l

lifestyle

Նախագահ Ա. Սարգսյանը տիկնոջ հետ պատրաստում է համբուրգերներ «Օրրան»-ի համար

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել էր «Օրրան» բարեգործական կազմակերպություն, ներկա գտնվելու փոքրիկների համար կազմակերպված տոնական միջոցառմանը: Նախագահն ու տիկին Սարգսյանը համբուրգերներն են պատրաստել փոքրիկների համար, լսել են նրանց կատարումները, նրանց հետ միասին կտրել են տոնական տորթը: Տոնական միջոցառմանը, բացի «Օրրանի» սաներից, մասնակցում էին նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ընտանիքների երեխաները:

  • Kamo Tovmasyan

Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների գլխավորությամբ կազմակերպված ամենամյա այս բարեգործական տոնին այս անգամ միացել էին նաև տասնյակ գործարար, մշակույթային և քաղաքական գործիչներ, «Օրրան»-ի մշտական գործընկեր-բարեկամները՝ ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ հյուրանոցը, COCA COLA ընկերությունը և այլ ընկերություններ ու անհատներ:

back-top