l

lifestyle

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 2020! ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱ

Ես դեռ Ձեր անձնական գիդն եմ՝ Կամոբլոգը ու շարունակում եմ շրջել Ձեզ հետ Երևանի փողոցներով: Քանի որ Հունիսի 1-ից սկսվում են իմ նկարահանումները, այս ուղեցույցը ժամանակավորապես պետք է դադարեցնեմ, չեմ հասցնում, այսօր վերջին հոդվածը կներկայացնեմ՝ Սայաթ-Նովա պողոտայի մասին.... Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ֆոլոուերներիս, հոդվածների այս շարքը բարձր գնահատելու համար և իհարկե մեր գործընկերոջը՝ ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը, ի սկզբանե հավանելու համար նախագիծը....Պատրաստեք Ձեր սառը թեյը ու եկեք վերջին անգամ միասին զբոսնենք.... 

  • Kamo Tovmasyan

1963 թվականի հոկտեմբերի 27-ին մեծ երգչի անունը կրող երաժշտական դպրոցի մոտ տեղի է ունեցել Սայաթ-Նովայի հուշաղբյուրի բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո բացվել է նաև Սայաթ-Նովայի անվան նորակառույց պողոտան։ Պողոտայի ներկայիս վերջնամասը խորհրդային տարիներին ի պատիվ ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի կոչվել է Լերմոնտովի փողոց, որը Հայաստանի անկախացումից հետո միացվել է պողոտային՝ դառնալով նրա շարունակությունը։ Պողոտայի երկարությունը 1600 մետր է: 

Սայաթ-Նովան (Հարություն (Արութին) Սայադյան, 18-րդ դարի անվանի հայ բանաստեղծ-աշուղ է, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիրը։ Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ՝ հալեպցի կամ ադանացի։ Կարծիք կա, թե երգիչը սկզբից ևեթ ընդունել է Սայաթ-Նովա գրական կեղծանունը, որը տարբեր ուսումնասիրողներ տարբեր ձևով են բացատրում՝ համարել են պարսկերենից թարգմանաբար «երգի-ձայնի որսորդ սիրահար», կամ պարզապես «երգի որսորդ» (պարսկերեն սայադ-որսորդ, նովա-երգ, մեղեդի)։ Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում, կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։ Հուշարձանի քանդակագործն է՝ Արա Հարությունյանը, ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան: Ձախ կողմում փորագրված են Սայաթ-Նովայի հանրահայտ բանաստեղծության հետևյալ տողերը. «Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է։ Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։ Բունիաթըս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է»։ Սայաթ-Նովայի հուշաղբյուրի համար 1964 թ. Ա. Հարությունյանն արժանացել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալին:

90-ականների մեր ժամադրության վայրը, երբ Հյուսիսայինը դեռ չկար, Կասկադն էլ քանդած էր: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ՀՀ կրթության և գիտության նախարարության երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն Երևանում։ Հիմնադրվել է 1923 թվականին որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ։ 1946 թվականին կոչվել է Կոմիտասի անունով։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրիում։ Այստեղ են սովորել Առնո Բաբաջանյանը, Վարդան Աճեմյանը, Տիգրան Մանսուրյանը, Լուսինե Զաքարյանը և շատ այլ անվանի դեմքեր: Գոյության ընթացքում կոնսերվատորիան ավարտել են 5800-ից ավելի երաժիշտներ։ Կոմիտասի հուշարձանը տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։ Քանդակագործ՝ Արա Հարությունյան, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան: Կոմիտասի արձանի բացումը տեղի է ունեցել 1988 թվականին հունվարի 8-ին։ Սա մեծ երգահանին նվիրված Ա. Հարությունյանի վերջին աշխատանքն է։

ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը սառը թեյերի 4 համ է ներկայացնում: Դեղձ, լիմոն, ազնվամորի, սև հաղարջ: Ես դեղձի համն եմ սիրում, այ այսպիսի հատուկ շեյքեր էլ ունեմ միշտ սառը թեյն ինձ հետ պահելու համար: Թեյերը կարող եք գնտել բառացիորեն ամենուր ու վայելել սպասվող ամառվա տապին: 

