l

lifestyle

Ալեքսանդր Օնիշենկոյի անհատական ցուցահանդեսը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում

Սեպտեմբերի 15-17-ը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում առաջարկում եմ ներկա լինել Պրահայում բնակվող հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշենկոյի անհատական ցուցահանդեսին: Երեկ ցուցահանդեսի փակ շնորհանդեսն էր, որին մենք ևս ներկա էինք, իսկ արդեն այսօրվանից բոլոր ցանկացողները կարող են այցելել և վայելել ցուցադրությունը: Ֆոտոշարքը ցուցադրության ընթացքից դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Օնիշենկոն ծագումով Ուկրաինայից է, ով երկար տարիներ բնակություն է հաստատել Չեխիայի Հանրապետությունում: նրա աշխատանքները ցուցադրվել են` Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում: Նկարիչը Պրահայում ունի իր մշտական պատկերասրահը, որտեղ ցուցադրվում են իր իմպրեսիոնիստական աշխատանքները: Նկարիչը առանձնանում է սև կտավի վրա ստեղծագործելու յուրահատուկ տեխնիկայով: Հատկապես ուշագրավ են նրա Պրահայի տեսարաններով կտավները:

back-top