l

lifestyle

EX Nihilo պարֆյումերային բրենդի համահիմնադիր Բենուա Վերդիեն նիշային բույրերի, ինովացիոն մոտեցման և հայ girlfriend-ի մասին

Hermitage Armenia բացառիկ բույրերի սրահը ներկայացնում է երիտասարդ, բայց նիշային բույրերի Աշխարհում արդեն բավական հայտնի, ֆրանսիական EX Nihilo ապրանքանիշը, որի համահիմնադիր Բենուա Վերդիեն այս ժամանել է Հայաստան՝ անձամբ ներկայացնելու ապրանքանիշը և պատմելու բրենդի ստեղծման պատմությունը: Երեկոյան մենք հրավիրված ենք բրենդի փակ շնորհանդեսին, սակայն մինչ այս Ես հանդիպեցի Բենուայի հետ՝ նախապես գնահատելու համար բույրերը:

  • Kamo Tovmasyan

Hermitage Armenia սրահը ոչ միայն ներկայացնում է համաշխարհային պարֆյումերիայի լավագույն ապրանքանիշները, այլև հաճախակի հրավիրում է Հայաստան պարֆյումերներին, բրենդերի հիմնադիրներին, որպեսզի հաճախորդի հետ կապն ավելի անմիջական լինի, ինչն օգնում է տվյալ ապրանքանիշի բույրերի հանդեպ ավելի հետաքրքրվածությանը, դա իմ անձնական կարծիքն է: Այս տարվա առաջին հյուրը EX Nihilio նիշային բույրերի համահիմնադիր Բենուա Վերդիեն է, ում հետ հանդիպման փակ երեկոն տեղի կունենա այսօր երեկոյան:

Դուք արդեն վաղը՝ շնորհանդեսի լուսաբանման փոստում կդիտեք բացառիկ հարցազրույց Բենուայի հետ, իսկ մինչ այդ, կարող եք դիտել ահա այս հոլովակը:

EX Nihilo-ն ունի 3 տարվա պատմություն: Համագործակցելով տարբեր անվանի պարֆյումերների հետ (Olivier Pescheux, Givaudan, Quentin Bisch, Nadège Legarlantezec, Nathalie Gracia-Cetto) ապրանքանիշը ստեղծում է բույրեր բոլոր նախասիրությունների անձանց համար՝ գնահատելով որակը և ինքնատիպությունը:

EX Nihilo ապրանքանիշի հիմնադիրներն են Բենուա Վերդիեն, Սիլվի Լոդեյը և Օլիվիե Ռոյեղը: Հետաքրքիր է, որ երեքից ոչ ոք պարֆյումեր չէ, սակայն պարֆյումի հանդեպ հետաքրքրությունը համախմբել է նրանց, ինչի արդյունքում ստեղծվել է այս երիտասարդ, բայց արդեն սիրված ապրանքանիշը:

Ահա այսպիսինն է Փարիզի 352, Rue Saint-Honoré հասցեում գտնվող EX Nihilo սրահը: Hermitage բացառիկ բույրերի սրահում, EX Nihilio-ի հատվածը ոճային նույն լուծումն է ստացել:

Առաջին հայացքից պարզ սրվակն իրականում ունի մի շարք դիզայներական լուծումներ, որոնք պարզապես պետք է նկատել:

Խոսելով ինովացիոն համակարգից, Բենուան նշեց, որ ահա այսպիսի ապակե սրվակների տեսքով ապրանքանիշը որոշել է տարբերվել և միաձուլել ժամանակակից արվեստը, նորաձևությունը, ինովացիոն տեխնիկան:

Շատ այցելուներ չեն սիրում փորձել բույրերը հատուկ պարֆյումերային թղթերով կամ իրենց մաշկին: Այդ պատճառով EX Nihilo-ն ստեղծել է ահա այսպիսի ապակե սրվակներ, որոնք հենց ներկայացնում են բրենդի մոտ 10 տարբեր բույրերը:

Հետաքրքիր էր նաև տուփը: Նիշային որակի և գնային առաջարկի համեմատ տուփն անսպասելի պարզ էր, փափուկ ռեզինից էր, ինչը Բենուան ներկայացրեց, որպես թրենդային նոր լուծում, նաև հարմար տարբերակ ճանապարհորդելու համար: " Հաճախ, երբ մենք ճանապարհորդում ենք, մենք վերցնում ենք միայն սրվակը, քանի որ տուփը բավական մեծ է, իսկ այս դեպքում դուք կարող եք հենց տուփով ձեզ հետ վերցնել ձեր նախընտրած բույրը և ճամպրուկի մեջ այն չի վնասվի",-ասաց Նա...

Վաճառքում առկա են 50 և 100 մլ սրվակների տարբերակները:

Նաև առկա է ճամփորդական տարբերակը: EX Nihilo-ի հիմնական բույրերը յունիսեքս են:

"Մի քանի տարի առաջ ես հանդիպում էի հայուհու հետ: Մեր սիրո պատմությունը կարճ տևեց, բայց փոխարենը հիմա ես բավական գիտելիքներ ունեմ Հայաստանի մասին,-ասում է Բենուան, ու կատակելով շարունակում,-Կարելի է ասել, սա իմ վրեժն է, մեր բաժանումից հետո ես ստեղծել եմ բրենդ ու ներկայացնում եմ այն իմ ex-girlfriend-ի հայրենիքում":

Բենուան ավելի բարձրահասակ էր, քան ինձ թվում էր: Տիպիկ ֆրանսիացու ժպիտով նա բացատրում էր, թե ինչպես են Եվրոպայի տղամարդիկ սիրում վարդի բույրով պարֆյումները, և նույնիսկ այն, որ բույրերից մեկի տուփն ամբողջությամբ վարդագույն է, խնդիր չի ներկայացնում ձեռք բերելու հարցում:

"Hermitage Armenia-ի հետ ծանոթությունը սկսվեց Եվրոպայից: Հանդիպելով ներկայացուցչի հետ Մենք հետաքրքրությամբ հետևեցինք սրահին օնլայն տարբերակով, և հանդիպելով մեր գործընկերների ապրանքատեսակները, տեսնելով, թե որքան հայտնի պարֆյումերներ են այցելել Հայաստան Hermitage Armenia-ի հրավերով, որոշեցինք համագործակցել, ու ուրախ եմ մեր shop in shop-ն այստեղ ունենալու համար":

Վաղը ԿամոԲլոգում դիտեք բրենդի փակ շնորհանդեսի լուսաբանումը:

EX Nihilo բույրերը կարող եք ձեռք բերել HERMITAGE բացառիկ բույրերի բոլոր սրահներում:

back-top