l

lifestyle

8 ժամանցավայր Նյու Յորքում, համեղ ուտելու, խմելու և պարելու համար

Իհարկե մի տեսակ տրամաբանական չէ Նյու Յորքի հարյուրավոր ժամանցավայրերից առանձնացնել 8-ը, սակայն սրանք այն վայրերն են, որոնք Ինձ դուր եկան որպես այցելու և այժմ Ձեզ ներկայացնում եմ դրանք, բացատրելով, թե ինչու պետք է այցելել հենց այս ժամանցավայրերը Նյու Յորքում...Համոզված եմ, Ձեզանից շատերը կունենան իրենց նախընտրած վայրերի ցանկը, սակայն այսպիսին է Իմը...

  • Kamo Tovmasyan

ԿամոԲլոգը Նյու Յորքում նախագիծը ներկայացնում է Ավստրիական Ավիաուղիներ ընկերությունը: Հետևեք ամբողջական ֆոտո/վիդեո պոստերին kamoblog.tv-ում:

1. SIXTYFIVE

30 Rockefeller Center

FACEBOOK

Կա մի փոքր գաղտնիք, որի մասին այժմ ես կպատմեմ: Զբոսաշրջիկները ժամերով հերթ են կանգնում հայտնի Rockefeller center-ի մոտ, որպեսզի բարձրանան Top Of The Rock՝ ամենագեղեցիկ տեսարանն ունեցող վայրը Նյու Յորքում, որի տոմսն արժե 30 դոլար: Մենք ինքներս էլ գնեցինք տոմսեր և մինչ պատրաստվում էինք բարձրանալ Top of The Rock, որոշեցինք կոկտեյլ խմել 65-րդ հարկում գտնվող Sixtyfive լաունջում...հենց այստեղ էլ պարզեցինք, որ իրականում Sixtyfive-ն ունի գրեթե նույն տեսարանը, ու Նյու Յորքով հիանալու համար պարտադիր էլ չէր բարձրանալ Top of The Rock: Մի խոսքով, խորհուրդ եմ տալիս Ձեզ Top of The Rock-ի փոխարեն այցելել Sixtyfive, որտեղ նույն 30 դոլարով կարող ես պատվիրել 2 կոկտեյլ և միևնույն է տեսնել նույն տեսարանը... 

________________

  2. Armani Ristorante

717 5th Ave New York

 FACEBOOK

Նախ մոռացա նշել, որ Նյու Յորքում 21 տարեկանից ցածր անձանց մուտքն ակումբներ, նույնիսկ որոշ ռեստորաններ արգելված է: Ոգելից խմիչքներ նրանց նույնպես չեն վաճառում: Մենք Մեր ընկերներին ստիպված կեղծ այդիներ էինք պատրաստել և այն ժամանցավայրերում, որտեղ այդքան լուսավոր չէր, արագ անցնելով հնարավոր էր լինում խաբել: Եթե Դուք փնտրում եք գեղեցիկ ռեստորան տպավորություն թողնելու համար, ապա Armani Ristorante-ն անկասկած Ձեզ դուր կգա: Խոհանոցն այստեղ եվրոպական է, դիզայնն իրոք գեղեցիկ, բայց եթե պատվիրեք Մարտինի, զգուշացրեք, որպեսզի օղի չխառնեն...  

_____________

 3. Trouble’s Trust

THE NEW YORK PALACE

455 Madison Avenue at 50th Street

 FACEBOOK

Գործնական հանդիպումների համար, կամ եթե ցանկանում եք քաղաքի կենտրոնում առանձնանալ, կարող եմ խորհուրդ տալ այցելել The New York Palace հյուրանոցի առաջին հարկում գործող Trouble's Trust-ը: Այս հյուրանոցի մասին Ես դեռ կպատմեմ հաջորդ պոստերում, իսկ Trouble's Trust-ի ինտերիերը, մթնոլորտը պետք է գնահատեք ինքներդ...

______________

 4. The Empire Rooftop Bar & Lounge

44 W 63rd St New York

 FACEBOOK

Ինչպես նշեցի, եթե Ձեր 21-ամյակը դեռ չի լրացել, այստեղ դժվար կլինի հայտնվել, սակայն "փողին մունաթ" հայտնի արտահայտությունը գործում է նույնիսկ այստեղ: Եթե Դուք պատվիրեք սեղան, որի սկզբնական գինը կլինի մոտ 350 դոլար, ապա հեշտությամբ կարող եք մասնակցել The Empire Rooftop-ի փարթիների շարքին: Հիանալի երաժշտություն, մի քիչ խառը հասարակություն և գիշերային Նյու Յորքի տեսարանը....

___________

 5. TAO NYC

42 E 58th St

 FACEBOOK

Իմ նախընտրած ռեստորանների ցանցը ողջ Աշխարհում: Նյույորքյանն ինչպես և սպասվում էր, նույնպես գեղեիկ էր, իրոք համեղ խոհանոցով, ցավոք Մենք այստեղ կարծեմ երեքշաբթի երեկոյան էինք, այսինքն TAO-ն գործում էր, որպես միայն ռեստորան, սակայն ուիքենդներին TAO-ն վերածվում է DJ-բարի: 

________________

6. Brasserie Ruhlmann

45 Rockefeller Plz

 FACEBOOK

Զուտ տուրիստական ռոստորան, ոչ մի առանձնահատուկ առավելություն, պարզապես այն գտնվում է հայտնի Rockefeller center-ի դիմաց և առավոտյան այստեղ շատ հարմար էր նախաճաշել, կամ սուրճ խմել Rockefeller center-ին նայելով...Եթե Ձեր հյուրանոցը կենտրոնական հատվածում է գտնվում, ապա այս ռեստորանի բացօթյա հատվածում նախաճաշելը վիզուալ առումով Ձեզ դուր կգա...

_____________

7. LAVO NYC

39 E 58th St

 FACEBOOK

Փոփ-ակումբներից մեկը, որտեղ կարելի է պարզապես հայտնվել գնելով տոմս, կամ պատվիրել նախապես սեղան. Իհարկե Նյու Յորքում կան տասնյակ ակումբներ, որտեղ հայտնվելն ավելի բարդ է, որտեղ հավաքվում են իրոք բացառիկ դեմքեր, սակայն եթե Դուք ընկերներով ցանկանում եք պարզապես պարել առանց որևէ հատուկ նախասիրությունների պարզապես գնեց տոմս 40 դոլարով և պարեք...

____________

8.  Le Bain at The Standard

444 W 13th St

 FACEBOOK

Ամենասիրված ակումբներից մեկը: Ցերեկային ժամերին Le Bain-ը լաունջ-սրճարան է, իսկ երեկոյան ժամերին վերածվում է փակ ակումբի, որտեղ հայտնվելը բավական դժվար է բծախնդիր ֆեյսի պատճառով: Նույնիսկ գումարը դեռ բավական չէ սեղան պատվիրելու համար, այնպես որ պետք է սկսել շատ ճիշտ dress code-ից, օնլայն գրանցումից, իսկ հետո արդեն ինչպես կստացվի...

 

back-top