l

lifestyle

OPERA SUITE հյուրանոցի 4-րդ տարեդարձին նվիրված LA TRAVIATA երեկոն

Երևանայն ամենանորաոճ ու ակտիվ հյուրանոցներից մեկը՝ OPERA SUITE-ը նշում է իր 4-րդ տարեդարձը: 4-րդ տարեդարձի միջոցառումը Վերդիի LA TRAVIATA հայտնի օպերայի մոտիվներով էր: Միջոցառման ընթացքը ու հյուրերը՝ մեր հատուկ փոստում: 

  • Kamo Tovmasyan

Հրաշալի երեկո էր՝ հյուրանոցի ձևաչափին հարիր հյուրընկալմամբ, թեմատիկայով և անակնկալներով: Ջուզեպպե Վերդիի La Traviata օպերան ընտրված էր որպես երեկոյի թեմա, ուստի դեկորացիաները, երաժշտությունը, հյուրերը...ամեն ինչ տեղափոխում էր Ձեզ դեպի Իտալիա: Երեկոյի ձևավորումը վստահվել էր Prokat.am ընկերությանը, երաժշտությունը՝ DJ Leo-ին: Երեկոյի հյուրերին սպասվում էր նաև խաղարկություն գործընկերների կողմից, որի ընթացքում մի քանի հաջողակ հյուրեր շահեցին տարբեր մրցանակներ:

OPERA SUITE-ը 4 աստղանի նրբաճաշակ ու հարմարավետ հյուրանոց է Երևանի կենտրոնում, որն առաջարկում է իտալական ոճով կահավորված 106 սյուիթ դասի սենյակներ, որոնք ի տարբերություն դասական սենյակների, ունեն խոհանոց՝ անհրաժեշտ պարագաներով, հանգստանալու, ճաշելու և աշխատելու համար առանձնացված տարածքներ: Հյուրանոցի մյուս առանձնահատկություններից է աննկարագրելի գեղեցիկ տեսարանը դեպի քաղաքի կենտրոն, որը տեսանելի է շինության գրեթե բոլոր հարկերից։ OPERA SUITE-ի տարածքում են գտնվում Sinatra ռեստորանը, Thai Penthouse-ը, Beauté par Etalon գեղեցկության սրահը և 18 Rooftop Skybar-ը։ 

Բաղրամյան 1 
(011) 201 000

www.operasuitehotel.com

back-top