Kamancha
l

lifestyle

Ժամանցային Օդեսսան Միսս Օդեսսայի հետ! Ուղեցույց ԿամոԲլոգից

Այս Week-end-ին Օդեսսայում էինք՝ Ռոյալ Արմենիայի հետ միասին բացահայտելու ժամանցային Օդեսսան: Մեզ այդ հարցում օգնեց Միսս Օդեսսա Նիկա Շուվալովան: Այսպիսով, ինչով զբաղվել Օդեսսայում, հյուրանոցները, լողափերը, ակումբները, պետքական հասցեներ, վայրեր, տպավորություններ...ամեն ինչ անձնական փորձով: Ամրագրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջում, վստահ եմ հետո պետք է գալու ձեզ....

  • Kamo Tovmasyan

Հենց իմացանք, որ գործում է Երևան-Օդեսսա ուղիղ չվերթ միանգամից պլանավորեցինք մեր ճանապարհորդությունը: 2 ժամ 10 րոպե, երեկոյան թռիչք, արդեն 22.00-ին հյուրանոցում էինք: Հայեր ջան երբ պետք է սովորեք 15-րդ շարքից էնքան բարձր չպատմեք ձեր պատմությունները, որ առաջին շարքում նստած պարզ լսենք ամեն ինչ?

Ախ Օդեսսա, Օդեսսա...մի քիչ հին բան կա չէ էս ամեն ինչի մեջ? Օդեսսան իր մեծությամբ Ուկրաինայի երրորդ քաղաքն է, մեկ միլիոն բնակչություն՝ ուկրաինցիներ, ռուսներ, հրեաներ...Օդանավակայանից մինչ կենտրոն՝ Uber-5 դոլար: 

Եթե անկեղծ, ոչ մի հատուկ բան չեմ պատմի կենտրոնական հատվածի մասին, գեղեցիկ շենքեր, փողոցներ, սրճարաններ....չեմ կարծում, որ Օդեսսա պետք է մեկնել պատմական շենքերով հիանալու համար:

Ահա միակ վայրը, որտեղ հետաքրքիր էր Օդեսսայում ու ժամանակակից մթնոլորտ էր: Արկադիա թաղամաս.....

Սա էլ գործող Միսս Օդեսսա Նիկա Շուվալովան է: Զանգահարեցինք նրան ու հրավիրեցինք նկարահանումների: Հագցրել ենք հայկական շապիկ, հայկական սուրճ ենք հյուրասիրել, մի խոսքով գեղեցկուհին ավելի քան երջանիկ էր:

Ճանապարհորդում ենք Ռոյալ Արմենիայի հետ ամենուր: Այս ամառ Ռոյալի սառը թեյերն ենք խմում ու հյուրասիրում բոլորին: Եթե բաց եք թողել ահա այստեղ կարող եք տեսնել Նիկայի ֆոտոշարքը Ռոյալ Արմենիայի համար, իսկ այստեղ էլ ես պատմում եմ ընկերության նոր գովազդային հոլովակների նկարահանման ընթացքի մասին: 

Արկադիան Օդեսսայի ամենահետաքրքիր թաղամասն է, որտեղ խանութներն են, լողափերը, ակումբները, հյուրանոցներ.....Այն կարելի է ասել միշտ ակտիվ է, նույնիսկ լուսադեմին:

Կենտրոնում խաղահրապարակներ են, սրճարաններ, ռեստորաններ...այսպես ասեմ՝ 3 գիշերը բավական է այստեղից հոգնելու համար:

Հիմա նայում եմ նկարները, շատ սովետ են դուրս եկել, բայց իրականում տպավորությունն այդպիսին չէր, Արկադիան ավեի շատ էժան Իբիցայի էր նման:

Ասեմ, որ ոչ մի բրենդային խանութ կամ հայտնի ռեստորանային ցանց այստեղ չկար: Ամենը հենց ուկրաինական անծանոթ խանութներ են, սրճարաններ, շատ էին թուրքական, վրացական ռեստորանները, ճիշտն ասած հենց թուրք զբոսաշրջիկներն էլ շատ-շատ էին:

Հայեցի բրենդավորել ենք, էլ #կոֆեկենտրոն, էլ #ազատմարդ.....

Եղանակը՝ տոթ ցերեկ/ցուրտ երեկո: Անպայման տարեք տաք հագուստ, մենք գիշերը իրոք մրցում էին:

Հյուրանոցների մասին...Ուրեմն հենց Արկադիայում հյուրանոցները բավական թանկ են, եթե էժան հյուրանոց գտնեք այստեղ, իմացեք իրականում շատ վատն է լինելու: Մենք այդպես խաբնվեցինք: Ամրագրել էինք 3 օր այստեղ 500 դոլարով՝ մտածելով որ այս գնի պետք է հյուրանոցն իդեալական լինի: Արդունքում ստացանք շատ վատ մի պանսիոնատային համար, որն ամաչում եմ նույնիսկ նկարել ու տեղադրել: Վերևում Պորտոֆինո հյուրանոցն է, որը բավական թանկ է, նկատի ունեմ նորմալ համարները, իսկ ներքեևում Ռեդ Լայն հյուրանոցն է: 3 օրվա համար այստեղ կվճարեք մոտ 800 դոլար, բայց ասեմ, որ իմաստ չունի: Գումարի մեջ ներառված է լողավազանը, որի այցելության գինը 15 դոլար է, այստեղ կազմակերպվող համերգները, որոնք նույնպես կարող ես այցլելե 15 դոլարով....մի խոսքով կարող ես ամրագրել բնակարան, կամ ավելի էժան հյուրանոց ու ամեն օր գալ այստեղ:

