l

lifestyle

Լեգենդար Հելմուտ Նյուտոնի PRIVATE PROPERTY ցուցահանդեսը Բեռլինի Museum für Fotografie-ում

Բեռլինյան ֆոտոյի թանգարանի այցելուները մինչ նոյեմբերի 15-ը հնարավորություն ունեին ծանոթանալու 20-րդ դարի թերևս ամենահայտնի լուսանկարչի՝ Հելմուտ Նյուտոնի PRIVATE PROPERTY հավաքածուին, որումն ներառված էր Նյուտոնի տարբեր տարիների աշխատանքները, անձնական իրեր, նամակներ, նույնիսկ լուսանկարչի աշխատանքային սենյակի կոնցեպտը: Այս բառաիկ ցուցահանդեսի մանրամասները՝ հենց Բեռլինից, ԿամոԲլոգում:

  • Jebensstraße 2, www.smb.museum.de
  • Kamo Tovmasyan

Բեռլինյան ուղևորությունը ներկայացնում է Austrian Airlines ընկերությունը:

www.austrian.com

Բեռլինի Museum für Fotografie-ն գտնվում է Jebensstraße 2 հասցեում, եթե պատրաստվում եք մեկնել Բեռլին առաջարկում եմ այցելել թանգարանի կայք՝ www.smb.museum.de, տեղեկանալ, թե ինչ հետաքրքիր ցուցահանդեսներ կան այստեղ, ինչպես Մենք արեցինք:

Հելմուտ Նյուտոնի հիմնադրամը մինչ նոյեմբերի 15-ը այստեղ ներկայացնում էր լեգենդար լուսանկարչի աշխատանքները, ապրելաոճը, անձնական նամակները, մեքենան..ամեն ինչ կապված 20-րդ դարի ամենահայտնի էրոտիկ լուսանկարչի հետ:

Հելմուտ Նյուտոնը գերմանացի հանրահայտ լուսանկարիչ է, ով 1938 թ.-ին լքել է Գերմանիան նացիստների հետապնդման պատճառով, նրա ծնողները հրեա էին: 60-ականներին Նյուտոնը սկսում է աշխատել Vogue ամսագրի հետ, որտեղից էլ սկսվում է նրա հաջողության ուղին: Սեքսը լավ է վաճառվում-ահա Հելմուտի կարգախոսը: Նա մինչ այսօր էլ համարվում է հատկապես էրոտիկ ֆոտոարվեստի ամենահայտնի լուսանկարիչը: Նյուտոնը մահացել է 2004 թ.-ին, ԱՄՆ-ում, 95 տարեկան հասակում, ավտովթարից:

Իրականում ցուցահանդեսը երեք մասից էր բաղկացած, բացի Նյուտոնի աշխատանքները, ներկայացված էին նաև Սիմոն Բրոդիակի և Ֆռենկ Հորվարթի աշխատանքները: Մեզ ավելի շատ հետաքրքրում էր Նյուտոնի ցուցահանդեսը, չնայած, որ Բրոդիակի աշխատանքները ոչ պակաս գեղեցիկ էին: Տոմսի արժեքն էր 10 եվրո:

back-top