l

lifestyle

Nasomatto-ի Baraonda, Orto Parisi-իի Seminalis, Terroni բույրերը, հայտնի ՔԹԻ թխվածքները և նվերները հողով լի դույլի մեջ

HERMITAGE բացառիկ բույրերի սրահը հաճախ է հրավիրում անվանի պարֆյումերների, սակայն ոչ ոքի այցն այնքան տպավորիչ չէ, որքան Ալեսանդրո Գալտիերիի այցը: Արդեն երկրորդ անգամ Եվրոպայի հատյնի ՔԻԹԸ`Nasomatto և Orto Paris բրենդերի հիմնադիրը ժամանում է Հայաստան, այս անգամ ներկայացնելու Nasomatto-ի Baraonda, Orto Parisi բրենդի Seminalis և Terroni նոր բույրերը: Հյուրերին սպասվում էր քթի ձևաչափով թխվածքներ, շոտլանդական կիլտով սելֆիներ ու նվերներ, որոնք շահելու համար ստիպված էիր ձեռքդ հողով լի դույլի մեջ մցնել: Օրվա ամենաանսպասելի միջոցառումը դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Ալեսանդրո Գալտիերին NASOMATTO պարֆյումերային բերնդի պարֆյումերն է: Նա Եվրոպայի ամենաէքստրավագանտ ու սիրված պարֆյումերներից մեկն է, որի սետղծած բույրերը Հայաստանում ներկայացնում է Hermitage բացառիկ բույրերի սրահը: Hermitage-ում ներկայացված են NASOMATTO բրենդի բոլոր բույրերը, ինչպես նաև այս պարֆյումերային տան կողմից ներկայացված Orto Parisi բրենդի լավագույն բույրերը: 

Ինչպես տեսնում եք, Գալտիերին պարզապես պարֆյումեր չէ: Նա իսկական շոումեն է, որը չի սիրում լուսանկարվել, բրենդավորումից հասկանալի է, որ սիրում է իր անհատականությունը ու տանել չի կարողանում ստանդարտ արարքները.ամեն ինչում: Եթե ուզում ես նրան դուր գալ, կարող ես անել մանավանդ հայերին ոչ այնքան բնորոշ մի խելառ քայլ ու նա միանգամից քեզ կնկատի ամբոխում:

Երկու տարի առաջ Ես հանդիպել էի Ալեսանդրոյին կրկին Hermitage սրահի միջոցառման ընթացքում, ու հենց այն ժամանակ էլ հասկացա, որ նա ֆանտաստիկ զրուցակիր է:

Orto Parisiբրենդի արդեն ներկայացված 5 բույրերին ավելացել են ևս 2՝ Seminalis և Terroni բույրերը, որոնք էլ հենց այսօր ներկայացնում էր պարֆյումերը:

Քթի տեսքով թխվածքներ, համեղ կոկտեյլեր ու լավ երաժշտություն DJ Diana-ին:

Ամենահետաքրքիրը մրցույթի հատվածն էր ու ոչ թե մրցանակների համար: Գալտիերին անձամբ առաջարկում էր բոլորին հանել թղթե գլանակը հողով լի դույլի խորքից: Տղաները դեռ ոչինչ, բայց կանայք այնքան էլ մեծ ոգևորությամբ չէին կեղտոտում ձեռքերը:

Գուշակեք, թե ով շահեց գլխավոր մրցանակը...Հարցրեցի նրան, թե անձամբ Նա որ բույրն է օգտագործում: Պարզվեց հենց Orto Paris-ի Bergamas-ը: "Ես միշտ օգտագործում եմ իմ ամենավերջին ստեղծած բույրը, այ հիմա էլ արդեն սկսել եմ օգտագործել այն բույրը, որը դեռ չի էլ արտադրվել",-ասաց Գալտիերին: Պետերբուրգում տեղի ունեցած Orto Paris-ի շնորհանդեցին Ալեսանդրոն ձիով էր ներկայացել հյուրերին, հարցրեցի, թե ուր է նրա ձին? "Այսօր պետք է խոզի վրա նստած գայի, բայց չստացվեց",- կատակեց նա:

 

back-top