l

lifestyle

ՎԵՐՋԱՊԵՍ! DRAGON GARDEN ընտանեկան ռեստորանի վերաբացումը Արամի 76 հասցեում

Ինչից սկսեմ...եկեք պատմությունից սկսեմ: 1 տարի առաջ բացված Dragon Garden ընտանեկան ռեստորանը մի քանի ամսվա ընթացքում դարձավ ասիական խոհանոցի սիրահարների սիրված ռեստորանը շնորհիվ հիանալի սպասարկման, հետաքրքիր խոհանոցի ու անխտիր բոլորի հանդեպ ցուցաբերած հատուկ ընդունելության համար: Այժմ Dragon Garden-ը վերաբացվում է նոր՝ Արամի 76 հասցեում, արդեն ավելի շքեղ, ավելի մեծ՝ եռահարկ տարբերակով և նշելով 1-ամյակը՝ ամրապնդում է Երևանի թոփ ռեստորաններից մեկի կարգավիճակը:

  • Kamo Tovmasyan

Որն է հաջողության գաղտնիքը? Նախ, իրոք համեղ խոհանոցը, դրանում ես ինքս բազմիցս համոզվել եմ, հիանալի մենեջմենթը՝ հյուրասիրությունը, անակնկալները, մաքսիմալ գոհացնող սպասարկումը, ինչը միանգամից դարձնում է քեզ ռեստորանի մշտական այցելու: Նոր հասցեում գտնվող ռեստորանն ապշեցնում է արդեն ավելի շքեղ ինտերիերով, ու նկատի չունեմ գլամուռային կամ բոհեմական ոսկեզօծ դիվաններ կամ ՎԻՊ սրահներ...սրահները պարզապես շատ ճիշտ են դասակարգված, կահույքը շատ հարմար է, մթնոլորտը նույնպես, արդեն ֆոտոշարքից կզգաք: Եթե ընդհանուր սրահում չեք ցանկանում նստել կան ոչ ՎԻՊ այլ առանձնացված անկյուններ, որտեղ ավելի հանգիստ է, միևնույն ժամանակ գործում է երեխաների համար հատուկ սրահը, որտեղ փոքրիկները կարող են խաղալ, մինչ դուք ընթրում եք, եթե փոքրիկներն իհարկե քաղցած չեն: Շուտով գործելու է նաև երրորդ հարկը, որտեղ արդեն ծննդյան և կորպորատիվ միջոցառումների համար ստեղծված առանձնասրահներն են նախատեսված, այդ մասին մենք դեռ կտեղեկացնենք ձեզ: 

 

Խոհանոցի մասին. արդեն ծանոթ ու սիրված մենյուում ավելացել են ասիական այլ երկրների ազգային խոհանոցների ինքնագիր ուտեստները, որոնց մասին ավելի մանրամասնորեն խոսում է ռեստորանի տնօրեն Սյուզաննա Միքայելյանը վիդեո տարբերակում: Dragon Garden-ում է նաև առաջին անգամ ներկայացվել HOT POT հայտնի ուտեստը, որի մասին կարող եք մանրամասնորեն

կարդալ ահա այստեղ: Չնայած, որ սուշին այստեղ իրոք համեղ է և գնալ Dragon Garden ու չպատվիրել սուշի տեղին չի լինի, ես ինքս առաջնահերթ պատվիրում եմ կիսաքաղցր սոուսներով տաք ուտեստները, աղցանները...մենյուն իրոք շատ հարուստ է բազմազան ու մատուցողներն էլ մանրամասնորեն ձեզ բացատրում ու խորհուրդ են տալիս, թե ինչ կարող եք պատվիրել:

Երկու բացօթյա սրահներ, ինչպես նշեցի մանկական սրահ փակ հատվածում, ներսում գործող սրահներ երկու հարկերում...ընտրեք այն անկյունը, որտեղ ձեզ ավելի հանգիստ կզգաք: Վերաբացման միջոցառումը վերածվել էր ասիական փառատոնի: Մարտական արվեստի, պարերի, երգերի ասիական շարք, իհարկե արդեն ավանդույթ դարձած սուշի-տորթի հյուրասիրություն, գինու հյուրասիրություն Armenian Wines ընկերության կողմից, հատուկ նվեր-քարտեր AnRiva ընկերության կողմից, ինչպես նաև անզուգական Թինա Քեյի կրակե շոուն: Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել, պարզապես վստահ եմ, որ դառնալու եք այս նոր, շքեղ ռեստորանի մշտական այցելուն և հիանալի երեկոներ եք անցկացնելու ձեր ընկերների, ընտանիքի անդամների և դրսից ժամանած հյուրերի հետ ինչպես բացօթյա սրահներում, այնպես էլ ներսում՝ հով ու ասիական մթնոլորտով հիացնող սրահներում: 

Արամի 76

060-75 75 88

Facebook/ Dragon Garden 

 

 

back-top