l

lifestyle

Գերմանական s.Oliver բրենդի երևանյան սրահի բացումը Երևան Մոլում

Գերմանական s.Oliver ապրանքանիշը բացել է իր երևանյան առաջին պաշտոնական սրահը Երևան մոլի առաջին հարկում, Քարֆուրի հարևանությամբ: Եվրոպական գրեթե բոլոր երկրներում, Աշխարհի տարբեր անկյուններում վստահ եմ, դուք հանդիպել եք այս բրենդին, եթե ճանապարհորդում եք, քանի որ այն ներկայացված է գրեթե ամենուր: Կանանց և տղամարդկանց քեժուալ և սմարթ հագուստ ներկայացնող s.Oliver-ի բացման շնորհանդեսը դիտեք ԿամոԲլոգում:

  • Hayk Shabanyan

s.Oliver-ը թարմացնում է տեսականին յուրքանչյուր ամիս, և ինչպես նշվեց բացման շնորհանդեսին՝ գնային քաղաքականությունը համապատասխանելու է եվրոպական երկրներում ներկայացված նույն գնաչափին: Սրահում ներկայացված է հագուստ և աքսեսուրաներ կանանց, տղամարդկանց համար, այդ թվում ապրանքանիշի Black, Red Man շարքերը, որոնք տարանջատում են քեժուալ, ավելի գործնական և դասական ոճերը: Ամենաճանաչված որակը Գերմանիայից կարող եք արդեն ինքներդ գնահատել և վայելել այցելելով Երևան մոլ:

s.Oliver բրենդն ունի մոտ 50 տարվա պատմություն: Անվանումը Դիքենսի հայտնի «Օլիվեր Թվիսթ» վեպից է, s մասնիկն էլ sir բառից է, որպես տուրք բրիտանական նորաձևությանը: Բրենդի հիմնադիր Բրենդ Ֆրևայերը 70-ականներին փորձում էր իր գերմանական ապրանքանիշի հետևորդների դարձներ բրիտանացիներին, այդպես էլ խիստ անգլիական մասնիկը դարձավ գերմանական բրենդի մասը:

Ահա այսպիսինն է Ռոթենդորֆում գտնվող կենտրոնական գրասենյակը, իսկ s.Oliver սրահներ, ինչպես արդեն նշեցի կգտնեք ողջ Եվրոպայում, աշխարհի մոտ 30 երկրներում, ավելի քան 2 000 առևտրի կենտրոններում և նույնքան էլ սրահներում:

back-top