l

lifestyle

Օսկար 2022-ի հաղթողները, լուքերը, afterparty-ն

Մտածեցի ինչ որ սկանդալային վերնագիր գրեմ, որ բոլորը մտնեն կարդան, լայքեն, շեյրեն, հետո էլ մտածեցի. եթե դեռ կան մարդիկ, ում իրոք հետաքրքիր է այս ամենը, նրանք առանց այդ էլ սիրով կդիտեն փոստը: Եղանակները գնալով տաքանում են, սահմանից կարծես դրական լուրեր էին երեկ միայն, կարելիա երկուշաբթի լուսադեմին հին ու բարի ժամանակների պես հետևել Օսկարի կարմիր գորգին, գնահատել լուքերը և տեսնել, թե ովքեր շահեցին գլխավոր անվանակարգերում: Փոստը դեռ կթարմացվի, քանի որ այս պահին afterparty-ն չի սկսվել: Նաև մի մոռացեք միանալ իմ նոր տելեգրամյան ալիքին, որը ռուսերեն լեզվով երևանյան ուղեցույց է զբոսաշրջիկների համար:

  • Կամո Թովմասյան

Սա 94-րդ Օսկարն է, վերջին տարիների պանդեմիական խնդիրներից հետո, այս տարի աշխարհի գլխավոր կինոմրցանակաբաշխությունն ընթացավ գրեթե ամբողջովին նախկին տարբերակով: Գլխավոր անվանակարգի համար մրցում էին 10 հոլիվուդյան ֆիլմեր, հյուրերից ոմանք կարմիր գորգին հայտնվեցին Ուկրաինայի դրոշը հիշեցնող ժապավեններով կամ պարզապես կապույտ նշաններով, վարում էին այս տարվա մրցանակաբաշխությունը ԱՄՆ-ի սիրված կոմեդիաններից երեքը՝ Էմի Շումերը, Վանդա Սայքսը և Ռեջինա Հոլը: Afterparty-ն ինչպես միշտ կազմակերպված էր ամսագրի կողմից: Փոստը գրելու ընթացքում այն դեռ նոր էր սկսվում, այնպես որ նկարները կավելացնեմ մի քանի ժամ անց:

Լեդի Գագան և Լայզա Մինելլին ներկայացրեցին գլխավոր անվանակարգը: «Դյունա» ֆիլմը թվով ամենաշատ՝ 6 մրցանակ ստացավ, բայց այ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «CODA. Խուլ ծնողների երեխան» ֆիլմը: Ուիլ Սմիթն ու Ջեսիկա Չեսթեյնը տարվա լավագույն դերասանն ու դերասանուհին են, Բիլլի Այլիշը ստացավ իր առաջին Օսկարը No Time to Die-ի համար, «Կռուելա» ֆիլմն էլ մրցանակ ստացավ կոստյումների համար: Ինչպես արդեն ասացի՝ «Դյունա»-ին հասան ամենաշատ թվով արձանիկները վիզուալ էֆեկտների, երաժշտության, մոնտաժի, ու էլի մի քանի անվանակարգերում: Շատ ափսոս, որ իմ սիրած "Don't Look Up"-ը մնաց առանց մրցանակի:

Կապված Ուիլ Սմիթի և Կրիս Ռոքի միջև ծագած խնդրի հետ: Ռոքը ծաղրում է Սմիթի կնոջ սանրվածքը, Սմիթն էլ բարձրանում է բեմ ու ապտակում Ռոքին: Ամեն ինչ կարծես բեմականացված է, իսկ բոլոր կայքերը սկսում են հենց այս հեդլայնով ներկայացնել Օսկարը: Չգիտեմ նույնիսկ որքանով կարողա իրական լինել այս ամենը, կամ ես սկսել եմ չհավատալ նման սկանդալային գործարքներին, կամ սա իրոք բացառություն էր: ԱՄՈՒՍԻՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ԿՆՈՋԸ և ԱՊՏԱԿԵՑ ՆՐԱՆ....բոլորը ծափահարում են, ու միգուցե սա իրոք թիառ չէր այլ իրական չպլանավորված իրավճակ:

Ահա հիմնական հաղթողները, և ֆիլմերի օնլայն դիտման հղումները:

Best picture /"CODA"

Best actress in a leading role/ Jessica Chastain, "The Eyes of Tammy Faye"

Best actor in a leading role /Will Smith, “King Richard”

Best director/Jane Campion, “The Power of the Dog

Best song/ “No Time to Die” from “No Time to Die”

Best music“Dune”

Best costume design“Cruella”

Best international feature film“Drive My Car,” Japan

Best actor in a supporting role/Troy Kotsur, “CODA”

Best actress in a supporting role/Ariana DeBose, “West Side Story”

Best animated feature film/ “Encanto”

Հետաքրքիր ու անսպասելի էր Բիոնսեի պերֆորմանսը, Be Alive-ը "King Richard" ֆիլմի սաունդթրեքն է: 

Lupita Nyong'o/ Prada

Jessica Chastain/Gucci

Timothée Chalamet/Louis Vuitton

Kourtney Kardashian/Mugler 

Travis Barker/Maison Margiela 

Amy Schumer

Wesley Snipes/Givenchy

Jason Momoa

Kodi Smit-McPhee/Bottega Veneta

Kristen Stewart/Chanel

Nicole Kidman/Armani Privé

Zendaya/Valentino Haute Couture

Maggie Gyllenhaal/Schiaparelli

Uma Thurman/Bottega Veneta

Mila Kunis/Zuhair Murad Couture

Penélope Cruz/Chanel

Jake Gyllenhaal/Givenchy

Serena Williams/Gucci

Billie Eilish/Gucci

Zoë Kravitz/Saint Laurent

 

 

Գլխավոր AfterParty-ն ինչպես միշտ Vanity Fair ամսագրինն էր, որտեղ արդեն գլխավոր աստղը մեր Քիմն էր:

 

back-top