l

lifestyle

NRNENI Gourmet House-ի և RODLIE Jewellery սրահների բացումը Պուշկին 21 հասցեում

Միանգամից երկու հրաշալի նոր սրահներ եմ ներկայացնում, որոնք բացվել են Պուշկին 21 հասցեում: Առաջին հարկում գործող NRNENI Gourmet House-ը քաղցրասերների համար իսկական դրախտ է, իսկ երկրորդ հարկում գործող RODLIE Jewellery սրահն էլ ներկայացնում է հայկական և եվրոպական բրենդերի ոսկյա և արծաթյա զարդեր: Տարբերվող ձևաչափով այս նոր սրահների բացման շնորհանդեսն ամբողջությամբ դիտեք ԿամոԲլոգում: 

  • Պուշկին 21, (011) 999 930
  • Kamo Tovmasyan

 

NRNENI Gourmet House-ը գործում է առավոտյան 09.30-ից մինչ 00.30, իսկ RODLIE Jewellery սրահը՝ 10.00-ից մինչ 20.00: RODLIE Jewellery սրահ կարելի է բարձրանալ միայն NRNENI Gourmet House-ում գտնվող վերելակով: Բացման շնորհանդեսին հյուրերին սպասվում էր հենց սրահում ներկայացված քաղցրահամ ընդեղենի հյուրասիրություն, TEAYAN օրիգինալ թեյերի համտեսում, ԿԱՄԱՐ գինիների հյուրասիրություն Պռոշյանի կոնյակի գործարանից, տոնական տորթ ԱԳՆԵՍ խմորեղենների խանութ-սրահից և լավ երաժշտություն DJ Diana-ից: 

Սրահների մուտքը Տերյան փողոցից է՝ հենց Պուշկին/Տերյան խաչմերուկի հատման վայրից: NRNENI Gourmet House-ի հիմնական առաքելությունը մեր հայրենակիցներին ծանոթացնելն աշխարհի տարբեր երկրների լավագույն ապրանքանիշերի հետ, իսկ Երևանի հյուրերին էլ ներկայացնել մեր արժեքները, մշակույթն ու պատմությունը: Թեյերի ու սուրճերի մեծ տեսականի, շոկոլադներ, չրեր, տարբեր աղանդերներ, գինիներ.... Սրահի տեսականին բազմազան է, ու ասեմ նաև, որ շատ դժվար է ընտրություն անել, քանզի ներկայացված են միայն բարձրակարգ ապրանքատեսակներ: Ուշադրություն կդարձնեք նաև չրերի հարուստ շարքին, որոնք պահվում են հատուկ սառնարանում, ինչի արդյունքում միշտ թարմ են: Բացի հենց մեր՝ հայկական տեսականին, սրահում ներկայացված են ֆրանսիական La cure Gourmande, արաբական Chocodate, Arabian Delights, La Ronda Wishes, իսպանական Bombons Cudie և ռուսական Медовый дом ապրանքանիշերի լավագույն տեսականին: Սա դեռ ամենը չէ, NRNENI Gourmet House-ը կշարունակի ներկայացնել նոր աշխարհահռչակ բրենդերի տեսականիները։

Պուշկին 21
(011) 999 930

Facebook/NrneniHouse

Երկրորդ հարկում գործող RODLIE Jewellery սրահում ներկայացված են հայկական Rodlie և Aldoro բրենդերի տեսականին, ինչպես նաև իտալական GRAZIELLA, FRATELLI BOVO և այլ ապրանքանիշեր: Տեսականին հարուստ է, բազմաոճ, այն մշտապես թարմացվում է և աչքի է ընկնում գնային հասանելի քաղաքականությամբ ու բարձրակարգ սպասարկմամբ: Հայ և արտասահմանյան հմուտ վարպետների աշխատանքները`սպիտակ ու դեղին ոսկու, արծաթի և թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի համադրությամբ, դուր կգան ցանկացած ճաշակի կանանց ու տղամարդկանց: Ընդունվում են նաև անհատական պատվերներ:

Պուշկին 21
(011) 999 930

Facebook/RodlieJewelry

back-top