Եթե Սայաթ-Նովայի պողոտան սկսենք Ֆրանսիական հրապարակից, առաջինը, որ աչք է զարնում իհարկե Արամ Խաչատրյանի հուշարձանն է, որը գտնվում է «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի շենքի առջև։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում է ներառված, ճարտարապետ՝ Ռոմեն Մարտիրոսյան, քանդակագործ՝ Յուրի Պետրոսյան: Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը պատվանդանով 3,5 մետր է։ Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1999 թվականի հուլիսի 31-ին։

Շարժվելով առաջ չեմ կարող չնշել հին ու բարի Գրեմմի սրճարանին, որը նախորդ տասնամյակից մեր ամառային գիշերները անցկացնելու սիրված վայրերից էր: Այն ժամանակ այս հատվածում ակումբային կյանքը շատ ակտիվ էր: Գործում էր Աստրալ ակումբը, հետո այն դարձավ Գիզա, հետո էլ չեմ հիշում ոնց, ու գիշերները, քանի որ Գրեմմի սրճարանը մինչ լուսաբաց էր աշխատում, հենց այստեղ էինք ակումբից հետո գալիս: Սառը ձմերուկ, համով սթեյք, մեր սիրելի Մարինան....պետքա հավաքվել հին ընկերներով ու փորձել նույն վայբը էլի ստանալ այս ամռանը, եթե ստացվի....

Բաց մի թողեք հայ դիզայներների ներկայացնող 5CONCEPT սրահը, որտեղ տասնյակ հայ դիզայներների հագուստ և աքսեսուար է ներկայացված: Ափսոս տղաների համար քիչ է տեսականին: Սայաթ-Նովա/Տերյան խաչմերուկ, նախկին Բրաբիոնի հատվածում: 

Հարևանությամբ Rivoli de Luxe սրահն է, եթե Դուք որակյալ նվեր եք փնտրում, այցելեք այս սրահ: Այսօր մեր Մարգարիտայի ծննդյան օրն է, հենց հոդվածի ավարտից հետո գնալու եմ նվեր ընտրեմ նրան, կարող եք ինստասթորիումս նայել: 

Անցնում ենք Տերյան փողոցն ու հայտնվում ԲՈՒՐՄՈՒՆՔ սրահում: Ուրմեն մի հին պատմություն եմ պատմելու: 1999 թիվ, փաստորեն Բուրմունքը ինչպես հասկացաք ոլորտի ամենաառաջին սրահներից է, որը նաև ներմուծում էր բրենդային նորույթներ: Ուրեմն Շանելի նորույթները պաշտոնապես միայն այստեղ էին վաճառվում, կարծեմ մինչ օրս էլ այդպես է: Այդ ժամանակ ես համագործակցում էի մի նորաձևության տան հետ, որի տիրուհին, այսպես ասեմ, տվյալ շրջանի ամենաWOW դեմքն էր: Ամենաթանկ հագնվողը, ամենաշքեղ մեքենան վարողը...մի խոսքով: Ուրեմն նա սիրում էր Շանելի կարծեմ 5-րդ թե 17-րդ բույրը, չեմ հիշում ու աշխատակիցներին խնդրում էր բերել իր համար օծանելիքը: Այն արժեր...սպասեք հիշեմ, մոտ 100 դոլար, 1999-ին, ու էն ժամանակ, դե մենք 19 տարեկան էինք, մեզ համար 100 դոլար տալ պարֆյումին, սենսացիա էր: Բայց ինչն էր հետաքրքիր, ուրմեն երբ բերում էին օծանելիքը, ու պարզվում էր որ համար 5-ի փոխարեն 17-ն են բերել, գեղեցկուհին հանգիստ բացում էր, ասում էր-Վայ, սա չէի ուզում, մյուսն էի ուզում, էս 100 դոլարը տալիս եմ մի հատ էլ մյուսից բերեք..... Մի օր կպատմեմ այս հերոսուհու մասին, քանի որ նրա հետ բացառիկ հարցազրույց ունեմ պահած....Մի խոսքով էս երկար պատմության վերջում, պարզապես նշեմ, որ Բուրմունքում միշտ կարող եք լավ բույրեր գտնել:

Հարևանությամբ գործում է Լանչթայմ խանութը, որը մի քանի օր է, ինչ փակ է, հուսով եմ այն չի փակվել պանդեմիայի կրիզիսի արդյունքում, քանի որ շաաաաատ համեղ կիսաֆաբրիկատներ են վաճառում, թխվածքներ, տոլմա, բլինչիկ: Եթե տեսնեք, որ բաց է, անպայման այցելեք ինչ-որ բան գնելու:

