Kamancha
l

lifestyle

Առաջինը ԿամոԲլոգում! Նունե Եսայանի 50-ամյակի երեկոն և հյուրերը

Սիրուշոն, Արթուր Գրիգորյանը, Աշոտ Ղազարյանը, Արսեն Գրիգորյանը, Ավետ Բարսեղյանը, Կամո Սեյրանյանը, մշակույթի և բիզնեսի ոլորտի հայտնի դեմքեր, պարզապես երկրպագուներ և հարազատներ նշում էին երեկ Նունե Եսայանի 50-ամյակը: Այս տարի, ի դեպ իրենց 50-ամյակը նշում են միջազգային մի շարք կուռքեր՝ Ջեյ Լոն, Գվեն Ստեֆանին, Ջենիֆեր Էնիստոնը, Խավիեր Բարդեմը, Ջեյ Զին, Քեթրին Զետա Ջոնսը, նույնիսկ Անժելիկա Վառումը: Ծննդյան երեկոյի ամենահետաքրքիր պահերը, շքեղ տորթն ու մի հատված Նունեի ելույթից դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Մի կողմից 50 թիվը ոչ մի կերպ չի տեղավորվում մարդու գլխում, մյուս կողմից էլ 50-ում նման տեսք ունենալ ու շարունակել ակտիվ գործունեությունը միայն ոգևորում է: Երևի մոտ 8-9 տարեկան էի, երբ առաջին անգամ Նունեին տեսա հեռուստացույցով: ԱՅՈ հեռուստաշոուի ընթացքում նա երգում էր ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ.....շատ լավ հիշում եմ այդ հոլովակը, նա սպիտակ զգեստով էր ու այդ տարիների ամենամեծ հայտնություններից: 

Ամեն շաբաթ այդ հեռուստաշրագրում Նունեն սպասված հյուր էր ու երգում էր մի նոր երգ: Մի անգամ նա կատարեց Ուիթնի Հյուսթոնի All the man that I need հիթը, որից հետո ես սկսեցի լսել Հյուսթն, գտել եմ այդ հոլովակը, դիտեք: 

Երբ սկսեցի ինքս աշխատել այս ոլորտում, առաջին իսկ հնարավորության դեպքում հրավիրեցի նախագծերումս Նունե Եսայանին՝ վերջապես անձամբ նրա հետ ծանոթանալու համար: Այս լուսանկարը 2004 թ.-ին է արված, իմ ռադիոշոուի ընթացքում: Այս 15 տարիների ընթացքում շատ ու շատ նախագծերում հանդիպել եմ Նունեին, նկարահանել նրան, ներկա եղել մի շարք պրեմիերաների, երեկոների...ու կարող եմ ասել, որ մեր շոու-բիզնեսում կան եզակի դեմքեր, ովքեր ադեկվատ են, հարգանքով, պրոֆեսիոնալ, ու Նունեն հենց այդ քիչ թվով անձանցից մեկն է: Իհարկե Նունե Եսայանի մասին կարելի է շաաաաատ երկար հոդված գրել, հիշել նրա տասնյակ մեգահիթերը, ալբոմները, շրջագայությունները, ձեռքբերումները, բայց կարծում եմ դեռ հարմար առիթ կլինի նման ծավալուն անդրադարձի համար: Պարզապես շնորհավորենք մեր սիրելի երգչուհու ծննդյան տոնն ու սպասենք նոր հրաշալի երգերի նրա կողմից:

back-top