l

lifestyle

Կանադական ONYXUM ընկերության 2-ամյակը Ծաղկաձորում

Արդեն երկու տարի կանադական ONYXUM ընկերությունը, որը հանդիսանում է առցանց հյուրանոցային ամրագրման ամենախոշոր ընկերություններից մեկը, ծավալում է գործունություն Հայաստանում: Նախկինում համագործակցելով մեկ այլ՝ կանադական VODA ընկերության հետ, ONYXUM-ն առաջարկում է հյուրանոցային ամրագրման շահավետ տարբերակ հայ սպառողին: Ծաղկաձորի շքեղ Golden Palace Resort & SPA-ում, ընկերությունը կազմակերպել էր իր փարթին, որին ներկա էին ONYXUM-ի գործընկերներն ու օգտատերերը:

  • Kamo Tovmasyan

ONYXUM ընկերությունը համագործակցում է աշխարհի 160-ից ավել երկրներում գործող հազարավոր բարձրակարգ հյուրանոցների հետ: Շնորհիվ ծավալած բազմամյա փորձի, ընկերությունն առաջարկում է շուկայում առկա լավագույն փաթեթները, որոնք կարող եք ամրագրել լավագույն տուրիստական գործակալություններում: Հազարավոր գործընկերներ և ամրագրողներ հրավիրվել էին Ծաղկաձորի շքեղ Golden Palace Resort & SPA հյուրանոց, որտեղ էլ տեղի էր ունենում ONYXUM ընկերության 2-ամյակը: Օրվա ընթացքում նախ ընթացավ սեմինար-հանդիպումը, իսկ երեկոյան արդեն afterparty-ն՝ անակնկալներով, շոու-ծրագրով և իհարկե տոնական տորթով:

www.onyxum.com

back-top