l

lifestyle

ՎԵՐՋԱՊԵՍ! Երկրորդ՝ FULL HANGAR hosted by Absolut փարթին Olivier Giacomotto-յի մասնակցությամբ Մարտի 24-ին!

Երկու տարի առաջ The Triângûlum հայկական ակումբային նախագիծը Ավանում գտնվող Hangar Place-ում կազմակերպեց իր առաջին մեգա-փարթին էլէկտրոնային երաժշտության սիրահարների համար: Մարտի 24-ին, նույն վայրում The Triângûlum-ը ներկայացնում է արդեն նախագծի 5-րդ՝ FULL HANGAR փարթին, որի հատուկ հյուրն է լինելու ֆրանսիացի հայնի DJ Olivier Giacomotto-ն: Գարնան առաջին ու հավանաբար ամենամեծ փարթիի մասին՝ մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

The Triângûlum-ը երեք հայ երիտասարդներ են, բոլորիդ ծանոթ DJ-ներ Guevo aka KAI-ն և Leo Aniram-ը, ինչպես նաև TIKO-ն: Նախ առաջարկում եմ միանալ նախագծի ֆեյսբուքյան էջին ահա այստեղ, հետևելու համար նրանց բոլոր փարթիներին:

FULL HANGAR hosted by Absolut. Մարտի 24-ին՝ 21.00-ից: Նվագելու են Guevo aka KAI-ն, Leo Aniram-ը, Teo-ն և իհարկե OLIVER GIACOMOTTO-ն: Տոմսերը վաճառքում կհայտնվեն մի քանի օրից, առաջարկում եմ միանալ իվենթ-էջին ահա այստեղ և հետևել նորություններին:

Ֆրանսիացի OLIVER GIACOMOTTO-ն նվագում է Տեխնո, տեկհաուս, էլէկտրոհաուս:

Նա ունի թողարկած 11 ալբոմ, համագործակցել է  Definitive Recordings, Noir Music, ARMS, Audio Assault, Suara լեյբլների հետ: Կարող եք լսել նրան Soundcloud-ում, հասկանալու համար, թե ինչ է նվագում Օլիվերը:

Առաջին Hangar Party-ին ներկա էին մոտ 1000 էլեկտրոնային երաժշտության սիրահարներ: Եթե բաց եք թողել այն, կարող եք վերհիշել մեր հատուկ փոստում ահա այստեղ:

back-top