l

lifestyle

ՎԱԼԱՆ ԴԵԿՈՐ սրահի վերաբացումը նոր ձևաչափով Դ. Անհաղթի 23/10 հասցեում

Ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Վալան  Գրուպ»-ն իր Դ. Անհաղթի 23/10 հասցեում գործող ՎԱԼԱՆ ԴԵԿՈՐ սրահը ներկայացրեց նորովի: Սրահն այսուհետ իր գործընկերներին կընդունի նոր ձևաչափով, աշխատանքային նոր քաղաքականությամբ, էլ ավելի հագեցած տեսականիով: Պաշտոնական շնորհանդեսին հաջորդեց գործընկերների հանդիպում-երեկոն, որի հատուկ հյուրերն էին Գարիկ Պապոյանը, Սոնա Ռուբենյանը, Գրիշա Աղախանյանը, Արուս Տիգրանյանը և DJ Smoke-ը: Միջոցառման ողջ ընթացքը դիտեք ԿամոԲլոգում: 

  • Դ.Անհաղթի փող. 23/10, www.valanprof.am
  • Kamo Tovmasyan

2012 թ.-ին «Վալան  Գրուպ»-ը իրագործեց իր նոր բիզնես-նախագիծը և ներկայացրեց ՎԱԼԱՆ ԴԵԿՈՐ պաստառների սրահը: ՎԱԼԱՆ ԴԵԿՈՐ-ը ներկայացնում է միջազգային մի շարք հեղինակավոր ընկերություններ, այդ թվում Emiliana Parati, Murella, Jannelli e Volpi, GranDeco, Decori&Decori, Antica Signoria, IVC, Komar, Erismann և այլն, ներկայացնելով այնպիսի հայտնի անվանումներ և բրենդներ, ինչպիսիք են Missoni Home, Armani Casa, Coca Cola, Lamborghini, Cavalli, , Gianfranco Ferre, Blumarine, Valentin Yudashkin և այլք:

Պաստառներ, դեկորատիվ ներկեր և դրա համար նախատեսված աքսեսուարներ, երկրորդ հարկում՝ մետաղապլաստե դռներ, պատուհաններ, ֆասադային համակարգեր, ապակե կոնստրուկցիաներ: Նոր սրահն ավելի դյուրին ու հետաքրքիր է դարձնում ընտրության ընթացքը, քանզի արդեն իսկ ստեղծված առանձին անկյունները տալիս են հնարավորություն հենց տեղում համադրելու և պատկերացում կազմելու այս կամ այն պաստառի ըտնրության հարցում: Բոլոր թվարկած բրենդերի տեսականիները հայտնի են որակային կատարյալ հատկություններով և ոճային բազմազանությամբ:


Իհարկե սրահում ներկայացված չէ ողջ տեսականին, ավելի մեծ ընտրություն հնարավոր է կատարել արդեն տեղում՝ կատալոգների միջոցով: ՎԱԼԱՆ ԴԵԿՈՐ-ն իր գործընկերների հետ միասին արդեն տարիներ շարունակ բավարարում է տարբեր նախասիրություններ ունեցող պատվիրատուների թե փոքր թե մասշտաբային պատվերները՝ օգնելով գտնել այն տեսակը, գույնը և դեկորը, որն էլ հենց պատկերացնում էին այցելուները մինչև ՎԱԼԱՆ ԴԵԿՈՐ-ի խանութ-սրահը այցելելը: Առաջնորդվելով "Միշտ մեկ քայլ առաջ" կարգախոսով` բացման առաջին իսկ օրվանից ՎԱԼԱՆ ԴԵԿՈՐ-ի նպատակն է եղել շուկային ներկայանալ որպես մասնագիտացված խանութ-սրահ` առաջարկելով միայն բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակներ:

 

Ինչպես արդեն նշեցի՝ ՎԱԼԱՆ ԴԵԿՈՐ-ը 2001թ.-ից հայրենական և արտասահմանյան  շուկայում ճանաչված և հեղինակավոր «Վալան Գրուպ» ընկերության մասն է: Իր գործունեության առաջին իսկ օրերից ընկերության կառուցողական  աշխատելաոճը, որակի հանդեպ խստապահանջությունն ու բարեխղճությունը ըստ արժանվույն են գնահատել բազմահազար սպառողներն ու գործընկերները: «Վալան Գրուպ»-ն այսօր լավագույն արտադրանքի մեծ ընտրանի է ներկայացնում, որը բավարարում է  ամենատարբեր, ինքնատիպ  նախասիրություններ և ճաշակ ունեցող սպառողների պահանջները: Առաջնորդվելով «միշտ մեկ քայլ առաջ» 

back-top