Շատ համով ու նոր ռեստորան եմ խորհուրդ տալիս հենց Տիկնիկային թատրոնի դիմաց: ԱՐԱՐԱՏ պանդոկը հոկտեմբերին է բացվել, ես ցերեկային ժամերին եմ սիրում գնալ, քանի որ երեկոյան ժամերին հիմնականում բենդ է երգում, աշխատանքից դուրս աղմկոտ տեղեր չեմ սիրում գնալ: Շատ համեղ է խոհանոցը, շատ լավ գներ, նախորդ տարվա ամենալավ նոր ռեստորաններից է, կարող եք ավելին տեսնել այստեղ:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի հունիսի 1-ին և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից։ Առաջին ներկայացումն է եղել Սամուել Մարշակի «Չարաճճի Պետիկը» ներկայացումը։ 1998 թվականից թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Ռուբեն Բաբայանը, մինչ այդ նա թատրոնում աշխատել է որպես գրական մասի վարիչ, ապա բեմադրող ռեժիսոր։ 

Աբովյան/Սայաթ-Նովա խաչմերուկում Սուրբ Աստվածածին եկեղեցին է (Կաթողիկե), Երևանի հին մատուռ-եկեղեցիներից է։ Միջնադարյան բազիլիկայի մեջ հետագայում ներկառուցված հին-մատուռը բուն Երևանի ամենահին կառույցն է, որը երբևէ չի ավերվել՝ նույնիսկ 1679 թվականի երկրաշարժի ժամանակ։ 2009 թվականին Կաթողիկե Սբ․ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ կատարվեց Սբ Աննա եկեղեցու և Վեհափառ հայրապետի երևանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը` Գարեգին Բ կաթողիկոսի առաջնորդությամբ: Նրա շուրջ խոյանում է եկեղեցական կառույց։ 

Մի փոքր հանգստանանք, ղմենք մի բաժակ սառը ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ թեյ ու շարունակենք....

Անի Պլազա Հոթելը հիմնադրվել է 1970 թվականին։ 1970-1991 թվականներին Անի հյուրանոցը գործել է «Ինտուրիստ» համակարգի շրջանակներում՝ որպես պետական ձեռնարկություն։ 1998 թվականին սեփականաշնորհվել է և մեկ տարի անց՝ 1999 թվականին, վերաբացվել է որպես «Անի Պլազա Հոթել»։ Անի հյուրանոցի անվանումը խորհրդանշում է Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անին, որի զինանշանը զետեղված է հյուրանոցի պատկերանշանի վրա։ 1960-ական թվականների ազգային զարթոնքի պայմաններում Երևանում կառուցվելիք նոր շինություններից որոշները ստանում են Արևմտյան Հայաստանի քաղաքների անունները։ 1966 թվականին Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում սկսվում է Երևանի ամենաբարձր կառույցի շինարարությունը։ 1969 թվականին շենքը պատրաստ էր, և հաջորդ տարի տեղի ունեցավ հյուրանոցի բացումը՝ Հայկական ԽՍՀ հիմնադրման 50-ամյակի առթիվ։

Հայկական սրահները հատուկ եմ առանձնացնում, ինչպես ասում են՝ սատարենք մերը: ԿրիստոԲադը լյուքս ոճի հայկական տղամարդկանց կոշիկի ու աքսեսուարների սրահ է, հենց Անի հոթելի հարևանությամբ է գործում: Հիմա այն արդեն ներկայացնում է նաև կանանց համար տեսականի, մյուս խանութը Հյուսիսային պողոտայում է: Հաջողության գաղտնիքը տիպիկ հայկական ճաշակի տեսականիներն էին՝ բացառիկ կտորներ, էքսկլյուզիվ կաշիներ, գոտիներ, կարելիա ասել հայկական ինստագրամի գույները հենց Կրիստոբադի կոշիկներով սկսվեցին: Համենային դեպս նման տեսականի այսօրվա մասսմարքեթներում չեք գտնի: 