Ռեդ Լայն հյուրանոցը ամբողջությամբ կարմիր է, լողավազանը, ակումբը...շատ գեղեցիկ էր, այցելեք անպայման:

Նախաճաշերը...դե անկեղծ ասեմ, մենք մինչ 07.00-ը պարում էինք ակումբում: Արթնանում էինք կեսօրից հետո, երբ արդեն նախաճաշի ժամ չէր: Սա էլ ստիպված արթնացել եմ շուտ, որ նկարեմ ու ներկայացնեմ ձեզ: Մի խոսքով, եթե ընկերներով եք իմաստ չկա նախաճաշով հյուրանոց վերցնել: 

Սև ծովն այդքան մաքուր չէր, որքան ասում էին: Ափն իրոք կեղտոտ էր, այնպես որ մենք հիմնականում հանգստանում էին հյուրանոցի լողավազանի մոտ:

Կան մի շարք ակումբային լողափեր, որտեղ ցերեկային ժամերին կարող եք հանգստանալ, արևահարվել, իսկ գիշերն այստեղ արդեն փարթիներ են: Նման լողավերից խորհուրդ եմ տալիս Իբիցան, Մանտռան, Ռեդ Լայնը, Իտական:

Սա մեր հյուրանոցի լողավազանն է, ինչպես ասում էի՝ ամբողջությամբ կարմիր:

Ուրեմն մնալու ու արևահարվելու մասին պատմեցի, հիմա ուտելու մասին.....

ԱՐԱՐԱՏ հայկական ռեստորան, շատ գեղեցիկ, շատ տպավորիչ...հենց Իտակա ակումբի մոտ գտնվող աստիճաններով բարձրանում ես 3 րոպե ու արդեն այստեղ ես, շատ մոտ է:

Տեսեք ինչ գեղեցիկ է....

Հացը....միգուցե իմ քիմքին հարմար չէր, այսպես ասեմ, եթե անկեղծ դուր չեկավ ոչինչ: Ինձ թվում է, խոհարարը հայ չի, մի տեսակ հայկական համն ու հոտը ոչ խորովածի մեջ կար, ոչ թթվի, ոչ էր խաչապուրու: Բայց սա իմ անձնական կարծիքն է:

Ամենալավ նարգիլե ակումբը կոչվում էր Ռադիոակտիվ: Այն հենց Արկադիայի կենտրոնում է, մենք այդ օրը հրավիրված էինք 3-ամյակին.....

Ասեմ, որ գիշերվա 4 ին էլ բաց ռեստորաններ կան, կան շուրջօրյա ռեստորաններ: Պարզապես գիշերը մարդիկ մի փոքր հարբած են ու ամեն դեպքում պետք է զգույշ մնալ:

Գները շատ թանկ չէին, կարելի է ասել միջին: Նայած թե որտեղ ես սնվում: Երևանյան գներից 10 տոկոս ավելին:

Շոփինգի մասին....Ամենամեծ մոլը, որտեղ կան ձեզ հայտնի բրենդերը բավական հեռու է, տաքսիով եթե գնաք կվճարեք մոտ 50 դոլար: Մոտ գտնվող մոլում էլ ոչ մի հայտնի բրենդ չկա, կարճ ասած՝ Օդեսսա չեն գնում շոփփինգի համար: Բայց ասեմ որ մոլերում կան այքոսի սրահներ, ու գուցե քչերը գիտեն, որ ցանկացած քաղաքում դու կարող ես գտնել այքոսի սրահ ու եթե խնդիր ունես այքոսիդ հետ՝ անվճար լուծել խնդիրը: 

Անցանք ակումբներին, ԻՏԱԿԱ.ՌԵԴ ԼԱՅՆ.ԻԲԻՑԱ...ահա երեք ակումբներ, որտեղ ամեն օր փարթիներ են ու հայտնի աստղեր: Տոմսերի արժեքը սկսվում է 15 դոլարից, փարթիները սկսվում են 22.00-ից, բայց աստղերը բեմ են բարձրանում 02.00-ից ոչ շուտ:

Իբիցան ամենահայնտի ակումբն է, մենք եղանք այստեղ Մառուվի համերգին, ցնցող էր:

Ակումբը մեծ չէ, նույնիսկ վիպ մուտքի տոմս գնելով դու գրեթե չես կարողանում շարժվել, պարել, իսկ սեղանի դեպոզիտը սկսվում է 1000 դոլարից:

Իրոք կարծես իրականա Իբիցան լիներ:

Շոուն, սաունդը, Մառուվը...աննկարագրելի էմոցիաներ ենք ստացել

Մի խոսքով Օդեսսան 3 օրով ընկերների հետ տժժալու տեղ էր, 7 օրը կհոգնեցնի, տխուր կոմպանիայով իմաստ չունի գալ այստեղ...դուք արդեն որոշեք թե ում հետ ու երբ եք գնում: Թոփ սեզոնը հունիս-սեպտեմբերն է, համերգներ կան մայիսի վերջից մինչ սեպտեմբերի 1-ը:

Նիկային էլ հատուկ շնորհակալություն մեզ էս ամեն ինչը պատմելու համար:

back-top