l

lifestyle

ORIFLAME-ի Նոր հնարավորությունների բիզնես հանդիպումը Վալենսիայի Palau de les Arts Reina Sofia-ում

ORIFLAME ընկերության այս տարվա "Ոսկե կոնֆերանսի" շրջանակներում, Վալենսիայի ամենաշքեղ շինություններից մեկում՝ Palau de les Arts Reina Sofia-յում տեղի ունեցավ "Նոր հնարավորությունների ժամանակներ" խորագրով բիզնես-քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին ընկերության Նոր ապրանքատեսակները...

  • Kamo Tovmasyan

Palau de les Arts Reina Sofia-ն՝ Վալենսիայի Օպերայի շենքն այս տարի նշում է Իր 10-րդ տարեդարձը և խորհրդանշական է, որ Օրիֆլեյմ ընկերության բիզնես-քննարկումը հենց այստեղ տեղի ունեցավ: Palau de les Arts Reina Sofia-ն լեգենդար Սանտիագո Կալատրավայի City of Arts and Sciences կոնցեպտի մի մասն է, որի մասին Ես առանձին փոստում կպատմեմ: 

14 երկրների ներկայացուցիչներ ողջ օրը քննարկում էին Օրիֆլեյմ ընկերության անցնող շրջանի ձեռքբերումները, մոտակա պլանները, միջոցառման ընթացքում ներկայացվեցին Օրիֆլեյմի նոր կոնցեպտները, ապրանքատեսակները....

Բնականաբար ներկաներին սպասվում էր իսպանական ռիթմերով շոու-ծրագիր...

Հայաստանից բիզնես-հանդիպմանը մասնակցում էին 49 ներկայացուցիչներ, որոնց մի մասը պարգևատրվեց նկատելի ձեռքբերումների համար...

Միջոցառման բոլոր մասնակիցներին սպասվում էր անակընկալ: 2017 թ.-ին, Օրիֆլեյմ ընկերության հիմնադրման 50-րդ տարեդարձի կապակցությամբ ամենամյա Ոսկե Կոնֆերանսը տեղի է ունենալու ԱՄՆ-ում:

Միջոցառման պատվավոր հյուրն էր Օրիֆլեյմ ընկերության համահիմնադիր Ռոբերթ աֆ Յոկնիկը:

back-top