Baklachoff գրուպի բոլոր ռեստորաններն էլ շատ համեղ մենյու ունեն, բայց Նալբանդյան/Սայաթ-Նովա խաչմերուկում գործող ԿՈՎԿԱՍԻ ԳԵՐՈՒՀԻՆ իմ ամենասիրած վայրն է: Համեմատաբար քիչ անցուդարձ կա, հանգիստ կարող ես սնվել, բացօթյա հատվածն էլ շատա տրամադրում: Գիտեք, մի գաղտնիք բացեմ, ես շատ տգեղ եմ ուտում, արագ ու միանգամից: Այդ պատճառով ռեստորաններում նստում եմ մարդկանց հիմնականում մեջքով, որ չվախենան ուտելուցս, կամ ընտրում եմ այնպիեսի տեղ, որտեղ առանձին լինի, ոչ թե ՎԻՊ սրահներ կամ հատուկ սպասարկում եմ փնտրում, այլ ուզում եմ նորմալ սնվել առանց հայացքների, ես դե սիրում եմ ձեռով, ամեն ինչը խառնելով, վերջում էլ ամանի տակը սրբելով ուտել: Բա տենցա համով, էդ ձևական դանակ պատառաքաղը ումա պետք?  

Ամենաառաջին տուրիստական գրասենյակներից մեկը նույնպես այս փողոցի պատմության մի մասն է կազմում: 1991թ.-ից Լևոն Թրեվլ ընկերությունը սկսում է զարգացնել տուրիզմը, եթե ճիշտ եմ հիշում, առաջին թռիչքները դեպի ԱՄՆ հենց այս ընկերությունն է սկսել, միգուցե ինչճ-որ բան շփոթում եմ, բայց իր ոլորտում շատ բաներ առաջինն է արել, դա հաստատ գիտեմ: 10 տարի առաջ Լևոն Թրեվլը նշեց իր 20-ամյակը Հյուսիսային պողոտայի փենթհաուսներից մեկում, ու դա այդ տարվա ամենաթույն երեկոներից մեկն էր, կարող եք դիտել այստեղ

Սայաթ-Նովա պողոտայում գործում է ևս մեկ օրիգինալ սրահ, խոսքը Լիվինգս կահույքի սրահի մասին է, որը ներկայացնում է համաշխարհային բրենդերի նոր տեսականիները: եթե տեղյակ չեք, կամ նոր եք քաղաքում, սրահը Սայաթ-Նովա/Չարենց խաչմերուկի հատվածում է, դիտեք մեր նկարահանումներից մեկը այս սրահում, որպեսզի ծանոթանաք տեսականուն:  

Երկու գեղեցկության սրահներ եմ ներկայացնում այս պողոտայում, չնայած, որ դրանք շատ են, ու բոլորն էլ արժանի են հատուկ ներկայացման: Ինչու եմ շեշտադրում սրահները: Երբ Կիևում էի, ուղիղ 1 ժամ գլխավոր փողոցում՝ Խրեշատիկում փնտրում էի սրահ, որտեղ կարողանամ կտրել մազերս: Հենց այդ ժամանակ հասկացա, որ մեր Երևանը նաև հարուստ  տարբեր որակյալ սրահներով, որոնք այսօր բոլորիս են հարկավոր: Առաջին սրահը դա Բյութի Քլաբն է, որը բացել են Փինկ բուտիկի հիմնադիրները՝ երկու գեղեցկուհի ընկերուհիներ, ովքեր շատ ակտիվ ու հայտնի են ինստագրամում: Բոլորին խորհուրդ եմ տալիս, հրաշալի սրահ է, տղաների բարբեր հատվածն առանձին է, կանանց հատվածն առանձին:

երկորդ սրահը, որ կառանձնացնեմ դա Իլ Դե Ֆամմս սրահն է, ես մտածված հղումներ կամ հասցեներ չեմ գրում, թե չէ էլի բոլորդ գրելու եք որ զուտ գովազդ եմ անում: Ուզում եմ տարբերեք գովազդը խորհուրդ տալուց: Այստեղ ես չեմ սպասարկվել, կարծեմ սրահը տղամարդկանց չի էլ սպասարկում, եթե ճիշտ եմ հիշում, բայց մատնահարդարման մասնագիտացված սրահը շատ շքեղ է, գեղեցիկ, այն հենց Տերյան/Սայաթ-Նովա խաչմերուկում է, նախկին Բրաբիոն սրահի տեղում: 

Եթե 90-ականներին Սայաթ-Նովա/ Խանջյան հատվածն ամենաակտիվն էր իր բարերով, դիսկոներով ու ռեստորաններով, ապա հիմա ցավոք լրիվ հակառակն է:

