l

lifestyle

Նոյեմբերի 12. KAMOBLOG NIGHT LIFE AWARDS 2017-ը YANS MUSIC HALL-ում. Ինչ է մեզ սպասվում..

Նոյեմբերի 12-ին Kamoblog.TV-ն ամփոփելով 2017 թ.-ի ժամանցային տարին` 22 անվանակարգերում հանձնում է մրցանակներ տարվա ամենառեյտինգային նոր ժամանցավայրերին, միջոցառումներին և կազմակերպիչներին: 22 հաղթողներն ընտրվել են ըստ www.kamoblog.TV կայքի, "ԱրմՆյուզ" հեռուստաընկերության ԿԱՄՈԲԼՈԳ հեռուստածրագրի, ֆեյսբուքյան և ինստագրամի տարվա ընթացքում դիտումների քանակի: KAMOBLOG NIGHT LIFE AWARDS 2017-ը տեղի կունենա Նոյեմբերի 12-ին Yans Music Hall&Restaurant-ում: Միջոցառման գործընկերներ՝ Absolut / adjarabet.am

  • Kamo Tovmasyan

Արդեն 10 տարի մենք ներկայացնում ենք Երևանի ամենահետաքրքիր միջոցառումները, բացման շնորհանդեսները, փարթիները, ֆեշն ցուցադրությունները, տուրիստական նախագծերը: Ամռանը մենք նշեցինք կայքի 10-ամյակը բացօթյա փարթիով, իսկ Նոյեմբերի 12-ին մենք 10-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների և նախագծերի շարքը կամփոփենք KAMOBLOG NIGHT LIFE AWARDS 2017 մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում կհանձնենք մրցանակներ 22 գործընկերների:

KAMOBLOG NIGHT LIFE AWARDS-ը ամփոփում է տարին և առանձնացնում այս տարվա ամենաշատ դիտված, ընթերցված նյութերը: Հաշվի են առնված www.kamoblog.TV կայքի, "ԱրմՆյուզ" հեռուստաընկերության ԿԱՄՈԲԼՈԳ հեռուստածրագրի, ֆեյսբուքյան և ինստագրամի ամենաշատ դիտումների քանակն ընդհանուր հաշվարկով:

Միջոցառումը տեղի կունենա Yans Music Hall-ում, Նոյեմբերի 12-ին: Մրցանակաբաշխության գործընկերներն են Absolut-ը և adjarabet.am-ը: Հրավիրված են 250 գործընկերներ, այս պահին դեռ որոշված չէ տոմսեր վաճառել, հավանաբար մուտքը փակ կլինի:

Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս մեր մրցանակներն օրիգինալ, ի դեպ՝ գործող ֆոտոխցիկներ են, քանի որ ԿամոԲլոգի գործունեությունը սկսվել է հենց 1 ֆոտոխցիկով: Կարծում եմ մրցանակը շատ ոճային է և որպես ինտերիերի դետալ համահունչ կլինի ցանկացած վայրում: Ասեմ, որ շատ բարդ էր գտնել 22 գործող ֆոտոխցիկներ, հուսով եմ բոլոր հաղթողներին դուր կգան մրցանակները:

Անվանակարգերն այս տարի 22-ն են, ահա դրանք.

EVENT OF THE YEAR
RESTAURANT OF THE YEAR
TRAVEL PARTNERSHIP
LADIES EVENT
EVENT PROJECTS
HOOKAH LOUNGE OF THE YEAR
DESIGN OF THE YEAR
DJ OF THE YEAR
FEMALE SINGER OF THE YEAR
MALE SINGER OF THE YEAR
EVENT FOR CHILDNREN
ORIENTAL CLUB OF THE YEAR
OPEN AIR EVENT OF THE YEAR
CONCEPTUAL EVENT OF THE YEAR
FASHION PROJECT
NEW CONCEPT AND MENU
THE ART EVENT FO THE YEAR
BEAUTY PRODUCT PRESENTATION OF THE YEAR
ANNUAL TRADITIONAL EVENTS
WINE BAR OF THE YEAR
 LIFESTYLE EVENT
GASTRONOMIC EVENT

Առաջին անգամ KAMOBLOG NIGHT LIFE AWARDS կազմակերպվել է 2010 թ.-ին: Կարող եք դիտել առաջին մրցանակաբաշխությունն ահա այստեղ: Այն ժամանակ, մենք որոշել էինք ամփոփել ժամանցային ոլորտը 10 տարին մեկ, սակայն վերջին տարիներին այնքան հաճախ են շնորհանդեսներ տեղի ունենում ու այնքան լի է ժամանցային իրադարձությունների ցանկը, որ KAMOBLOG NIGHT LIFE AWARDS-ը որոշեցինք դարձնել ամենամյա:

Նախորդ տարի KAMOBLOG NIGHT LIFE AWARDS 2016-ը տեղի ունեցավ The View Lounge-ում, կարող եք վերհիշել երեկոն ահա այստեղ:

Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի կունենա Yans Music Hall-ում: Հրավիրված են 250 գործընկերներ: Նշեմ, որ առաջին հարկում սեղաններ չեն լինի, երկրորդ հարկում տեղադրված են լինելու 22 սեղաններ միայն 22 հաղթողների համար: Մուտքը միայն հրավիրատոմսերով է, ուզում եմ նշել, որ երեկոյի ֆորմատն ավելի համերգային է, այն տարբերվում է մեր ֆորմատային փարթիներից: Բարը գործելու է առաջին հարկում, նախապես սեղաններ ամրագրել կամ տոմսեր ձեռք բերել հնարավոր չի լինի:

Միջոցառման ծրագիրը.

19.00-DJ CandyFloss

20.00-Սրբուհի Սարգսյան և Allusion բենդ

21.00-Մրցանակների հանձնում

21.30-Հատուկ համար Գայա Արզումանյանից

22.00-DJ Guevo, David Ray, Percussion Show with Levon Avestisyan

23.00-DJ Greg

Հրավառություն չի լինի, ինչպես մեր բացօթյա փարթիի ընթացքում, բայց կլինի լավ երաժշտություն, հետաքրքիր էքթիվիթիներ, գեղեցիկ հյուրեր, սիրով սպասում ենք մեր հյուրերին: Նախորդ տարվա մրցանակաբաշխությունը կարող եք դիտել ահա այստեղ:

back-top