպում ես մեկի հետ ու չես էլ հասկանում ովա: Մեկ կա, մեկ չկա, մեկ պարզվումա նախկինի հետա, բայց ընկերական: Մի խոսքով ինձնից խորհուրդ, ԵԹԵ ՁԵԶ ԹՎՈՒՄԱ ՄԻ ԲԱՆ ԷՆ ՉԻ, ԻՄԱՑԵՔ, ՈՒՐԵՄՆ ՄԻ ԲԱՆ ԻՐՈՔ ԷՆ ՉԻ:

ՈՒՐԻՇ: Հիմա լսում եմ, դեռ չի ավարտվել......Նվիրում էր ամեն ինչ, ինչին նայում էի սիրով.....ոնց որ իմ մասինա էս արևելյան մոտիվներով երգը: Չէ, իմ ընտրությունն էր OXYTOCIN և 3 ՀՈԳԻ 1 ՍԵՐ երգերը, Ձեզանից յուրաքանչյուրն էլ երևի իր երգերը կգտնի այստեղ: Մերսի ուշադրության համար:

back-top