Եվս մեկ հատված մնացած մեզ 90-ականներից: Ավելի ճիշտ 2000-ականների սկզբին այստեղ բացվեցին Պիրամիդաները՝ այն ժամանակ շատ նորաոճ, ապակեպատ դիսկո, որը տարբերվում էր տուֆե շենքերի մեջ իր տեսքով ու նորույթ էր: Կարծում եմ բոլորդ կհիշեք Սայաթ-Նովայի պիրամիդաները: Հիմա այս հատվածում սրահներ ու ռեստորաններ են: Վերջերս բացվել է գերմանական ԿԻՆԳ ԱՐԹՈՒՐ երկհարկանի լաւոնջը, իսկա հարևանությամբ էլ մեր ընկերուհին գլամուրային աղջիկների համար սրահ է բացել:

Այ այսպիսի նորաոճ դիմակներ մեր Վիկայի կողմից VI. Fashion սրահում:

Երբեմնի ամենահայտնի ժամանցային կոմպլեքսի դիմաց բաց մի թողեք Սայաթ-Նովայի կիսանդրին, որը 11 տարի առաջ տեղադրվեց այստեղ: Թորոս Ռասթկելենյանը կիսանդրին կերտել է 45 տարում։ Գաղափարն իրագործելու համար նրան աջակցել են Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ սփյուռքի նախարարությունը։ Կիսանդրու բացման արարողությանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ երևանցիներ։ Ֆրանսահայ քանդակագործը, լինելով Սայաթ-Նովայի մեծ երկրպագու, աշխարհի տարբեր քաղաքներին նվիրել է աշուղի 20 մանրաքանդակ։ Քանդակագործն արձանը նվիրել է մոր՝ Եղսայի հիշատակին։

Ամենամեծ հայկական ակումբներից, որը երկար տարիներ իր շոու-ծրագրով նորույթ էր: Երկրորդ հարկում ավելի ուշ բացվեց ասիական խոհանոցի ռեստորան, որը նույնպես մեծ պահանջարկ ունեցավ, սակայն արդյուքնում ՍԱՅԱԹ ՆՈՎԱ կոմպլեքսն արդպել էլ կանգուն չմնաց ու արդեն քանի տարի չի գործում: Փակ փարթիներ, համերգներ, շնորհանդեսներ...ժամանակին ամենահայտնի վայրերից էր:

Արդեն Ալեք Մանուկյան շարժվող հատվածում անհնար է բաց թողնել Եղիշե Չարենցի հրաշահամալիրը: Եղիշե Չարենցի հուշարձանը գտնվում է Օղակաձև զբոսայգում, Ռադիոտան դիմաց, տեղադրվել է 1985-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 18,5 մետր է։ Հուշարձանը բազմաֆիգուր կոմպոզիցիա է, որի մի կողմում բխում են 40 աղբյուրներ, որոնք խորհրդանշում են Չարենցի ապրած տարիները, իսկ մյուս կողմում բարձրանում է հավերժական կրակով հուշասյունը, որի վրա փորագրված են Չարենցի բանաստեղծության տողերը: Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան:

Քանի որ ես IQOS եմ օգտագործում, առանձնացնում եմ տվյալ փողոցի այն սրճարանները, որոնք IQOS Friendly են, բայց Սայաթ-Նովայում գրեթե ամենուր, այն էլ ամռանը կարող ես օգտագործել IQOS:

Ի դեպ, եթե բաց եք թողել, կարող եք նաև կարդալ այս շարքի մյուս հոդվածները Արամի փողոցի, Թումանյանի, Ամիրյան, Աբովյան փողոցների, Կասկադի մասին: ԵՐԵՎԱՆՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՑՅ 2020-ի նպատակը ժամանակակից երևանի ներկայացումն էր, բոլոր նրանց համար, ովքեր այս ամռանը որոշել են հանգստանալ հենց այստեղ: Շարքի գործընկերն էր ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ու սուրճերի և սառը թեյերի տեսականիով: Ինչպես արդեն ասացի, այսքանով հավանաբար փողոցների ներկայացման շարքը կավարտվի, քանի որ սկսվում են իմ ամռային նկարահանումների լարված օրերը: Նախորդ հոդվածները կարող եք կարդալԱՅՍՏԵՂ:

______

back-top